Վայելեք հարմարավետության և հեղինակության ավելի բարձր մակարդակն ու պրեմիում կարգի օպցիաների ավելի լայն ընտրությունը:
3,0-լիտրանոց բենզինային շարժիչը՝ 340 ձ.ուժ հզորությամբ, առանձնանում է բարելավված դինամիկայով, վառելիքի ավելի ցածր ծախսով և ապահովում է տեղից մինչև 100 կմ/ժ թափառք ընդամենը 6,4 վայրկյանում՝ իր դասում լավագույն ոլորող մոմենտի ցուցանիշով՝ 450 Նմ:
Ivory գույնի Soft Grain կաշվով լրամշակված նստատեղեր՝ կոնտրաստային անցակարով և Mineral գույնի եզրավորմամբ, Mineral գույնի վերին պանել, առաստաղի լրամշակում Ivory գույնի Suedecloth թավշակաշվով, լրամշակման Gloss Rich Oak պանելներ և Mineral գույնի գորգային ծածկույթ:
Բացարձակ հարմարավետություն ապահովելու համար Jaguar-ի նստատեղերն արագ ստանում են սահմանված ջերմաստիճանը՝ տաքացնելով Ձեզ ձմռանն ու ամռանը պարգևելով հաճելի զովություն: Նույնիսկ հետևի նստատեղերը սարքավորված են տաքացման և սառեցման առանձին համակարգով:
Ճանապարհածածկին ադապտացման Jaguar-ի ստեղծած եզակի համակարգը (ASPC) աշխատում է որպես ցածր արագությունների կրուիզ կոնտրոլ 3,6-ից մինչև 30 կմ/ժ արագության տիրույթում: Դրա շնորհիվ ցանկացած եղանակին XJ-ն արժանապատվորեն դուրս է գալիս ճանապարհի հետ ցածր կցորդման հետ կապված ամենաբարդ իրավիճակներից, իսկ վարորդը կարող է հանգիստ կենտրոնանալ ղեկային կառավարման վրա: Բացի այդ, համակարգը սարքավորված է մեկնարկի հատուկ ֆունկցիայով, որը թույլ է տալիս XJ-ին հեշտությամբ դուրս գալ սայթաքուն մակերեսից, ինչպես նաև զառիվայր շարժմանն օժանդակող ֆունկցիայով, որը վերահսկում է ավտոմեքենայի արագացումը կտրուկ լանջերի վրա:
Տեղավորեք Ձեր Jaguar-ի էլեկտրոնային բանալին գրպանում կամ պայուսակում, և Ձեր XJ-ի փականները կբացվեն ավտոմատ կերպով այն պահին, երբ դիպչեք դռան բռնակին: Շարժիչը գործարկվում է կոճակի մեկ հպումով: Դռների չափաբերիչներն ապահվում են դռների սահուն և հուսալի փակում նվազագույն ճիգերով:
XJ Premium Luxury ավտոմեքենայի բազմաֆունկցիոնալ նստատեղերն ապահովում են հարմարավետության բարձրագույն մակարդակ: Դուք և Ձեր ուղևորները կգնահատեք Soft Grain ծակոտկեն կաշվով լրամշակված առջևի նստատեղերի տաքացման առավելությունները: Նստելով ղեկին՝ ուշադրություն կդարձնեք հարմարավետ բարձին, կողային գլանաբարձիկներին և գոտկատեղային օժանդակմանը: Նստատեղերի կարգավորումները գրանցվում են հիշողության ֆունկցիայի կողմից՝ թույլ տալով սկսել յուրաքանչյուր ուղևորություն Ձեզ համար ամենահարմար դիրքով:
380 Վտ հզորությամբ Meridian աուդիոհամակարգը՝ 14 բարձրախոսով, ներառում է երկալիքանի սաբվուֆեր և երկու 8-դյույմանոց ցածր հաճախականությամբ աշխատող բարձրախոս առջևի դռներում, ինչի հաշվին ապահովվում է ձայնի բացառիկ որակ:
Ծանոթանալ Jaguar XJ ավտոմեքենայի Premium Luxury համալրման բնութագրերին:
InControl Touch Pro համակարգը հանդիսանում է XJ-ի ստանդարտ սարքավորում և համատեղում է նոր սերնդի ապարատային և ծրագրային լուծումներ, որոնք XJ-ին պարգևում են կապի և ժամանցի լայն հնարավորություններ: Արագ արձագանքի, ինտուիտիվ հասկանալի օգտատիրական ինտերֆեյսի և գրաֆիկական պատկերների բարձր որակի շնորհիվ այս համակարգը ավելի թեթև ու հաճելի է դարձնում ուղևորությունները:
* Կախված է շուկայից:
XJ-ի ամբողջովին լուսադիոդային էներգախնայող լուսարձակներն ապահովում են հավասարաչափ լուսավորություն՝ բարելավելով տեսանելիությունն ու երաշխավորելով հարմարավետությունը: Այս լուսարձակների լույսն առավելագույնս մոտեցված է ցերեկայինին, ինչը թույլ է տալիս մարդկային աչքին ավելի լավ տարբերել օբյեկտները:
Համայնապատկերային տանիքի ջերմաարտամղիչ ապակին ձգվում է մինչև հետևի շարքի նստատեղերը: ՈՒՄ-զտիչով ապակյա տանիքի միջով սրահ ներթափանցող բնական լույսը տեսողաբար ընդլայնում է տարածությունը, իսկ գունամշակումը ստեղծում է մեկուսության զգացողություն:
Անկախ եղանակից՝ ճանապարհածածկին ադապտացման համակարգը (ASPC) օգնում է XJ-ին հաղթահարել վատ կցորդումը՝ թույլ տալով Ձեզ կենտրոնանալ միմիայն ղեկային կառավարման վրա: Այն ներկայացնում է ցածր արագություններով աշխատող կրուիզ կոնտրոլ, որն ապահովում է սահուն մեկնարկ սայթաքուն մակերեսների վրա և վերահսկում է արագությունը կտրուկ լանջերին:
Սահուն կարգավորում է ղեկային կառավարումն ու դրոսելային փականի աշխատանքը: Ընտրեք առաջարկվող ռեժիմներից որևէ մեկը՝ Normal («Առօրյա»), Dynamic («Դինամիկ») կամ Rain Ice Snow («Անձրև/Սառույց/Ձյուն»): Դինամիկ ռեժիմում դրոսելային փականն ավելի կտրուկ է արձագանքում, ղեկը ծանրանում է: «Անձրև/Սառույց/Ձյուն» ռեժիմի ընտրությունը հանգեցնում է արագացման ճնշմանն ու հզորության ավելի սահուն հաղորդմանը, ինչն ապահովում է ավելի կայուն շարժում սայթաքուն մակերևույթների վրա:
Հավաքեք այն Jaguar XJ-ը, որը կատարելապես կհամապատասխանի Ձեր վարելաոճին, բիզնեսին և կենսակերպին: