Հասանելի են բազում նորարարական տեխնոլոգիաներ, որոնցից յուրաքանչյուրը կոչված է կառավարման գործընթացը դարձնել էլ ավելի հաճելի և նպաստել անվտանգությանը:
Դրանք նախագծելիս՝ մենք հոգ ենք տարել ձեր և ձեր ուղևորների մասին, ինչպես նաև կուտակիչ մարտկոցի պաշտպանության մասին՝ համալրելով ավտոմեքենան անվտանգության ապահովման բազում համակարգերով:
I-PACE-ի կուտակիչ մարտկոցի շուրջ առկա ամուր կարկասը պատրաստված է ալյումինից և պողպատից և երաշխավորում է վարորդի և բոլոր ուղևորների անվտանգությունը:
Ձեր հայտնվելու մասին հետիոտներին նախազգուշացնելու համար՝ մինչև 20 կմ/ժ արագությամբ շարժվելիս I-PACE-ն արձակում է ձայնային ազդանշան:
Ժամանակակից համակարգը ներառում է անվտանգության վեց բարձիկ՝ վարորդի, ուղևորների, ինչպես նաև կողային վարագույրները և կրծքավանդակի պաշտպանության բարձիկները:
Մանկական բազկաթոռների ISOFIX երկու ամրանները տեղակայված են հետևի շարքի երկու կողային նստատեղերին:
Ստանդարտ, օպցիոնալ կամ փաթեթների կազմում առաջարկվող մի շարք նորարարական տեխնոլոգիաները կօգնեն կառավարել ավտոմեքենան թե քաղաքում, թե մայրուղիների վրա՝ ապահովելով ձեր և ձեր ուղևորների բարձրակարգ անվտանգությունը:
Ադապտիվ քրուիզ-կոնտրոլը և ղեկային կառավարման ուժեղացուցիչը կօգնեն I-PACE-ի վարորդին հեշտությամբ հաղթահարել մեծ տարածություններ և մանևրել խիտ հոսքում: Այս համակարգերը ավտոմատ պահում են I-PACE-ը ընթացիկ շարքում և պահպանում են անվտանգ տարածությունը առջևից ընթացող տրանսպորտային միջոցից:
Օգտագործում է տեսախցիկը, ռադարը և ուլտրաձայնային ցուցիչները ու թույլ է տալիս կանխել բախումները այլ ավտոմեքենաների, հեծանվորդների և հետիոտների հետ: Ճակատային հարվածի պոտենցիալ վտանգ հայտնաբերելու դեպքում համակարգն արձակում է ձայնային և վիզուալ ազդանշան: Եթե վարորդը չի արձագանքում նախազգուշացմանը, այն գործարկում է արգելակները՝ նվազեցնելով հնարավոր հարվածի ուժը:
Քրուիզ-կոնտրոլն օգնում է պահպանել մշտական արագություն՝ առանց արագացման ոտնակով անընդհատ աշխատանքի: Սահմանափակչի օգնությամբ կարելի է սահմանել ավտոմեքենայի առավելագույն թույլատրելի արագությունը:
Տեղեկացնում է ձեզ՝ սարքավորումների վահանակին արտացոլելով արագության սահմանափակփան և վազանցի արգելքի նշանների մասին տեղեկությունները: Ակտիվ վիճակում արագության ադապտիվ սահմանափակիչը օգտագործում է ճանապարհային նշանների ճանաչման համակարգի տվյալները և քրուիզ-կոնտրոլի օգնությամբ կարգավորում է ավտոմեքենայի արագությունը սահմանափակումների համաձայն:
Վերլուծելով ղեկային կառավարումը, ինչպես նաև գազի և արգելակի ոտնակների աշխատանքը, վարորդի հոգնածության վերահսկման համակարգը հետևում է վարորդի ինքնազգացողությանը: Այն ժամանակին տեղեկացնում է ձեզ կանգ առնելու և հանգստանալու անհրաժեշտության մասին:
Հայտնաբերելով սկբնական հետագծից չնախատեսված շեղում՝ ավտոմեքենան գործարկում է ղեկային կառավարումն ու սահուն կերպով վերադարձնում ավտոմեքենան ընթացիկ շարք:
Հետին տեսադաշտի տեսախցիկը ապահովում է հիանալի տեսանելիություն հետընթաց շարժման ժամանակ: Կայանման ընթացքում ձեզ օգնելու նպատակով սենսորային էկրանին արտացոլվում են I-PACE-ի գաբարիտներն ու շարժման հետագիծը արտացոլող դինամիկ գծեր:
Օպցիաների յուրաքանչյուր փաթեթը ներառում է անվտանգությունն ու տեղեկացվածությունն ապահովող մի շարք ֆունկցիաներ: Օպցիաների Park փաթեթը հանդիսանում է I-PACE S համալրման ստանդարտ մաս: Օպցիաների Park և Drive փաթեթները հանդիսանում են I-PACE SE համալրման ստանդարտ մաս: Օպցիաների Park և Driver Assist փաթեթները հանդիսանում են I-PACE HSE և First Edition մոդելների ստանդարտ համալրում:
ԿԱՅԱՆՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ՀԱՄԱԿԱՐԳ
Զուգահեռ և ուղղահայաց կայանումը էլ ավելի կհեշտանա օժանդակող համակարգի շնորհիվ, որը կատարում է ղեկային կառավարում՝ տեղավորելով ավտոմեքենան հասանելի տարածության մեջ: Ձեզ մնում է միայն ընտրել փոխանցումն ու վերահսկել շարժման արագությունը: Գրաֆիկական պատկերները և տեղեկությունները օգնում են կատարել մանևրները:
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՊԱՐԱԳԾՈՎ ՏԵՂԱԴՐՎԱԾ ՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳ
Թույլ կտա ձեզ վստահորեն մանևրել սահմանափակ տարածության պայմաններում: Ավտոմեքենայի պարագծով տեղադրված ցուցիչները ավտոմատ կերպով ակտիվանում են , երբ ընտրում եք հետընթաց փոխանցումը: Դրանք կարելի է նաև միացնել կոճակի օգնությամբ: Գրաֆիկական և ձայնային ազդանշանները տեղեկացնում են՝ որքան եք մոտեցել խոչընդոտներին մանևրելու ընթացքում:
ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻՑ ԱՆՎՏԱՆԳ ԵԼՔԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Տեղեկացնում է հետևի շարքի ուղևորներին մոտեցող տրանսպորտային միջոցների կամ հեծանվորդների մասին: Մոտեցող խոչընդոտ հայտնաբերելու դեպքում դռան վրա վառվում է նախազգուշացնող ցուցիչը: Ազդանշանը հանգում է, երբ ավտոմեքենայից դուրս գալը դառնում է անվտանգ:
ՀԵՏԵՎԻՑ ՄՈՏԵՑՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Հետևից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգը կնախազգուշացնի ձեզ ցանկացած կողմից գտնվող այլ տրանսպորտային միջոցների, հետիոտների կամ ձեզ անտեսանելի օբյեկտների մասին: Այն անփոխարինելի է կայանատեղիում հետընթաց մանևրելու ժամանակ: Նույնիսկ եթե ձեր տեսադաշտը փակ է, դուք կտեղեկանք ավտոմեքենայի հետևում առկա խոչընդոտի մասին, քանի որ համակարգը կարձակի ձայնային և լուսային ազդանշան:
ԱԴԱՊՏԻՎ ՔՐՈՒԻԶ-ԿՈՆՏՐՈԼ՝ STOP & GO ՖՈՒՆԿՑԻԱՅՈՎ
Պահպանում է անվտանգ տարածություն առջևից ընթացող տրանսպորտային միջոցից, նույնիսկ եթե այն փոխում է արագությունը: Եթե առջևի ավտոմեքենան կանգ է առնում, ձեր I-PACE-ն էլ սահուն կարգելակի մինչև լիակատար կանգառը: Մեկ արագացող, մեկ դանդաղող խիտ հոսքում ադապտիվ քրուիզ-կոնտրոլը ավտոմատ կկարգավորի արագությունը առջևից ընթացող ավտոմեքենայի շարժման տեմպին համապատասխան:
ԲԱՐՁՐ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՎԹԱՐԱՅԻՆ ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Հայտնաբերում է այլ տրանսպորտային միջոցի հետ ճակատային բախման վտանգը և տեղեկացնում ձեզ արգելակելու անհրաժեշտության մասին: Եթե դուք քայլեր չձեռնարկեք, համակարգը կգործարկի արգելակները՝ նվազեցնելով հնարավոր հարվածի ուժը: Աշխատում է 10-ից 160 կմ/ժ արագությունների դեպքում:
ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ՖՈՒՆԿՑԻԱ
Վերադասավորման ժամանակ ճանապարհային միջադեպերի կանխման ֆունկցիան թույլ կտա խուսափել բախումներից: Եթե շարքը փոխելու մանևրի սկզբում ձեր I-PACE-ի «կույր» գոտում հայտանբերվում է այլ փոխադրամիջոց, այս ֆունկցիան ակտիվացնում է համապատասխան կողմի արտաքին հայելու վրա առկա նախազգուշացնող ինդիկատորը, ինչպես նաև զգուշորեն շտկում է ղեկային կառավարումը՝ թույլ տալով կատարել երթևեկության բոլոր մասնակիցների համար անվտանգ մանևր:
ԱԴԱՊՏԻՎ ՔՐՈՒԻԶ-ԿՈՆՏՐՈԼ ԵՎ ՂԵԿԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈՒԺԵՂԱՑՈՒՑԻՉ
Տեսախցիկի և ռադարի օգնությամբ հետևում է շարքերի սահմաններին և շրջակա տրասնպորտային միջոցներին՝ թույլ չտալով ձեր I-PACE-ին լքել շարքն ու կարգավորելով դրա արագությունը տրանսպորտային հոսքին համապատասխան: Ֆունկցիան կդանդաղեցնի ձեր ավտոմեքենան՝ թույլ տալով խուսափել սթրեսից ծանր ճանապարհային պայմաններում:
ՇՐՋԱՆԱԾԻՐ ՏԵՍԱԴԱՇՏԻ ՏԵՍԱԽՑԻԿ
Պարագծով տեղադրված չորս տեսախցիկները սենսորային էկրանին են հաղորդում ավտոմեքենայի շուրջ գտնվող գոտիների շրջանածիր պատկերը՝ ներառյալ տեսքը կողիքց: Մանևրումը հեշտացնելու համար էկրանին կարելի է միաժամանակ արտացոլել մի քանի տեսախցիկից ստացվող պատկերները:
ԲԱՐՁՐ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ՎԹԱՐԱՅԻՆ ԱՐԳԵԼԱԿՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Հայտնաբերում է այլ տրանսպորտային միջոցների հետ ճակատային բախման վտանգը և տեղեկացնում է ձեզ արգելակելու անհրաժեշտության մասին: Եթե դուք քայլեր չձեռնարկեք, համակարգը կգործարկի արգելակները՝ նվազեցնելով հնարավոր հարվածի ուժը: Աշխատում է 10-ից 160 կմ/ժ արագությունների դեպքում:
ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱԴԵՊԵՐԻ ԿԱՆԽՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Վերադասավորման ժամանակ ճանապարհային միջադեպերի կանխման ֆունկցիան թույլ կտա խուսափել բախումներից: Եթե շարքը փոխելու մանևրի սկզբում ձեր I-PACE-ի «կույր» գոտում հայտանբերվում է այլ փոխադրամիջոց, այս ֆունկցիան ակտիվացնում է համապատասխան կողմի արտաքին հայելու վրա առկա նախազգուշացնող ինդիկատորը, ինչպես նաև զգուշորեն շտկում է ղեկային կառավարումը՝ թույլ տալով կատարել երթևեկության բոլոր մասնակիցների համար անվտանգ մանևր:
Գտեք արտադրողականության, տեխնոլոգիականության և Jaguar-ի ոճի սեփական եզակի համադրությունը:
Ավտոմեքենայի բոլոր համակարգերը պետք օգտագործվեն միայն անվտանգ պայմաններում: Վարորդը մշտապես պետք է վերահսկի ավտոմեքենայի շարժումը: