Ցածր կեցվածք, ավելի լայն ուրվագիծ. XE-ի դիզայնը հիմնված է մանրուքների վրա, որոնք ընդգծում են դրա բացառիկ խառնվածքը:
XE ԵՎ XE R‑DYNAMIC
Դուք կարող եք ընտրել XE կամ XE R‑Dynamic մոդիֆիկացիան և անհատականացնել ավտոմեքենան: XE տարբերակը ներառում է էքստերիերի եզակի տարրեր, իսկ XE R-Dynamic-ը ցուցադրում է ընդգծված սպորտային խառնվածք:
ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎԱԾ ԱԵՐՈԴԻՆԱՄԻԿԱ
XE-ի նրբագեղ գծերը դրա հիանալի աերոդինամիկայի վկայությունն են: Արտակարգ ինժեներական լուծումների շնորհիվ XE-ի դիմադրության գործակիցը կազմում է ընդամենը 0,26: Սա միաժամանակ հզոր և տնտեսող ավտոմեքենա է:
Առջևի մատրիցային լուսադիոդային օպցիոնալ դինամիկ լուսարձակները՝ ցերեկային ընթացքի կրակների եզրակավորմամբ, XE-ին օրիգինալություն են հաղորդում: Առջևի և հետևի լապտերների վրա առկա շրջադարձի անիմացված տպավորիչ ցուցիչները լրացուցիչ ընդգծում են ավտոմեքենայի ժամանակակից դիզայնը:
*Ստանդարտ սարքավորում բոլոր համալրումների համար:
ԷՔՍՏԵՐԻԵՐԻ ԳՈՒՅՆԸ
XE-ի թափքի 12 գույները լայն հնարավորություն են բացում դրա անհատականացման համար: Ընտրելով ծածկույթի տեսակներից մեկը՝ էմալ, մետալիկ կամ պրեմիում մետալիկ, Դուք կկարողանաք ավելի գրավիչ դարձնել Ձեր ավտոմեքենան:
R-DYNAMIC ԹԱՓՔ
Թափքի ձևավորման օպցիաների R-Dynamic փաթեթը ներառում է XE-ի սպորտային դիզայնը հիանալի կերպով լրացնող առջևի թափարգելը, կողաթևերը և թափքի գույնի հետևի թափարգելի ստորին վերդիրը:
ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿՆԵՐ
Ավելի արտահայտիչ դարձրեք Ձեր XE-ի ձևավորումը՝ ընտրելով 17-19 դյույմ տրամագծով անվասկավառակների 11 տարբերակներից մեկը: