XE-ի՝ վարորդին ուղղված նորացված սրահում համատեղվում են շքեղությունն ու ֆունկցիոնալությունը:
Տաքացվող և Soft Grain կաշվով լրամշակված ղեկանիվով XE-ն կգնահատեն շքեղության սիրահարները, իսկ XE R‑Dynamic-ը՝ Sport նստատեղերով և ինտերիերի տպավորիչ գունային լուծումներով, դուր կգա սպորտային ավտոմեքենաների սիրահարներին:
ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
4678 մմ երկարությամբ և 1850 մմ լայնությամբ (ծալված հայելիներով) ավտոմեքենան թույլ կտա Ձեզ ճանապարհորդել իսկական հարմարավետությամբ: Հետևի նստատեղին հեշտությամբ կտեղավորվի երեք մեծահասակ ուղևոր: Տարողունակ բեռնախցիկի ծավալը հասնում է 455 լիտրի:
ПОДСВЕТКА ИНТЕРЬЕРА
Цвет подсветки интерьера можно изменять в зависимости от настроения. Опциональная регулируемая подсветка интерьера позволяет настраивать цвет освещения потолочной консоли, ниш для ног, консоли, отсеков для хранения в дверях, поручней и ручек дверей.
ԻՆՏԵՐԻԵՐԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Ինտերիերի լուսավորության գույնը կարելի է փոփոխել՝ կախված տրամադրությունից: Ինտերիերի կարգավորվող օպցիոնալ լուսավորությունը թույլ է տալիս ընտրել առաստաղային բարձակի, ոտքերի խորշի, դռների պահոցային բաժանմունքների և բռնակների լուսավորման գույնը:
ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՈՒՄ
Անհատականցրեք Ձեր XE-ն և ադապտացրեք դրա սրահը Ձեր նախասիրություններին: Ընտրության համար հասանելի է գունային համադրությունների լայն տեսականի, որը կարելի է լրացնել ժամանակակից ոճային պանելներով և լրամշակման տարրերով, ներառյալ՝ բարձրորակ կաշին:
ՍՐԱՀՈՒՄ ՕԴԻ ԻՈՆԱՑՈՒՄ
Սրահում օդի իոնացման օպցիոնալ համակարգը հեռացնում է վնասակար նյութերը, ալերգենները և տհաճ հոտերը: Այն իոնացնում է սրահում օդի մասնիկները և չեզոքացնում է օդը աղտոտող մասնիկները՝ ավտոմեքենայում ստեղծելով վարորդի և ուղևորների համար հաճելի մթնոլորտ:
ՊԱՀՈՑԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Էլեգանտ նորամուծությունները մեծացրել են XE-ի սրահի ֆունկցիոնալ տարածության ծավալը: Տարողունակ պահոցային բաժանմունքներում հեշտությամբ կարելի է տեղավորել հեռախոսներ, շշեր և ճանապարհորդության ընթացքում անհրաժեշտ այլ պարագաներ:ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ