Ներդաշնակորեն ինտեգրված տեխնոլոգիաները հեշտացնում են I-PACE-ի համակարգերի և համակցված սարքերի կառավարման գործընթացը:
I-PACE-ի բոլոր ֆունկցիաներն ու համակարգերը հեշտությամբ կառավարելի են թե սրահից, թե տարածության վրա: Երկու սենսորային էկրանները, սարքավորումների վիրտուալ վահանակը և դիմապակու պրոյեկցիոն դիսփլեյը կամ ձեր սմարթֆոնը միշտ ձեռքի տակ կլինեն:
Տեղեկատվական ժամանցային Touch Pro Duo համակարգը համալրված է սարքավորումների վահանակի մեջ ներկառուցած 10-դյույմանոց սենսորային էկրանով և ստորին 5-դյույմանոց էկրանով՝ բազմաֆունկցիոնալ շրջադարձային ձոխարկիչներով:
Մնացեք կապխի մեջ I-PACE-ի հետ: Apple և Android սմարթֆոնների մեծամասնության հետ համատեղելի Remote հավելվածը թույլ կտա ժամանակին ստանալ ակտուալ տեղեկություններ ավտոմեքենայի վիճակի մասին, օրինակ՝ լիցքի մակարդակի, լիցքավորման արագության և ցանցին միացվածության վերաբերյալ:
Pro նավիգացիոն համակարգը թույլ է տալիս էկրանին արտացոլել երկչափ կամ եռաչափ քարտեզներ: Պահպանեք սիրելի նշանակետերը և օգտվեք պարզ սենսորային ժեստերից՝ քարտեզները դիտելու համար: I-PACE-ի Pro նավիգացիոն համակարգը կտղեկացնի նաև ընթացքի պաշարի մասին՝ հաշվի առնելով զանազան գործոններ, ինչպիսին են ճանապարհի թեքությունն ու արագության սահմանափակումները:
Օպցիաների Connect Pro փաթեթի օգնությամբ I-PACE-ի վարորդը ժամանակին ստանում է անհրաժեշտ տեղեկությունները: Իմացեք, թե ինչ հետաքրքիր օբյեկտներ կարող են հանդիպել ձեր երթուղում, գտեք մոտակա կայանատեղին կամ դիտարժան վայրերը: Մշտապես կապի մեջ մնալու համար ձեզ անհրաժեշտ կլինեն SIM-քարտն ու 4G Wi-Fi հասանելիության կետը:
Օպցիաների Smartphone փաթեթը համատեղելի է Jaguar InControl Apps հավելվածների հետ: Այն ավելի պարզ ու հասկանալի է դարձնում սենսորային էկրանի միջոցով զանազան հավելվածների կառավարումը I-PACE-ի սրահում: Օպցիաների փաթեթը ենթադրում է Spotify ծառայության և Tile® հավելվածի հասանելիությունը, որը կօգնի գտնել կորցված կամ ոչ իրենց տեղերում գտնվող իրերը:
Վարորդին բանալիով և հեռախոսով ավտոմատ ճանաչող Smart Settings համակարգը կարող է ընտրել նստատեղերի և հայելու նախընտրելի դիրքը, ինչպես նաև ուղևորության սկզբում առաջարկել համապատասխան մուլտիմեդիա կոնտենտը: Բացի այդ Smart Settings-ը հիշում է ձեր նախընտրություններն ու գործողությունները՝ օգտագործելով այդ տվյալները հետագա ավտոմատացման համար:
Օպցիոնալ պրոյեկցիոն դիսփլեյը թույլ է տալիս դիմապակու վրա արտացոլել կարևոր տվյալները, օրինակ արագությունն ու նավիգացիոն համակարգի կարգադրությունները, որպեսզի դուք չկտրեք հայացքը ճանապարհից: Այն առանձնանում է բարձր տվայնությամբ հստակ լիագույն գրաֆիկայով:
Սարքավորումների վիրտուալ վահանակի բարձր տվայնությամբ 12,3-դյույմանոց դիսփլեյն արտացոլում է վարորդին անհրաժեշտ տեղեկությունները, ներառյալ լիաէկրան նավիգացիոն կարգադրություններն ու եռաչափ քարտեզները: Դիսփլեյի բարձր տվայնության շնորհիվ պատկերներն առանձնանում են հստակությամբ, իսկ առաջադեմ պրոցեսորը ապահովում է շարժվող գրաֆիկական օբյեկտների հիանալի որակը:
Վայելեք իրական հնչողությունը իր ոլորտում առաջատար համարվող բրիտանական Meridian™ ընկերության թողարկած երկու աուդիոհամակարգերի օգնությամբ: Trifield™ տեխնոլոգիայով համալրված հիանալի Meridian Surround Sound աուդիոհամակարգը փոխանցում է համերգային հնչողության ամբողջականությունն ու մաքրությունը: 15 բարձրախոսերով համալրված Meridian™ աուդիոհամակարգը որպես ստանդարտ առաջարկվում է I-PACE HSE և First Edition մոդելների համար և երաշխավորում է բարձրակարգ հնչողությունը:
Գտեք արտադրողականության, տեխնոլոգիականության և Jaguar-ի ոճի սեփական եզակի համադրությունը:
Նկարագրված ֆունկցիաներից որոշները կարող են առաջարկվել որպես օպցիա կամ հասանելի չլինել առանձին շուկաներում: Ձեր երկրում առկայության և ամբողջական պայմանների վերաբերյալ տեղեկությունները ճշտեք պաշտոնական կայքում կամ Jaguar-ի պաշտոնական դիլերից: Որոշ ֆունկցիաներ պահանջում են համապատասխան գնային պլանով SIM-քարտի առկայություն: Ձեր դիլերի կողմից նախապես սահմանված ժամկետի ավարտից հետո անհրաժեշտ կլինի երկարացնել բաժանորդագրությունը: Շարժական ցանցի ծածկույթը չի երաշխավորվում ամենուրեք: