Եզակի և վճռական սպորտային ոճը լրացուցիչ ընդգծում է XJ R-Sport ավտոմեքենան վարելիս ստացվող անհավանական զգացողությունները:
Առավելություն տվեք 340 ձ.ուժ հզորությամբ 3,0-լիտրանոց բենզինային, մղիչով V6 շարժիչին, որը կարելի է տեղադրել լիաքարշ համակարգով սարքավորված համալրումների վրա:
Ebony գույնի Soft Grain կաշվով լրամշակված և Pimento կոնտրաստային դարձակարով նստատեղեր, Ebony գույնի վերին պանել, առաստաղի լրամշակում Ivory գույնի Suedecloth թավշակաշվով, լրամշակման Piano Black պանելներ և Ebony գույնի գորգային ծածկույթ:
Ռադիատորի վերին և ստորին սև սնդուսափայլ վանդակաճաղերը, առջևի սփլիթերը, հետևի սփոյլերը, հետևի թափարգելի սև սնդուսափայլ վերդիրը և R ոճի աերոդինամիկ կողային շեմքերը լրացնում են XJ ավտոմեքենայի սպորտային ոճը:
Դուք կարող եք ընտրել Soft Grain կաշվի հագեցած երեք երանգներից որևէ մեկը: Նստատեղերը սարքավորված են կարգավորվող գլանաբարձիկներով, որոնք ապահովում են վարորդի և ուղևորի ուժեղացված կողային օժանդակում կտրուկ շրջադարձերը հաղթահարելու պահին:
Եզրափակիչ վրձնահարվածը ղեկանիվի, շեմքերի վերդիրների և կողային օդափոխիչ վանդակաճաղերի վրա առկա R-Sport նշանն է:
XJ R-Sport ավտոմեքենայի բազմաֆունկցիոնալ նստատեղերն ապահովում են հարմարավետության բարձրագույն մակարդակ: Դուք և Ձեր ուղևորները կգնահատեք Soft Grain ծակոտկեն կաշվով լրամշակված նստատեղերի տաքացման առավելությունները: Նստելով ղեկին՝ ուշադրություն կդարձնեք հարմարավետ բարձին, կողային գլանաբարձիկներին և 18 հարաչափով կարգավորվող գոտկատեղային օժանդակմանը, իսկ կարգավորումների հիշողության ֆունկցիան կօգնի սկսել յուրաքանչյուր ուղևորություն Ձեզ համար ամենահարմար դիրքով:
XJ-ի սրահն առանձնանում է կատարման բարձրագույն վարպետությամբ: Այն էլ ավելի ընդարձակ է թվում ձեռքով պատրաստված պանելների շնորհիվ: Կենտրոնական բարձակն ու սարքավորումների վահանակի վերին հատվածը լրամշակված են Soft Grain կաշվով:
Յուրաքանչյուր XJ R-Sport որպես ստանդարտ սարքավորվում է 20-դյույմանոց թեթևաձույլ Style 5045 անվասկավառակներով՝ 5 կրկնակի շյուղերով:
InControl Touch Pro համակարգը հանդիսանում է XJ-ի ստանդարտ սարքավորում և համատեղում է նոր սերնդի ապարատային և ծրագրային լուծումներ, որոնք XJ-ին պարգևում են կապի և ժամանցի լայն հնարավորություններ: Արագ արձագանքի, ինտուիտիվ հասկանալի օգտատիրական ինտերֆեյսի և գրաֆիկական պատկերների բարձր որակի շնորհիվ այս համակարգը ավելի թեթև ու հաճելի է դարձնում ուղևորությունները:
* Կախված է շուկայից:
XJ-ի ամբողջովին լուսադիոդային էներգախնայող լուսարձակներն ապահովում են հավասարաչափ լուսավորություն՝ բարելավելով տեսանելիությունն ու երաշխավորելով հարմարավետությունը: Այս լուսարձակների լույսն առավելագույնս մոտեցված է ցերեկայինին, ինչը թույլ է տալիս մարդկային աչքին ավելի լավ տարբերել օբյեկտները:
Համայնապատկերային տանիքի ջերմաարտամղիչ ապակին ձգվում է մինչև հետևի շարքի նստատեղերը: ՈՒՄ-զտիչով ապակյա տանիքի միջով սրահ ներթափանցող բնական լույսը տեսողաբար ընդլայնում է տարածությունը, իսկ գունամշակումը ստեղծում է մեկուսության զգացողություն:
Անկախ եղանակից՝ ճանապարհածածկին ադապտացման համակարգը (ASPC) օգնում է XJ-ին հաղթահարել վատ կցորդումը՝ թույլ տալով Ձեզ կենտրոնանալ միմիայն ղեկային կառավարման վրա: Այն ներկայացնում է ցածր արագություններով աշխատող կրուիզ կոնտրոլ, որն ապահովում է սահուն մեկնարկ սայթաքուն մակերեսների վրա և վերահսկում է արագությունը կտրուկ լանջերին:
Սահուն կարգավորում է ղեկային կառավարումն ու դրոսելային փականի աշխատանքը: Ընտրեք առաջարկվող ռեժիմներից որևէ մեկը՝ Normal («Առօրյա»), Dynamic («Դինամիկ») կամ Rain Ice Snow («Անձրև/Սառույց/Ձյուն»): Դինամիկ ռեժիմում դրոսելային փականն ավելի կտրուկ է արձագանքում, ղեկը ծանրանում է: «Անձրև/Սառույց/Ձյուն» ռեժիմի ընտրությունը հանգեցնում է արագացման ճնշմանն ու հզորության ավելի սահուն հաղորդմանը, ինչն ապահովում է ավելի կայուն շարժում սայթաքուն մակերևույթների վրա:
Հավաքեք այն Jaguar XJ-ը, որը կատարելապես կհամապատասխանի Ձեր վարելաոճին, բիզնեսին և կենսակերպին: