ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

+374 10 617 000 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, Ք. ԵՐԵՎԱՆ, ԱՃԱՌՅԱՆ 42
ARM
+374 10 617 000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.05.2020
Գլխապտույտ գնիջեցում ամբողջովին էլեկտրական Jaguar I-PACE քրոսովերի համար

Ուրախալի նորություն ժամանակակիցը և յուրահատուկը գնահատողների համար։ Jaguar Land Rover ընկերությունը հայտարարում է, որ Հայաստանում 2020 թվականի մայիսից ամբողջովին էլեկտրական Jaguar I-PACE քրոսովերը կարող եք ձեռք բերել նոր գնիջեցմամաբ:  2020 թվականի մոդելային տարվա էլեկտրական Jaguar I-PACE-ի արժեքները Եվրասիական տնտեսական միության երկրներ էլեկտրամոբիլների ներմուծման մաքսատուրքի զրոյացման կապակցությամբ վերանայվել են։ Հայաստանում մոդելի մեկնարկային գինը սկսում է 34 900 000 ՀՀ դրամ։ 

Էկոլոգիական, ինտելեկտուալ Jaguar I-PACE-ը համատեղում է սպորտային մեքենային բնորոշ կայուն դինամիկան, նոր սերնդի տեխնոլոգիաները՝ հիմնված արհեստական ինտելեկտի վրա   և հինգ տեղանոց SUV-ի պրակտիկությունը: Նրա 90 կՎտժ հզորությամբ կուտակիչ մարտկոցի մեկ լիցքավորմամբ դուք կարող եք անցնել մինչեւ 470 կմ հեռավորություն (WLTP ցիկլը):               
Ամբողջովին էլեկտրական, անաղմուկ Jaguar I-PACE-ը 2019 թվականին արժանացել է ՙՙՏարվա ավտոմեքենա՚՚ մրցանակին։ Ապագան այստեղ է և այն անտարբեր չի թողնի ոչ ոքի։