Առաջադեմ տեխնոլոգիաներն ու վարորդին օժանդակող համակարգերը երաշխավորում են անվտանգությունն ու թույլ են տալիս մշտապես մնալ կապի մեջ և չձանձրանալ ճանապարհին:
Jaguar XJ-ը սարքավորված է մի շարք InControl տեխնոլոգիաներով և վարորդին օժանդակող համակարգերով, որոնք ապահովում են ավելի հարմարավետ և անվտանգ վարում: Յուրաքանչյուր XJ-ի ստանդարտ համալրում ներառում է InControl Touch Pro համակարգ՝ Jaguar ընկերության ամենաառաջադեմ և արագ տեղեկատվական-ժամանցային համակարգը: Ի լրումն InControl Touch Pro համակարգի՝ Դուք կարող եք ընտրել նաև օպցիաների InControl Connect Pro փաթեթը, որը ներառում է InControl ծառայությունները և ընդլայնում է համակարգի հնարավորությունները:
Բոլոր XJ ավտոմեքենաները սարքավորված են Jaguar Touch Pro գերժամանակակից տեղեկատվական-ժամանցային համակարգով: Այն աշխատում է Intel Quad-Core գերարդյունավետ քառակորիզ հաշվողական և գրաֆիկական պրոցեսորի հիման վրա և ավտոմեքենայի կապի հնարավորությունները հասցնում է նոր մակարդակի: Համակարգն օգտատիրոջ համար աննկատ ինտեգրվում է սմարթֆոնին և կիրառում է մի շարք ֆունկցիաներ, որոնք թույլ են տալիս ավելի շատ հաճույք ստանալ վարելիս և մշտապես մնալ կապի մեջ:
InControl Apps հավելվածները միավորում են Jaguar-ի մի շարք հատուկ հավելվածներ, որոնց օգնությամբ կարող եք կառավարել ավտոմեքենան անմիջապես հեռախոսից: Պարզապես ներբեռնեք InControl հավելվածները Ձեր սմարթֆոնի մեջ: Դրանից հետո Դուք կարող եք USB միակցիչի միջոցով միացնել այն ավտոմեքենային, և համատեղելի հավելվածները կարտացոլվեն ավտոմեքենայի սենսորային էկրանին ճիշտ այնպես, ինչպես և սմարթֆոնում:
Pro Services համակարգը իրական ժամանակի ռեժիմում տեղեկություններ է հաղորդում ճանապարհային իրավիճակի, վառելիքի գների և մոտակա կայանատեղիների վերաբերյալ, իսկ երթուղու դինամիկ հարթման ֆունկցիան օգնում է ժամանակի հասնել Ձեր նշանակետին: Բացի այդ, Դուք կարող եք դիտել քարտեզները արբանյակային ռեժիմում: Սրահում առկա է Wi-Fi միակցման մշտական կետը, որն ապահովում է ուղևորների զանազան սարքերի միացումը Ինտերնետ ցանցին:*
* Touch Pro համակարգի մի շարք ֆունկցիաներ պահանջում են օպցիաների Connect Pro փաթեթի տեղադրում:
Route Planner համակարգն օգտագործում է iOS կամ Android ծրագրերի համար նախատեսված Route Planner հավելվածը կամ վեբ պորտալը: Այն ինտեգրվում է սմարթֆոնին և թույլ է տալիս հարթել երթուղիներ մեկնակետից մինչև վերջնակետ՝ ներառելով ճանապարհը մինչև ավտոմեքենա, ուղևորությունը և (եթե անհրաժեշտ է) հասանելի հասարակական տրանսպորտը: Ձեր սմարթֆոնը հստակորեն կարտացոլի Ձեր ողջ երթևեկությունը:*
* Touch Pro համակարգի մի շարք ֆունկցիաներ պահանջում են օպցիաների Connect Pro փաթեթի տեղադրում:
Touch Pro համակարգի Wi-Fi հասանելիության կետն ապահովում է տվյալների հաղորդում նոր սերնդի զանազան ծառայությունների և նավիգացիոն ֆունկցիայի համար: Wi-Fi միակցման մշտական կետն ապահովում է ուղևորների զանազան սարքերի միացում Ինտերնետ ցանցին:*
* Touch Pro համակարգի մի շարք ֆունկցիաներ պահանջում են օպցիաների Connect Pro փաթեթի տեղադրում:
Remote Premium հավելվածն ապահովում է Ձեր XJ-ի հեռակառավարվող հասանելիությունը անմիջապես Ձեր հեռախոսից: Դուք կարող եք տարածության վրա կառավարել կլիմատ-կոնտրոլ համակարգը, գործարկել շարժիչը մինչև ավտոմեքենան նստելը՝ սրահը տաքացնելու կամ հովացնելու համար: Հնարավոր է նաև փակել կամ բացել ավտոմեքենայի դռները կամ ձայնային ու տեսողական ազդանշանի օգնությամբ գտնել այն կայանատեղիում:
* Touch Pro համակարգի մի շարք ֆունկցիաներ պահանջում են օպցիաների Connect Pro փաթեթի տեղադրում:
XJ ավտոմեքենայի կառավարման կենտրոնը սենսորային էկրանն է: Նոր ինտուիտիվ հասկանալի ինտերֆեյսը հեշտությամբ կարգավորվում է և արձագանքում սմարթֆոնների և պլանշետների օգտատերերին բնորոշ ժեստերին, ինչպիսիք են՝ հպումը, մատների բացումը և փակումը, ինչն ապահովում է ավելի արագ և հստակ աշխատանք:
XJ ավտոմեքենայի բարձր տվայնությամբ սարքավորումների վիրտուալ վահանակն ապահովում է կարևոր տեղեկատվության հասանելիություն: 12,3-դյույմանոց TFT-դիսփլեյը փոխարինում է սարքավորումների ավանդական վահանակը:Այս հզոր բազմաշերտ վիրտուալ վահանակը միավորում է ինտուիտիվ հասկանալի գրաֆիկական ինտերֆեյսը և առաջադեմ ֆունկցիոնալությունը, ինչը թույլ է տալիս ավելի մեծ հաճույք ստանալ վարելիս: Դուք կարող եք ընտրել դիսփլեյի չորս ներկառուցված գրաֆիկական թեմաներից որևէ մեկը կամ լիաէկրան 3D-նավիգացիան՝ ըստ ճաշակի:
Հետևի շարքի ուղևորների համար նախատեսված լրացուցիչ համակարգը ներառում է առանձին հավաքվող գերճշգրիտ 10,2-դյույմանոց էկրաններ: Էկրանի 16:9 համամասնությունը թույլ է տալիս դիտել ֆիլմեր լայնաֆորմատ ռեժիմում: Համակարգը լրացված է անլար ականջակալներով և հեռակառավարման վահանակով, ինչպես նաև USB- և HDMI-միակցումներով, որոնք թույլ են տալիս XJ-ի ուղևորներին միացնել մի քանի պլանշետ և սմարթֆոն և մշտապես մնալ կապի մեջ:
Jaguar և Meridian բրիտանական ապրանքանշանները, որոնց արտադրանքը գնահատվում է դիզայնի, նորարարության և արտադրողականության համար, կնքել են համագործակցության համաձայնագիր, որի արդյունքում Ձեր ավտոմեքենայի սրահը հնարավոր է վերածել իսկական համերգասրահի: Meridian-ի ալգորիթմը երաշխավորում է անփոփոխ բարձր որակի հնչողություն և թույլ է տալիս բոլորին վայելել երաժշտությունը:
XJ ավտոմեքենան ապահովում է առավելագույն անվտանգությունը թե՛ ճանապարհին, թե՛ կայանատեղիում: Ստանդարտ սարքավորումը ներառում է ձայնաազդանշանային համակարգ ու շարժիչի իմոբիլայզեր: Ձեր կախազարդի կոճակների օգնությամբ կարող եք տարածության վրա փակել XJ-ը (այդ թվում՝ կրկնակի փականով): Այս նույն գործողությունները կարելի է կատարել նաև դռան բռնակի վրա առկա անտեսանելի փոքր կոճակի միջոցով: Կարելի է տեղադրել նաև դռների ավտոմատ բլոկավորման ֆունկցիան, որը կփակի դռները սահմանված արագությանը հասնելու դեպքում:
JJaguar XJ-ը սեդանի ամենաբարձր հնարավոր տեսակն է: Այն անթերի համատեղում է առաջադեմ տեխնոլոգիաները, սպորտային դինամիկան և տպավորիչ շքեղությունը: Ստեղծեք Ձեր կատարյալ Jaguar XJ-ը մեր կոնֆիգուրատորի օգնությամբ:
* InControl համակարգի նկարագրված որոշ ֆունկցիաներ կարող են տրամադրվել որպես օպցիա: Դրանք կարող են հասանելի չլինել որոշ շուկաների և որոշակի ուժային ագրեգատներով սարքավորված ավտոմեքենաների համար: Ձեր երկրում առկայության և շահագործման լրիվ պայմանների մասին տեղեկությունները ճշտեք պաշտոնական կայքում կամ Jaguar-ի տեղական դիլերից: Որոշ ֆունկցիաների աշխատանքի համար պահանջվում է տվյալների հաղորդման համաձայնագրով միկրո SIM-քարտի առկայություն, ինչպես նաև Jaguar-ի պաշտոնական դիլերի կողմից սահմանված ժամկետի ավարտից հետո իրականացվող լրացուցիչ բաժանորդագրություն: Բջջային ցանցի ծածկույթը չի երաշխավորվում ամենուրեք: