I-PACE-ում մենք վերանայել ենք ավտոմեքենայի սպորտային բնութագրերի և նյութերի շքեղության՝ Jaguar-ի համար դասական համարվող համադրությունը:
Ներդաշնակորեն ինտեգրված տեխնոլոգիաներ, ընդարձակ սրահ և հանգստության մթնոլորտ: Ինտերիերի դիզայնը էլեգանտ է և զուսպ, այն առանձնանում է շոշափելու համար հաճելի նյութերով և սահուն գծերով:
Սրահում շքեղության մթնոլորտը կընդգծեն վարպետորեն իրականացված բազում մանրուքները: Լրամշակման բարձրորակ նյութերն ու արտահայտիչ կրկնակի կոնտրաստային դարձակարը կգրավեն ձեր ուշադրությունը և կընդգծեն ինտերիերի եզակի բնավորությունը: Օրվա մութ ժամերին սպիտակ լուսավորումը կընդգծի էքսկլյուզիվ տարրերի նրբագեղությունը:
I-PACE-ը լրացրած է սրահի «սիրտը» հանդիասցող լակոնիկ կենտրոնական բարձակով: Այս եզակի, ասես սավառնող կառուցվածքին նայելով՝ դուք անմիջապես կհասկանաք, որ ձեր առջև I-PACE-ն է:
Sport նստատեղերը նախագծվել են մեր փորձագետների կողմից և երաշխավորում են հարմարավետություն ու օպտիմալ օժանդակում ցանկացած մանևրի ժամանակ: Որպես ընտրություն I-PACE-ի համար առաջարկվում է լրամշակման գունային լուծումների և նյութերի լայն տեսականի: Էլ ավելի մեծ հարամարավետության համար նստատեղերը տաքացվում և օդափոխվում են:
Որպես օպցիա առաջարկվող Performance նստատեղերի դիզայնը իրականացված է սպորտային բոլիդների ոճով: Դրանք պատրաստված են բարձրագույն որակի նյութերից և ապահավում են բարելավված կողային օժանդակում յուրաքանչյուր դինամիկ մանևրի իրականացման ժամանակ:
Սրահում դուք կվայելեք հանգստությունն ու անվտանգությունը: Առավել սահուն և անաղմուկ ընթացք ապահովելու համար էլեկտրական շարժիչները տեղադրված են նորարարական ձայնամեկուսիչ պատյանների մեջ: Հանդիպակաց օդային հոսքի աղմուկը նույնպես հասցված է նվազագույնի, ինչին նպաստում է թափքի դինամիկ շրջահոսելի ուրվագիծը:
I-PACE-ը շարժվում է սահուն և անձայն: Սրահն արտաքին աղմուկից պաշտպանելու և հանգստության մթնոլորտը պահպանելու համար, մենք լրացրել ենք I-PACE ձայնամեկուսիչ լամինացված դիմապակով:
Տաքացրեք կամ հովացրեք ձեր I-PACE-ի սրահը մինչև ճանապարհ ընկնելը: Կառավարեք համակարգը սենսորային էկրանից կամ դիստանցիոն եղանակով՝ օգտվելով սմարթֆոնի հավելվածից: Եթե նախնական օդորակումը կատարվում է I-PACE-ի մարտկոցի լիցքավորման ընթացքում, դրա համար անհրաժեշտ էներգիան կստացվի ցանցից, և դուք կարող եք պահպանել մարտկոցի ռեսուրսը:
I-PACE-ի սրահում օդի իոնացման համակարգը օգնում է մեծացնել օդի որակը: Հոգ տանելով ձեր հարմարավետության և առողջության մասին՝ այն չեզոքացնում է անդուր հոտերն ու մաքրում օդը բակտերիաներից:
Գտեք արտադրողականության, տեխնոլոգիականության և Jaguar-ի ոճի սեփական եզակի համադրությունը: