XJ Portfolio-ն նախատեսում է անհատականացման և ինտերիերի ոճային ձևավորման ավելի լայն հնարավորություններ:
Դուք կարող եք ընտրել 300 ձ.ուժ հզորությամբ, տուրբոմղիչով 3,0-լիտրանոց արտադրողական դիզելային շարժիչը կամ 340 ձ.ուժ հզորությամբ, մղիչով V6 բենզինային ագրեգատը: Երկու տարբերակներն էլ կարող են տեղադրվել լիաքարշ համակարգով սարքավորված ավտոմեքենաների վրա:
Ebony գույնի ծակոտկեն Soft Grain կաշվով լրամշակված նստատեղեր՝ Ivory կոնտրաստային շեղանկյուն անցակարով, Ebony գույնի վերին պանել, առաստաղի լրամշակում Ivory գույնի Suedecloth թավշակաշվով և լրամշակման Gloss Figured Ebony պանելներ:
XJ-ի ամբողջությամբ լուսադիոդային էներգախնայող լուսարձակները նպաստում են վառելիքի ծախսին, բարելավում են տեսանելիությունը, ապահովում են հարմարավետություն և հավասարաչափ լուսավորություն: Ադապտիվ լուսարձակներն արձագանքում են ղեկանիվի շարժումներին՝ բարելավելով շրջադարձերի լուսավորումը, իսկ հեռավոր լուսավորության ավտոմատ փոխարկման խելացի համակարգը նկատում է հանդիպակաց ավտոմեքենաներն ու ավտոմատ ընտրություն կատարում մոտակա կամ հեռավոր լուսավորության ռեժիմների միջև:
*Հասանելի են միայն որպես օպցիա:
Վայելեք սիրելի երաժշտության անհավանական մաքուր և որակյալ հնչողությունը Meridian եզակի տեխնոլոգիաների շնորհիվ: Ընտրեք Meridian երեք աուդիոհամակարգերից որևէ մեկն ու վերածեք Ձեր Jaguar-ի սրահը իսկական համերգային դահլիճի: Այնպիսի նորարարական լուծումներ, ինչպիսին են՝ երկալիքանի սաբվուֆերը, ձայնային դաշտի շտկման Cabin Correction և ազդանշանների թվային վերամշակման (DSP) տեխնոլոգիաները, ինչպես նաև թվային աղմուկը կլանող Digital Dither Shaping համակարգը թույլ կտան ուղևորությունների ժամանակ վայելել անհավանականորեն իրական հնչողություն:
Քառագոտի կլիմատ-կոնտրոլի համակարգը օգնում է սրահում ստեղծել Ձեր և Ձեր ուղևորների համար հարմարավետ մթնոլորտ: Այն ներառում է օդի զտիչ, խոնավության ցուցիչ և ապակիների քրտնակալումից պաշտպանող ավտոմատ ֆունկցիա:
ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ ՍՐԱՀԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ
XJ Portfolio ավտոմեքենայի բազմաֆունկցիոնալ նստատեղերն ապահովում են հարմարավետության բարձրագույն մակարդակ: Դուք և Ձեր ուղևորները կգնահատեք Soft Grain ծակոտկեն կաշվով լրամշակված նստատեղերի տաքացման առավելությունները: Նստելով ղեկին՝ ուշադրություն կդարձնեք հարմարավետ բարձին, կողային գլանաբարձիկներին և 18 հարաչափով կարգավորվող գոտկատեղային օժանդակմանը, իսկ կարգավորումների հիշողության ֆունկցիան կօգնի սկսել յուրաքանչյուր ուղևորություն Ձեզ համար ամենահարմար դիրքով:
Սարքավորումների վահանակի Soft Grain կաշվով լրամշակված վերին հատվածը լրացնում է ինտերիերը՝ ցուցադրելով պրեմիում կարգի նյութերից պատրաստված յուրաքանչյուր մասնիկի իրականացման վիրտուոզ մակարդակը:
Համերգային հնչողության ողջ հարստությունը: 825 Վտ հզորությամբ համակարգն ապահովում է ձայնի անգերազանցելի որակ, ինչին նպաստում են 20 բարձրախոսները, 15-ալիքանի D կարգի թվային ուժեղացուցիչը, Audyssey MultEQ էքվալայզերը, 7.1 ձևաչափի ծավալայինի ձայնն ու Trifield տեխնոլոգիան:
Տեղավորեք Ձեր Jaguar-ի էլեկտրոնային բանալին գրպանում կամ պայուսակում, և Ձեր XJ-ի փականները կբացվեն ավտոմատ կերպով՝ այն պահին, երբ դիպչեք դռան բռնակին: Շարժիչը գործարկվում է կոճակի մեկ հպումով: Դռների չափաբերիչներն ապահովում են դռների սահուն և հուսալի փակում նվազագույն ճիգերով:
Ծանոթանալ Jaguar XJ ավտոմեքենայի Portfolio համալրման բնութագրերին:
InControl Touch Pro համակարգը հանդիսանում է XJ-ի ստանդարտ սարքավորում և համատեղում է նոր սերնդի ապարատային և ծրագրային լուծումներ, որոնք XJ-ին պարգևում են կապի և ժամանցի լայն հնարավորություններ: Արագ արձագանքի, ինտուիտիվ հասկանալի օգտատիրական ինտերֆեյսի և գրաֆիկական պատկերների բարձր որակի շնորհիվ այս համակարգը ավելի թեթև ու հաճելի է դարձնում ուղևորությունները:
* Կախված է շուկայից:
XJ-ի ամբողջովին լուսադիոդային էներգախնայող լուսարձակներն ապահովում են հավասարաչափ լուսավորություն՝ բարելավելով տեսանելիությունն ու երաշխավորելով հարմարավետությունը: Այս լուսարձակների լույսն առավելագույնս մոտեցված է ցերեկայինին, ինչը թույլ է տալիս մարդկային աչքին ավելի լավ տարբերել օբյեկտները:
Համայնապատկերային տանիքի ջերմաարտամղիչ ապակին ձգվում է մինչև հետևի շարքի նստատեղերը: ՈՒՄ-զտիչով ապակյա տանիքի միջով սրահ ներթափանցող բնական լույսը տեսողաբար ընդլայնում է տարածությունը, իսկ գունամշակումը ստեղծում է մեկուսության զգացողություն:
Անկախ եղանակից՝ ճանապարհածածկին ադապտացման համակարգը (ASPC) օգնում է XJ-ին հաղթահարել վատ կցորդումը՝ թույլ տալով Ձեզ կենտրոնանալ միմիայն ղեկային կառավարման վրա: Այն ներկայացնում է ցածր արագություններով աշխատող կրուիզ կոնտրոլ, որն ապահովում է սահուն մեկնարկ սայթաքուն մակերեսների վրա և վերահսկում է արագությունը կտրուկ լանջերին:
Սահուն կարգավորում է ղեկային կառավարումն ու դրոսելային փականի աշխատանքը: Ընտրեք առաջարկվող ռեժիմներից որևէ մեկը՝ Normal («Առօրյա»), Dynamic («Դինամիկ») կամ Rain Ice Snow («Անձրև/Սառույց/Ձյուն»): Դինամիկ ռեժիմում դրոսելային փականն ավելի կտրուկ է արձագանքում, ղեկը ծանրանում է: «Անձրև/Սառույց/Ձյուն» ռեժիմի ընտրությունը հանգեցնում է արագացման ճնշմանն ու հզորության ավելի սահուն հաղորդմանը, ինչն ապահովում է ավելի կայուն շարժում սայթաքուն մակերևույթների վրա:
Հավաքեք այն Jaguar XJ-ը, որը կատարելապես կհամապատասխանի Ձեր վարելաոճին, բիզնեսին և կենսակերպին: