ՖՈՐԱ ՊՐԵՄԻՈՒՄ

+374 10 617 000 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, Ք. ԵՐԵՎԱՆ, ԱՃԱՌՅԱՆ 42
ARM
+374 10 617 000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

22.06.2016
Jaguar Land Rover-ը ներկայացնում է հուշանվերների նորացված հավաքածուներ

Jaguar Land Rover ընկերությունը ներկայացնում է  հուշանվերների նորացված հավաքածուներ՝ ոգեշնչված Jaguar և Land Rover ապրանքանիշերի պատմությամբ և դիզայնով։ Նոր շարքը ստեղծողները առաջնորդվել են գունային որոշակի համադրությամբ և օգտագործել ամենաբարձր որակի նյութեր՝ փափուկ, բնական կաշվի, բարձրորակ բամբակ, մետաքս ու քաշմիր՝ լեգենդար ավտոմեքենաների ոգին փոխանցելու համար։

Jaguar-ի նորացված հավաքածուի մեջ կան նոր կախազարդեր, ճարմանդներ, քաշմիրե շարֆեր և E-Type-ից մինչև F-Type ավտոմեքենաների փոքր մոդելներ, այդ թվում՝ Jaguar-ի պատմական յուրահատուկ մոդելներ: Բացի այդ, այս տարվա նորություններից է բարձրորակ գործվածքների լայն ընտրանին՝ տղամարդու և կանացի բաճկոններ և ժիլետներ, վերնաշապիկներ, հուդի և պոլո տեսակի վերնաշապիկներ, մեքենա վարելու հատուկ բաճկոններ և ձեռնոցներ: Կատալոգում նաև ներկայացված է մանկական ապրանքների մեծ տեսականի՝ հագուստ, ուսապարկեր, լանչ-բոքսեր և, իհարկե, խաղալիքներ: Դեղին գույնը, որը դարձել է հավաքածուի որոշ ապրանքների վառ շեշտը, համապատասխանում է Jaguar-ի  արգելակների հենոցների գույնին և հիշեցնում է Jaguar ավտոմեքենաների հզորությունը, դինամիկան և այլ տպավորիչ առանձնահատկությունները։ 

Land Rover հավաքածուն համալրվել է շարֆերով, Land Rover Heritage խորհրդանշանով հուշանվերներով և ավտոմեքենաների փոքր մոդելներով՝ սկսած լեգենդար Hue մոդելից մինչև նոր Range Rover մոդելները։ Ինչ վերաբերում է Land Rover, ինչպես նաև Jaguar հագուստի նոր սեզոնի հավաքածուին, հասանելի կլինեն տղամարդու և կանացի բաճկոններ,  Oxford բամբակյա վերնաշապիկներ և տղամարդու պոլո վերնաշապիկներ, իսկ  կանանց համար՝ տաք բաճկոն և ծաղկային տպագրությամբ վերնաշապիկներ։ Լեգենդար ապրանքանիշի ամենափոքր երկրպագուների համար հասանելի կլինեն նորաձև բաճկոնները, պոլո վերնաշապիկները, վերնաշապիկները և գլխարկները։

Land Rover-ը ոգեշնչման և վառ հույզերի աղբյուր է ոչ միայն մեծահասակների համար։ Անգլիացի գրող և նկարիչ Վերոնիկա Լամոնդը ստեղծել է մանկական մի շարք հետաքրքրաշարժ գրքեր՝ նվիրված Լենդի (Land Rover Series I, 1956) և Ֆենդեր (Defender, 1999) ավտոմեքենաների և դրանց սեփականատերերի՝ Ջեքի և Դենի արկածներին։ Պատմությունը սկսվում է նրանով, որ Ջեքը գտնում է մի լքված մեքենա, և այդ պահից նրանք դառնում են անբաժան ընկերներ, ճանաչում են աշխարհը, կատարում են բացահայտումներ և բարի գործեր։ Շարքում ընդգրկված են «Լենդի», «Ֆենդեր», «Լենդիի նոր տունը» и «Ֆենդերի օրը նավահանգստում» գրքերը: Գրքերն անգլերեն են և հասանելի են սահմանափակ քանակությամբ:

Heritage հավաքածուն ստացավ նոր հետաքրքիր ապրանքանիշ և համալրվեց այնպիսի հետաքրքիր տարրերով, ինչպիսիք են՝ նշումների համար պատի մագնիսական տախտակը (հավաքածուի մեջ ներառված է 4 եզակի մագնիս), կրծքանշանների հավաքածու, ռեժիսորի ծալովի աթոռ, մետաղական բաժակ, դրամապանակներ, պայուսակներ և ճամպրուկներ։

Նորացված հավաքածուների ապրանքներն առաքվում են Jaguar և Land Rover ապրանքանիշով սև պրեմիում տուփի մեջ։ Դրանցից յուրաքանչյուրը կարող է հրաշալի նվեր լինել ընկերների և հարազատների համար։