XF-ի սրահում Դուք ընկղմվում եք նրբընտիր շքեղության մթնոլորտի մեջ:
Ժամանակակից նյութերով լրամշակված XF-ի սրահն ապահովում է բացառիկ հարմարավետություն և ստեղծում շքեղության մթնոլորտ:
Սեղմեք մեկնարկի կոճակը, և Ձեր Jaguar XF-ը կկենդանանա: Ասես ենթարկվելով դիրիժորական անտեսանելի փայտիկի՝ դեպի Ձեզ կդառնան օդափոխիչ վանդակաճաղերը, սահուն կերպով դուրս կքաշվի JaguarDrive փոխարկիչի սև փայլատ սելեկտորը, ցածր մռնչյունով կսկսի աշխատել շարժիչը, և Դուք արդեն կանխազգում եք հաճելի ուղևորություն:
Մանրակրկիտ ընտրված կաշվե նյութերի և լրամշակման պանելների շնորհիվ Jaguar XF-ի սրահի բոլոր տարրերը շքեղ տեսք ունեն և հաճելի են շոշափելու համար: Կարբոնից լրամշակումն ու բնական փայտից դեկորատիվ պանելները լրացնում են տարբեր տեսակի կաշվից իրականացված լրամշակումը: Ահա թե ինչու է XF-ը մշտապես տարբերվում առանձնահատուկ մթնոլորտով:
Jaguar XF-ի համար հասանելի են կատարման բարձր որակով աչքի ընկնող ժամանակակից նյութերով ինտերիերի լրամշակման բազում օպցիաներ: Կրկնակի դարձակարով գերփափուկ կաշին, այդ թվում՝ պրեմիում կարգի Windsor կաշին, կարելի է համատեղել ոճային դեկորատիվ վահանակների և տարբեր գույների առաջնակարգ նյութերի հետ:
Դեկորատիվ վահանակների ոճային ժամանակակից տարբերակները, տարբեր տեսակի և տարբեր գունային համադրությամբ առաջնակարգ կաշվով լրամշակումը թույլ են տալիս Ձեր XF-ին հաղորդել եզակի արտաքին: Դուք նույնիսկ կարող եք սեփական բառերն ավելացնել շեմքերի լուսավորվող վերդիրների վրա*:
* Օպցիա բոլոր համալրումների համար, բացառությամբ Pure-ի:
XF-ում կգտնեք բավական տարողունակ բեռնախցիկ, որի ծավալը կազմում է 505 լիտր: Առավել մեծ ունիվերսալություն են երաշխավորում 40:20:40 համամասնությամբ ծալվող հետևի օպցիոնալ* նստատեղերը: Դրանք թույլ են տալիս մեծացնել բեռնավորման բաժանմունքի ծավալը մինչև 885 լիտր:
* Ստանդարտ սարքավորում բոլոր համալրումների համար, բացառությամբ Pure-ի:
XF-ի սրահը շքեղության, ընդարձակության և ինքնաարտահայտման ազատության մարմնավորում է: Ոտքերի համար նախատեսված մեծ տարածությունը և բավական բարձր սրահը երաշխավորում են հետևի շարքի ուղևորների հարմարավետությունը: Բացի այդ, ինտերիերի լուսավորությունը XF-ի սրահում ստեղծում է առանձնահատուկ մթնոլորտ, իսկ ընթերցանության համար նախատեսված վառ լուսադիոդային լամպերն ուղևորներին ապահովում են լուսավորության անհատական աղբյուրներով:
Բազում մրցանակների արժանացած Jaguar-ի ժամանակակից դիզայնը և տեղեկատվական-ժամանցային նորագույն համակարգն առանձնացնում են Jaguar XF-ը մրցակիցների ֆոնին: Օգտվեք մեր կոնֆիգուրատորից, որպեսզի ստեղծեք Ձեր կատարյալ XF-ը: