Մենք ստեղծել ենք անվտանգության մի քանի առաջատար համակարգեր, որպեսզի պաշտպանենք Ձեզ յուրաքանչյոր ուղևորության ժամանակ:
XJ ավտոմեքենան սարքավորված է վարորդին օժանդակող մի շարք համակարգերով, որոնք համատեղ ավելի արդյունավետ են աշխատում՝ նպաստելով հարմարավետությանն ու վարման անվտանգությանը:
Անկախ Ձեր առջև դրված խնդիրներից և առկա պայմաններից՝ կարող եք չկասկածել, որ XJ-ը կանի ամենն ու դեռ մի բան էլ ավելին՝ Ձեզ և Ձեր ուղևորներին պաշտպանելու համար:
XJ-ի հզոր և արդյունավետ լուսադիոդային լուսարձակներն ապահովում են առավելագույնս ցերեկայինին մոտեցված հիանալի լուսավորություն, ինչը թույլ է տալիս ավելի արագ ճանաչել ճանապարհին հանդիպող օբյեկտները: Լուսարձակները կարող են լրացվել ադապտիվ լուսավորման համակարգով, որը կապված է ղեկային կառավարման համակարգի հետ՝ շրջադարձերի լուսավորումը բարելավելու համար, ինչպես նաև հանդիպակաց ավտոմեքենայի հայտնաբերման դեպքում հեռավոր լուսավորման ավտոմատ փոխարկման ֆունկցիայով:
XJ-ի հետ համատեղելի մանկական նստատեղերն ապահովում են երեխաների անվտանգությունն ավտոմեքենայի սրահում: Սկսած նորածինների համար նախատեսված բազկաթոռներից մինչև ավելի մեծ տարիքի երեխաների հատուկ նստատեղերը հեշտությամբ տեղադրվում, հանվում և մաքրվում են:
Շարժման շարքից դուրս գալու մասին մեր նախազգուշացնող համակարգը կօգնի ավելի անվտանգ դարձնել երկարաշունչ ուղևորությունները: Այն գրանցում է ավտոմեքենայի շեղումը երթևեկության շարքից և տեղեկացնում Ձեզ տեսողական ազդանշանի և ղեկանիվի մեղմ տատանումների միջոցով:
* Հասանելի չէ լիաքարշ համակարգով մոդելների համար:
Շարժման շարքի պահպանման համակարգը աշխատում է շարժման շարքից դուրս գալու մասին նախազգուշացնող համակարգի հետ և գրանցելով ավտոմեքենայի չնախատեսված շեղումը շարքից՝ զգուշորեն վերդարձնում այն նախկին ուղղությանը:
* Հասանելի չէ լիաքարշ համակարգով մոդելների համար:
Վերադասավորման ժամանակ ճանապարհային պատահարների կանխմանն օժանդակող ֆունկցիան թույլ կտա խուսափել բախումներից: Եթե ֆունկցիան Ձեր «կույր» գոտում այլ փոխադրամիջոց է հայտնաբերում, այն հստակ և զգուշորեն շտկում է ղեկային կառավարումը՝ թույլ տալով անվտանգ խուսափել բախումից:
Վարորդի հոգնածության վերահսկման համակարգը հետևում է Ձեր վիճակին և ժամանակին տեղեկացնում Ձեզ, որ անհրաժեշտ է կանգ առնել և հանգստանալ:
Ճանապարհային նշանների ճանաչման մեր համակարգը տեղեկացնում է Ձեզ արագության սահմանափակման և վազանցի արգելման նշանների մասին՝ արտացոլելով տվյալները սարքավորումների վահանակի վրա: Ակտիվացման դեպքում արագության ադապտիվ սահմանափակիչը, օգտագործելով ճանապարհային նշանների ճանաչման համակարգի տվյալները, կարգավորում է ավտոմեքենայի շարժման արագությունը առկա սահմանափակումների համաձայն:
Protect համակարգը ներառում է օգնության արտակարգ կանչի SOS Emergency Call ֆունկցիան, որն ավտոմատ կերպով կապվում է համապատասխան ծառայությունների հետ՝ հաղորդելով այն վայրի կոորդինատները, որտեղ տեղի է ունեցել արտակարգ պատահարը: Այն ներառում է նախ ճանապարհներին օգնության օպտիմալացված Optimised Jaguar Assistance համակարգ, որը տվյալներ է հաղորդում Ձեր գտնվելու վայրի ու ավտոմեքենայի դիագնոստիկ վիճակի մասին և թույլ է տալիս նվազագույնի հասցնել երթևեկության ժամանակ հնարավոր հապաղումները: Remote Premium հավելվածը թույլ է տալիս հետևել Ձեր XJ-ին սմարթֆոնի օգնությամբ: Օրինակ, Դուք կարող եք ստուգել վառելիքի մակարդակը և համոզվել՝ արդյոք դռները հուսալիորեն փակված են, թե ոչ:
Խիտ հոսքում տեղաշարժմանն օժանդակող ֆունկցիայով ադապտիվ կրուիզ կոնտրոլը նկատում է, որ առջևից ընթացող ավտոմեքենան դանդաղում է, և ինքն էլ նվազեցնում է XJ-ի արագությունը՝ պահպանելով անվտանգ տարածությունը: Երբ առջևում գտնվող ավտոմեքենան սկսի ավելի արագ շարժվել, Ձեր XJ-ը ևս կարագանա:
Կայանմանն օժանդակող համակարգն իր վրա է վերցնում ղեկային կառավարումը՝ հեշտացնելով զուգահեռ և ուղղահայաց կայանումն ու կայանատեղիից դուրս գալու գործընթացը: Պարզապես ընտրեք համապատասխան փոխանցումն ու վերահսկեք արագությունը: Գրաֆիկական պատկերներն ու նախազգուշացումները կօգնեն կատարել մանևրները:
Ավտոմեքենայի պարագծով տեղադրված են կայանմանն օժանդակող համակարգի ցուցիչները, որոնք ավտոմատ միանում են հետընթաց փոխանցումն ընտրելու պահին: Համակարգը կարելի է նաև ակտիվացնել ձեռքով: Սենսորային էկրանին հայտնվող պատկերն ու ձայնային ազդանշանները տեղեկացնում են, թե կայանման պահին որքան եք մոտեցել խոչընդոտներին:
Այս տեխնոլոգիայի շնորհիվ սենսորային էկրանին կարելի է տեսնել ավտոմեքենայի շրջակա տարածքի 360 աստիճան պատկերը, ինչն օգնում է կայանել մայթեզրերին կամ տեղաշարժվել նեղ տարածության մեջ և խաչմերուկներում:
Հետընթաց շարժման ժամանակ ձախից/աջից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգը նախազգուշացնում է Ձեզ ավտոմեքենայի հետևում գտնվող այլ փոխադրամիջոցների, հետիոտների կամ Ձեզ անտեսանելի օբյեկտների մասին: Նույնիսկ եթե տեսադաշտը փակ է, համակարգը կտեղեկացնի Ձեզ առկա խոչընդոտի մասին՝ արձակելով տեսողական կամ ձայնային ազդանշան:
Jaguar XJ-ը սեդանի ամենաբարձր հնարավոր տեսակն է: Այն անթերի համատեղում է առաջադեմ տեխնոլոգիաները, սպորտային դինամիկան և տպավորիչ շքեղությունը: Ստեղծեք Ձեր կատարյալ Jaguar XJ-ը մեր կոնֆիգուրատորի օգնությամբ: