XJ-ի հղկված դինամիկ գծերում և շոշափելի էլեգանտության մեջ մարմնավորվում են Jaguar-ի գլխավոր գեղագիտական արժեքները:
XJ-ն առանձնանում է իր ներկայացուցչականությամբ, էլեգանտությամբ և հզորությամբ: XJ-ի կաթիլաձև թափքն ապահովում է օպտիմալ շրջահոսելիություն, ինչը նվազագույնի է հասցնում օդի դիմադրությունը, բարելավում է թափառքը, ինչպես նաև կրճատում է վառելիքի ծախսն ու CO2 արտանետումները:
Շարժվող XJ ավտոմեքենայից անհնար է հայացք կտրել: Այն ստիպում է Ձեր սիրտն ավելի արագ բաբախել, նույնիսկ երբ կանգնած է: Դրա վճռական խառնվածքն ընդգծում են ցածր և լայն կեցվածքն ու երկար՝ աղեղի պես ձգված կողային գիծը: XJ-ը՝ իր հղկված գծերով և շոշափելի էլեգանտությամբ, հանդիսանում է Jaguar-ի հուզիչ, դինամիկ և մաքուր դիզայնի մարմնացումը:
XJ-ը փոխզիջումներ չճանաչող դիզայնի և տեխնիկական կատարելության մարմնավորումն է: Առջևից ավտոմեքենան ագրեսիվ և հաստատակամ տեսք ունի, որն ընդգծվում է ռադիատորի ցանցային տեքստուրայով ուղղաձիգ վանդակաճաղով: Վանդակաճաղը եզրավորում են ամբողջովին լուսադիոդային էներգախնայող լուսարձակները և Double J տեսք ունեցող ցերեկային ընթացքի եզակի կրակները:
J տառի տեսքով ցերեկային ընթացքի լուսադիոդային կրակներով հետևի վառ լապտերները և էլիպտիկ կտրվածքով արտանետման խողովակներն ընդգծում են XJ-ի հզորությունն ու մանևրականությունը:
Թափքը սահուն շրջանցող հետևի ապակին ստեղծում է ճախրող տանիքի պատրանք՝ ընդգծելով XJ-ի ձգված, ցածր և լայն պրոֆիլը:
XJ R-Sport-ի դինամիկ ոճն ընդգծում են ռադիատորի վանդակաճաղը և հետևի թափարգելի վերդիրը՝ Gloss Black լրամշակմամբ, ինչպես նաև առջևի R ոճի հերձատիչը և կողային շեմքերն ու հետևի սփոյլերը:
Jaguar XJ-ը սեդանի ամենաբարձր հնարավոր տեսակն է: Այն անթերի համատեղում է առաջադեմ տեխնոլոգիաները, սպորտային դինամիկան և տպավորիչ շքեղությունը: Ստեղծեք Ձեր կատարյալ Jaguar XJ-ը մեր կոնֆիգուրատորի օգնությամբ: