Նորին թագավորական գերազանցություն Ուելսի արքայազնը մասնակցել Է ավտոմոբիլաշինության բնագավառում Եվրոպայի խոշորագույն գիտահետազոտական կենտրոններից մեկի՝ ավտոմոբիլային նորարարությունների Ազգային կենտրոնի, պաշտոնական բացման արարողությանը Քովենթրիի Ուորիկ համալսարանում։ Միացյալ Թագավորության սրտում փորձառու գիտնականները, ինժեներները և դիզայներները կլուծեն շարժունակության կարևորագույն խնդիրները և միասին կձևավորեն համաշխարհային ավտոմոբիլային արդյունաբերության ապագան։
Մեկ հարկի տակ միավորելով գիտահետազոտական և ամբողջ արդյունաբերության ոլորտի լավագույն մասնագետներին նոր կենտրոնը հիանալի հարթակ կդառնա շարժունակության և բնապահպանական ոլորտում հետազոտությունների համար, ինչը կխթանի ապագա տրանսպորտային միջոցների համար նոր լուծումների մշակման գործում:
Կենտրոնի հանդիսավոր բացման շրջանակներում Jaguar Land Rover-ը, Tata Motors-ը և WMG-ն ներկայացրեցին նորամուծություններ ապագայի շարժունակության զարգացման համար ներառյալ ամենավերջին էլեկտրական և ինքնավար ավտոմեքենաները։ Jaguar Land Rover ընկերությունը ցուցադրեց իր Project Vector կոնցեպտը մշակված Destination Zero առաքելության իրականացման շրջանակներում և որի գլխավոր նպատակը վնասակար արտանետումների ծավալի քչացումն է մինչև զրոյական մակարդակի և ճանապարհատրանսպորտային պատահարների և խցանումների բացակայությունը՝ նորարարական լուծումների ներդրման միջոցով:














