XJ Autobiography-ն XJ-ի մոդելային շարքի գագաթնակետն է, որն առանձնանում է վարորդի և ուղևորների կողմից գնահատվող շքեղությամբ և եզակի ոճով: Միայն երկարացված անվային բազայով ավտոմեքենաների համար:
Ընտրեք 340 ձ.ուժ հզորությամբ, մղիչով 3,0-լիտրանոց բենզինային V6 շարժիչը, որը հասանելի է լիաքարշ համալրումների համար: Անգերազանցելի բնութագրեր է ցուցադրում նաև 510 ձ.ուժ հզորությամբ, մղիչով 5,0-լիտրանոց բենզինային V8 շարժիչը:
Ivory գույնի ծակոտկեն կիսաանիլինային Semi-Aniline կաշվով լրամշակված և Mineral գույնի կոնտրաստային անցակարով նստատեղեր, Mineral գույնի վերին պանել, առաստաղի լրամշակում Mineral գույնի կաշվով և լրամշակման Rich Oak պանելներ՝ դրվագազարդով:
Կայանման ժամանակ կամ կայանատեղիից դուրս գալու ժամանակ խոչընդոտներին կամ այլ փոխադրամիջոցների բախվելու վտանգի մասին նախազգուշացնելու համար համակարգը կիրառում է ավտոմեքենայի առաջնամասում, հետնամասում և կողքերից տեղադրված ուլտրաձայնային ցուցիչներ: Կայանմանն օժանդակող համակարգը ավտոմատ կերպով կկայանի XJ-ը հասանելի տարածության մեջ: Վարորդին բավարար է միայն վերահսկել արագությունը ոտնակների օգնությամբ: Շրջանածիր տեսադաշտի տեսախցիկների համակարգը ներառում է հինգ տեսախցիկ, որոնք ապահովում են ավտոմեքենայի շրջակա տարածքի համայնապատկերը:
Վայելեք սիրելի երաժշտության անհավանական մաքուր և որակյալ հնչողությունը Meridian եզակի տեխնոլոգիաների շնորհիվ: Ընտրեք Meridian երեք աուդիոհամակարգերից որևէ մեկն ու վերածեք Ձեր Jaguar-ի սրահը իսկական համերգային դահլիճի: Այնպիսի նորարարական լուծումներ, ինչպիսին են՝ երկալիքանի սաբվուֆերը, ձայնային դաշտի շտկման Cabin Correction և ազդանշանների թվային վերամշակման (DSP) տեխնոլոգիաները, ինչպես նաև թվային աղմուկը կլանող Digital Dither Shaping համակարգը թույլ կտան ուղևորությունների ժամանակ վայելել անհավանականորեն իրական հնչողություն:
XJ Portfolio ավտոմեքենայի բազմաֆունկցիոնալ նստատեղերն ապահովում են հարմարավետության բարձրագույն մակարդակ: Դուք և Ձեր ուղևորները կգնահատեք նստատեղերի տաքացման և հովացման առավելությունները: Վարորդն ու առջևի ուղևորը ուշադրություն կդարձնեն հարմարավետ բարձին, կողային գլանաբարձիկներին և 18 հարաչափով կարգավորվող գոտկատեղային օժանդակմանը, իսկ կարգավորումների հիշողության ֆունկցիան կօգնի սկսել յուրաքանչյուր ուղևորություն Ձեզ համար ամենահարմար դիրքով:
Սարքավորումների վահանակի Soft Grain կաշվով լրամշակված վերին հատվածը լրացնում է ինտերիերը՝ ցուցադրելով պրեմիում կարգի նյութերից պատրաստված յուրաքանչյուր մասնիկի իրականացման վիրտուոզ մակարդակ: Որակյալ նյութերն ու էլեգանտ դիզայնն արտացոլում են շքեղ XJ Autobiography-ի եզակի բնավորությունը:
Վայելեք ձայնի բացառիկ որակը 380 Վտ հզորությամբ Meridian աուդիոհամակարգի շնորհիվ: 14 բարձրախոսները, երկալիքանի սաբվուֆերը և առջևի դռներում տեղադրված երկու 8-դյույմանոց ցածր հաճախականությամբ աշխատող բարձրախոսները հանդիսանում են XJ Autobiography-ի ստանդարտ սարքավորում:
Եթե Jaguar-ի Smart Key էլեկտրոնային բանալին Ձեր գրպանում է կամ պայուսակում, XJ-ի փականները կբացվեն ավտոմատ կերպով այն պահին, երբ դիպչեք դռան բռնակին: Շարժիչը գործարկվում է կոճակի մեկ հպումով: Դռների չափաբերիչներն ապահովում են դռների սահուն և հուսալի փակում նվազագույն ճիգերով:
Ծանոթանալ Jaguar XJ ավտոմեքենայի Autobiography համալրման բնութագրերին:
InControl Touch Pro համակարգը հանդիսանում է XJ-ի ստանդարտ սարքավորում և համատեղում է նոր սերնդի ապարատային և ծրագրային լուծումներ, որոնք XJ-ին պարգևում են կապի և ժամանցի լայն հնարավորություններ: Արագ արձագանքի, ինտուիտիվ հասկանալի օգտատիրական ինտերֆեյսի և գրաֆիկական պատկերների բարձր որակի շնորհիվ այս համակարգը ավելի թեթև ու հաճելի է դարձնում ուղևորությունները:
* Կախված է շուկայից:
XJ-ի ամբողջովին լուսադիոդային էներգախնայող լուսարձակներն ապահովում են հավասարաչափ լուսավորություն՝ բարելավելով տեսանելիությունն ու երաշխավորելով հարմարավետությունը: Այս լուսարձակների լույսն առավելագույնս մոտեցված է ցերեկայինին, ինչը թույլ է տալիս մարդկային աչքին ավելի լավ տարբերել օբյեկտները:
Համայնապատկերային տանիքի ջերմաարտամղիչ ապակին ձգվում է մինչև հետևի շարքի նստատեղերը: ՈՒՄ-զտիչով ապակյա տանիքի միջով սրահ ներթափանցող բնական լույսը տեսողաբար ընդլայնում է տարածությունը, իսկ գունամշակումը ստեղծում է մեկուսության զգացողություն:
Անկախ եղանակից՝ ճանապարհածածկին ադապտացման համակարգը (ASPC) օգնում է XJ-ին հաղթահարել վատ կցորդումը՝ թույլ տալով Ձեզ կենտրոնանալ միմիայն ղեկային կառավարման վրա: Այն ներկայացնում է ցածր արագություններով աշխատող կրուիզ կոնտրոլ, որն ապահովում է սահուն մեկնարկ սայթաքուն մակերեսների վրա և վերահսկում է արագությունը կտրուկ լանջերին:
Սահուն կարգավորում է ղեկային կառավարումն ու դրոսելային փականի աշխատանքը: Ընտրեք առաջարկվող ռեժիմներից որևէ մեկը՝ Normal («Առօրյա»), Dynamic («Դինամիկ») կամ Rain Ice Snow («Անձրև/Սառույց/Ձյուն»): Դինամիկ ռեժիմում դրոսելային փականն ավելի կտրուկ է արձագանքում, ղեկը ծանրանում է: «Անձրև/Սառույց/Ձյուն» ռեժիմի ընտրությունը հանգեցնում է արագացման ճնշմանն ու հզորության ավելի սահուն հաղորդմանը, ինչն ապահովում է ավելի կայուն շարժում սայթաքուն մակերևույթների վրա:
Հավաքեք այն Jaguar XJ-ը, որը կատարելապես կհամապատասխանի Ձեր վարելաոճին, բիզնեսին և կենսակերպին: