XE-ն սարքավորված է մի շարք ֆունկցիաներով, որոնք ապահովում են ուղևորությունների անվտանգությունը:
Բեռնավորման բաժանմունքում կտեղավորվեն բոլոր անհրաժեշտ իրերը, եթե ծալվեն երկրորդ շարքի օպցիոնալ նստատեղերը: Նույնիսկ եթե Ձեր ձեռքերը զբաղված են, Դուք հեշտությամբ կարող եք բացել կամ փակել բեռնախցիկի՝ սենսորային անհպում կառավարմամբ օպցիոնալ դուռը:
ՎԹԱՐԱՅԻՆ ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Օգտագործելով տեսախցիկը, ռադարը և ուլտրաձայնային ցուցիչները՝ օգնում է կանխել բախումները այլ ավտոմեքենաների և հետիոտների հետ: Ճակատային բախման պոտենցիալ վտանգ հայտնաբերելիս համակարգն արձակում է ձայնային և տեսողական ազդանշան: Եթե վարորդը չի արձագանքում նախազգուշացմանը, համակարգը գործարկում է արգելակները՝ նվազեցնելով հնարավոր հարվածի ուժը:
ԿՐՈՒԻԶ ԿՈՆՏՐՈԼ ԵՎ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԻՉ
Կրուիզ կոնտրոլը թույլ է տալիս պահպանել մշտական արագություն՝ չպահանջելով վարորդից անընդհատ աշխատել արագացման ոտնակի հետ: Սահմանափակիչի օգնությամբ կարելի է սահմանել ավտոմեքենայի առավելագույն թույլատրելի արագությունը:
ԱՐԱԳՈՒԹՅԱՆ ԱԴԱՊՏԻՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԻՉ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Տեղեկացնում է Ձեզ՝ սարքավորումների վահանակին արտացոլելով արագության սահմանափակման կամ վազանցի արգելքի նշանները: Արագության ադապտիվ սահմանափակիչն օգտագործում է ճանապարհային նշանների ճանաչման համակարգի (TSR) տվյալները և օգնում է XE-ի վարորդին պահպանել համապատասխան արագություն:
ՎԱՐՈՐԴԻ ՀՈԳՆԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Վերլուծելով ղեկային կառավարումը, ինչպես նաև արագացման և արգելակման ոտնակների աշխատանքը՝ վարորդի հոգնածության աստիճանի վերահսկման համակարգը հետևում է Ձեր ինքնազգացողությանը: Այն ժամանակին կտեղեկացնի Ձեզ՝ խորհուրդ տալով կանգ առնել և հանգստանալ:
ՇԱՐԺՄԱՆ ՇԱՐՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Հայտնաբերում է ավտոմեքենայի ոչ միտումնավոր շեղումը ընթացիկ հետագծից և գործարկում է ղեկային կառավարումը՝ ավտոմեքենան իր շարք վերադարձնելու համար:
ՀԵՏԻՆ ՏԵՍԱԴԱՇՏԻ ՏԵՍԱԽՑԻԿ
Հետին տեսադաշտի տեսախցիկն ապահովում է հիանալի տեսանելիություն հետընթաց շարժման ժամանակ: Կայանման ընթացքում Ձեզ օգնելու համար, սենսորային էկրանին արտացոլվում են դինամիկ գծեր, որոնք արտացոլում են XE-ի արտաքին չափսերն ու շարժման մոտավոր հետագիծը:
Առջևի մատրիցային լուսադիոդային օպցիոնալ լուսարձակները ավտոմատ կերպով կարգավորում են լուսային ճառագայթի ձևը, որպեսզի չկուրացնեն հանդիպակաց տրանսպորտային միջոցների վարորդներին: Այս լուսարձակները և շրջադարձի անիմացված ցուցիչները թույլ են տալիս երթևեկության այլ մասնակիցների ավելի արագ ընկալել Ձեր ավտոմեքենայի շարժման ուղղությունը:
В кажՕպցիաների յուրաքանչյուր փաթեթ ներառում է անվտանգություն ու տեղեկացվածություն ապահովող մի շարք ֆունկցիաներ: Օպցիաների Park փաթեթը հանդիսանում է SE համալրման ստանդարտ մաս: Օպցիաների Park և Drive փաթեթները ներառած են HSE համալրման ստանդարտ սարքավորումների ցանկում:
ԿԱՅԱՆՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ
Համակարգը հեշտացոնւմ է զուգահեռ և ուղղահայաց կայանման գործընթացը՝ վերահսկելով ղեկային կառավարումը և ապահովելով կայանատեղիի մուտքն ու ելքը: Ձեզ անհրաժեշտ է միայն ընտրել ուղիղ կամ հետընթաց փոխանցումը և կարգավորել շարժման արագությունը: Գրաֆիկական պատկերներն ու հաղորդագրությունները օգնում են կատարել մանևրները:
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՊԱՐԱԳԾՈՎ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԿԱՅԱՆՄԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ
Թույլ կտա վստահորեն մանևրել սահմանափակ տարածության պայմաններում: Ավտոմեքենայի պարագծով տեղադրված կայանման ցուցիչների օպցիոնալ համակարգը կարելի է ակտիվացնել թե՛ ձեռքով, թե՛ ընտրելով հետընթաց փոխանցումը: Գրաֆիկական և ձայնային ազդանշանները տեղեկացնում են, թե մանևրելու ժամանակ որքան եք մոտեցել խոչընդոտներին:
ՀԵՏԵՎԻՑ ՄՈՏԵՑՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Հետևից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգը կզգուշացնի Ձեզ ցանկացած կողմից գտնվող այլ տրանսպորտային միջոցների, հետիոտների կամ Ձեզ համար անտեսանելի օբյեկտների մասին: Այն օգտակար է կայանման հրապարակում հետընթաց մանևրելու ժամանակ: Նույնիսկ եթե տեսադաշտը փակ է, համակարգը կտեղեկացնի ավտոմեքենայի հետևում առկա խոչընդոտի մասին՝ արձակելով ձայնային և լուսային ազդանշան:
ԱԴԱՊՏԻՎ ԿՐՈՒԻԶ ԿՈՆՏՐՈԼ
Պահպանում է անվտանգ տարածություն առջևից ընթացող տրանսպորտային միջոցից, նույնիսկ երբ երթևեկությունը դանդաղում է: Եթե Ձեր առջևի ավտոմեքենան դադարեցնում է շարժումը, համակարգը սահուն կերպով գործարկում է արգելակները: Խիտ հոսքում ադապտիվ կրուիզ կոնտրոլը* ավտոմատ կկարգավորի արագությունը առջևից ընթացող ավտոմեքենայի արագությանը համապատասխան:
ԲԱՐՁՐ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՎԹԱՐԱՅԻՆ ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Հայտնաբերում է այլ տրանսպորտային միջոցի հետ ճակատային բախման վտանգ և տեղեկացնում է արգելակելու անհրաժեշտության մասին: Եթե Դուք ոչ մի քայլ չձեռնարկեք, բարձր արագություններով տեղաշարժման ժամանակ վթարային արգելակման համակարգը* կգործարկի արգելակները՝ օգնելով նվազեցնել հնարավոր հարվածի ուժը:
ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ԿԱՆԽՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՖՈՒՆԿՑԻԱ
Վերադասավորման ժամանակ ճանապարհային միջադեպերի կանխմանն օժանդակող ֆունկցիան* թույլ կտա խոոսափել բախումներից: Եթե վերադասավորվելու սկզբում Ձեր մեքենայի «կույր» գոտում հայտնաբերվում է այլ տրանսպորտային միջոց, ֆունկցիան ակտիվացնում է համապատասխան արտաքին հայելու նախազգուշացնող ցուցիչը և ղեկանիվին հաղորդում հատուկ ուժ՝ թույլ տալով կատարել բոլոր մասնակիցների համար անվտանգ մանևր: