Ներկայացնում ենք առաջին ամբողջովին էլեկտրական Jaguar քրոսովերը:
ԹԱՓԱՌՔ
0-100 կմ/ժ 4.8 վայրկյանում
ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ
480 կմ WLTP*
Ժամանակն է փոխվելու: Ժամանակն է լինել իսկական Jaguar:
ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՐԿԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Մեկ ամբողջական լիցքավորմամբ կարելի է հաղթահարել 480 կմ (WLTP ցիկլ)*:
* WLTP մեթոդ (համաշխարհային չափիչ ընթացային ցիկլ)՝ Եվրոպայի տարածքում ավտոմեքենաների վառելիքային արդյունավետության, էներգատարության, ընթացքի պաշարի և արտանետումների ծավալների որոշման նոր եղանակ՝ ներմուծված 2017 թ: Այն մշակվել է, որպեսզի ստացվող ցուցանիշները առավելագույնս մոտեցված լինեն ավտոմեքենայի շահագործման իրական պայմաններին: Այս մեթոդը թույլ է տալիս փորձարկել օպցիոնալ սարքավորւմներով համալրված ավտոմեքենաները ավելի ծանր եղանակային և ճանապարհային պայմաններում:
ԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արդյունավետ լիաքարշ համակարգի և բարձր ոլորող մոմենտի շնորհիվ I-PACE-ը թափառքի ժամանակ ցուցադրում է սպորտային ավտոմեքենային բնորոշ բնութագրեր: Արդեն 4,8-վայրկյան հետո արագաչափի վրա կլինի 100 կմ/ժ ցուցանիշը:
ԿՈՒՏԱԿԻՉ ՄԱՐՏԿՈՑ
I-PACE-ի կուտակիչ մարտկոցը՝ 90 կՎտժ տարողունակությամբ, բաղկացած է լիթիում-իոնային բջիջներից՝ էներգիայի բարձր խտույթմաբ: Դրա կառուցվածքը և ջերմաստիճանի վերահսկման նորարարական համակարգը երաշխավորում են երկարատև աշխատանքը և առավելագույն հզորության պահպանումը:
ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆ
I-PACE-ը շարժվում է մշտական մագնիսներով համալրված երկու սինքրոն էլեկտրական շարժիչների օգնությամբ: Ֆորմուլա E բոլիդների սարքավորումներին նման այս շարժիչները զարգացնում են 400 ձ.ուժ հզորություն և 696 Նմ ոլորող մոմենտ:
ԳԱԲԱՐԻՏՆԵՐ
I-PACE-ը կոմպակտ է արտաքինից և ընդարձակ՝ ներսից: Հինգ լիաչափ նստատեղ, հեղափոխական պահոցային լուծումներ, 1453 լ ծավալով տարողունակ բեռնախցիկ և առջևի 27-լիտրանոց բաժանմունք:
ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ
Արագ լիցքավորման՝ 50 կՎտ հզորությամբ սարքի շնորհիվ (այն կգտնեք լիցքավորման հասարակական կայանների մեծ մասում) I-PACE-ի ընթացքի պաշարը կարելի է համալրել ժամում 270 կմ-ով*:
*Լիցքավորման փաստացի ժամանակը կարող է փոփոխվել կախված շրջակա միջավայրի պայմաններից և լիցքավորման սարքի բնութագրերից:
Անկախ նրանից՝ առաջին անգամ եք ձեռք բերում էլեկտրական ավտոմեքենա, թե արդեն հասցրել եք գնահատել դրա առավելությունները, Jaguar I-PACE-ը հրաշալիորեն կներդաշնակի ձեր կենսակերպի հետ: Օպտիմալ համալրումն ընտրելու համար, օգտվեք մարտկոցի ռեսուրսի սպառման վերաբերյալ հարցաթերթիկը:
Ինչպես և էլեկտրամոբիլների այլ գնորդներ, I-PACE-ի սեփականատերերը ստանում են մի շարք առավելություններ, որոնք կարող են ավելի հարմարավետ և տնտեսող դարձնել ամենօրյա ուղևորությունները:
Հուզիչ կերպար, կառավարման պարզություն և վարելուց ստացվող իսկական հաճույք՝ I-PACE-ն իրավմամբ դարձել է ամենաինտելեկտուալ հինգտեղանոց սպորտային ավտոմեքենան աշխարհում: Ձեռք բերեք այն արդեն այսօր:
I-PACE-ը վարորդի զգացողություններն արթնացնելու համար ստեղծված Jaguar ավտոմեքենայի իսկական օրինակ է: Էլեկտրական շարժիչները և ծանարաբեռնվածության կատարյալ բաշխումը թույլ են տալիս զարգացնել 696 Նմ ոլորող մոմենտ և ցուցադրել հիրավի սպորտային մանևրականություն:
Դիմադրության ցածր՝ 0.29Cd գործակցով աերոդինամիկ թափքի և էլեգանտ դիզայնի շնորհիվ I-PACE-ը ցուցադրում է անգերազանցելի բնութագրեր: Այն բառացիորեն ճեղքում է օդը՝ չկորցնելով կայունությունն ու խնայելով մարտկոցի ռեսուրսը: Գոտկատեղային սահուն գիծ, տպավորիչ կապոտ, ճանաչելի անվակամարներ՝ I-PACE-ը գրավիչ է ցանկացած տեսանկյունից:
I-PACE-ը ներդաշնակորեն համատեղում է տեխնոլոգիականությունն ու հարմարավետությունը: Ինտերիերի դիզայնը լակոնիկ է և առանձնանում է շոշափման համար հաճելի նյութերով և սահուն գծերով: Էլեկտրական ուժային ագրեգատի կառուցվածքը թույլ է տալիս տարածություն խնայել՝ մեծացնելով I-PACE-ի սրահը և դարձնելով այն ավելի հարմարավետ:
Touch Pro Duo տեղեկատվական ժամանցային համակարգը հեշտացնում է I-PACE-ի տեխնոլոգիաների կառավարումը: Ստանդարտ սարքավորումները ներառում են հասանելիության 4G Wi-Fi կետն ու կապի մի քանի ֆունկցիաներ: Դուք մշտապես կապի մեջ կլինեք թվային աշխարհի հետ:
Jaguar ընկերությունում մենք ձգտում ենք կառուցել այնպիսի էլեկտրական մեքենաներ, որոնք հաճելի է կառավարել և որոնց վրա հաճելի է նայել: 2016 թ Jaguar թիմը դարձավ Ֆորմուլա E առաջնության մասնակից, իսկ 2018 թ մենք կմեկնարկենք սեփական մրցավազքային սերիան՝ I-PACEeTROPHY-ն: Սա աշխարհում առաջին միջազգային մրցաշարն է, որին մասնակցում են ամբողջովին էլեկտրական սերիական ավտոմեքենաները: Նորարարությունների մրցավազքի նոր փուլը մեկնարկել է:
* WLTP մեթոդ (համաշխարհային չափիչ ընթացային ցիկլ)՝ Եվրոպայի տարածքում ավտոմեքենաների վառելիքային արդյունավետության, էներգատարության, ընթացքի պաշարի և արտանետումների ծավալների որոշման նոր եղանակ՝ ներմուծված 2017 թ: Այն մշակվել է, որպեսզի ստացվող ցուցանիշները առավելագույնս մոտեցված լինեն ավտոմեքենայի շահագործման իրական պայմաններին: Այս մեթոդը թույլ է տալիս փորձարկել օպցիոնալ սարքավորւմներով համալրված ավտոմեքենաները ավելի ծանր եղանակային և ճանապարհային պայմաններում:
ԵՄ օրենսդրության համապատասխան իրականացված փորձարկումների ընթացքում արտադրողի կողմից ստացված պաշտոնական ցուցանիշներ: Միայն համեմատության համար: Փաստացի արժեքները կարող են տարբերվել: Էլեկտրական ավտոմեքենայի արտադրողականության ցուցանիշները կարող են փոփոխվել կախված եղանակային և ճանապարհային պայմաններից:
Նկարագրված ֆունկցիաներից որոշները կարող են առաջարկվել որպես օպցիա կամ հասանելի չլինել առանձին շուկաներում: Ձեր երկրում առկայության և ամբողջական պայմանների վերաբերյալ տեղեկությունները ճշտեք պաշտոնական կայքում կամ Jaguar-ի պաշտոնական դիլերից: Որոշ ֆունկցիաներ պահանջում են համապատասխան գնային պլանով SIM-քարտի առկայություն: Ձեր դիլերի կողմից նախապես սահմանված ժամկետի ավարտից հետո անհրաժեշտ կլինի երկարացնել բաժանորդագրությունը: Շարժական ցանցի ծածկույթը չի երաշխավորվում ամենուրեք: