I-PACE-ը թույլ կտա ձեզ ավելի երկար ճանապարհորդել:
Օդորակման և տաքացման համակարգերը սպառում են էլեկտրաէներգիա, ինչը կարող է բերել ընթացքի պաշարի կրճատմանը:
Այս ֆունկցիաները առավել հաճախ օգտագործվում են ուղևորության սկզբում, ահա թե ինչու I-PACE-ը համալրված է ջերմաստիճանի նախապես կարգավորման համակարգով: Այն թույլ է տալիս մինչև ուղևորության սկիզբը, քանի դեռ ավտոմեքենան լիցքավորվում է, սրահում ապահովել անհրաժեշտ ջերմաստիճան և դրանով իսկ խնայել մարտկոցի ռեսուրսը: Այսպիսով սրահի տաքացման և հովացաման վրա I-PACE-ը ծախսում է ցանցից ստացվող էլեկտրականությունը՝ չսպառելով կուտակիչ մարտկոցի էներգիան:
Շրջակա միջավայրի չափազանց բարձր և ցածր ջերմաստիճանները ազդում են մարտկոցի լիցքի մակարդակի պահպանման վրա:
I-PACE-ը սարքավորված է ջերմակարգավորման ժամանակակից համակարգով, որը թույլ է տալիս պահպանել կուտակիչ մարտկոցի օպտիմալ ջերմաստիճանը և նվազեցնել եղանակային պայմանների ազդեցությունը ավտոմեքենայի ընթացքի պաշարի վրա:
Վարելաոճը միշտ ազդում է ընթացքի պաշարի վրա: Հաճախակի և կտրուկ արագացումներն ու արգելակումները կհանգեցնեն էներգառեսուրսի ավելի արագ սպառմանը, իսկ մշտական արագությամբ սահուն շարժումը կօգնի պահպանել ընթացքի պաշարը: Աստիճանաբար կատարվող արագացումը թույլ կտա նաև խուսափել կտրուկ արգելակումներից, ինչի վրա շատ էներգիա է սպառվում:
Մշտական արագությամբ երթևեկելը թույլ կտա խնայել մարտկոցի ռեսուրսը:
Էներգիան սպառվում է թե արագացման, թե արգելակման ժամանակ:
Հաճախակի արագացումներն ու արգելակումները, ինչպես դա սովորաբար լինում է խիտ հոսքում երթևեկելու ժամանակ, «խմում են» ոչ միայն վարորդի, այլև կուտակիչ մարտկոցի էներգիան:
Մարտկոցի ռեսուրսը պահպանելու համար վարորդը պետք է ձգտի երթևեկել մշտական արագությամբ:
I-PACE-ի կուտակիչ մարտկոցը լիցքավորվում է հատուկ միակցման միջոցով, որը տեղակայված է առջևի անվակամարի հետևում: Միացնելով I-PACE-ը սնուցման աղբյուրին՝ դուք կարող եք որոշ ժամանակ չհետևել դրան: Լիցքավորումը կավարտվի ավտոմատ կերպով, երբ լիցքի մակարդակը կհասնի առավելագույնի: Համակարգը մեկուսացված է, ինչի շնորհիվ բացարձակ անվտանգ կարելի է լիցքավորել ավտոմեքենան անձրևի տակ կամ ձյան մեջ կայանած:
Տան պայմաններում լիցքավորումն օպտիմալացնելու համար, դուք կարող եք տեղադրել Jaguar-ի կողմից հավանություն ստացած պատի բլոկը*: I-PACE-ը սարքավորված է միաֆազ փոփոխական հոսանքի ինտեգրված լիցքավորման սարքով՝ 7 կՎտ հզորությամբ:** Այն թույլ է տալիս գիշերվա ընթացքում ամբողջովին լիցքավորել մարտկոցը՝ յուրաքանրյուր ժամվա ընթացքում լրացնելով ընթացքի պաշարը 35 կմ-ով: Սովորական վարդակից լիցքավորումը ավելի շատ ժամանակ է խլում, քան պատի բլոկից լիցքավորումը (մինչև 11 կմ ժամում): Սակայն մեկ գիշերվա ընթացքում կարելի է լիցքը վերականգնել այն աստիճանի, որը թույլ կտա հաղթահարել մինչև 60 կմ: Արտադրական վարդակը (կամ մոդիֆիկացված կենցաղային վարդակը) թույլ են տալիս ընթացքի պաշարը ավելացնել ժամում 35 կմ:
* Jaguar-ի կողմից հավաստագրված լիցքավորման կայանները առկա են բոլոր այն երկներում, որտեղ ներկայացված է I-PACE-ը: Մեր գործընկերները խորհուրդ կտան ձեզ համար օպտիմալ լուծումը: Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ ձեր դիլերից:
** 7կՎտ հզորությամբ սնուցման կետերը հասանելի են երկների մեծ մասում:
Երկարատև ուղևորության ժամանակ մարտկոցը լիցքավորելու լավագույն միջոցը մշտական հոսանքի աղբյուր հանդիսացող կայաններն են: 50 կՎտ հզորությամբ ստանդարտ սարքավորումը թույլ է տալիս մեկ ժամում ընթացքի պաշարը լրացնել 270 կմ*: Լիցքավորման հասարակական կայանների ցանցն անընդհատ ընդլայնվում է, ահա թե ինչու I-PACE-ի մարտկոցը կարելի է լիցքավորել նույնիսկ 100 կՎտ հզորությամբ մշտական հոսանքի աղբյուրից: Սա նշանակում է, որ 15 րոպեի ընթացքում կարող եք վերականգնել 100 կմ ընթացքի պաշար: Կախված ծառայության մատակարարից՝ փոփոխական հոսանքով լիցքավորման հասարակական կայանները կարող են սարքավորվել տարբեր միակցումներով: Դուք կարող եք լիցքավորման կայաններ գտնել այնպիսի վայրերում, որտեղ կմնաք մի քանի ժամ և ավելին, օրինակ, առևտրային կենտրոններում, հյուրանոցներում և մարզասրահներում: Վերցրեք լարը, միացրեք վարդակին և հանգիստ զբաղվեք ձեր գործերով:
Jaguar-ի կողմից հավաստագրված լիցքավորման կայանները առկա են բոլոր այն երկներում, որտեղ ներկայացված է I-PACE-ը:
*Արագացված լիցքավորման սարքը (մշտական հոսանք) թույլ է տալիս արագ վերականգնել էներգառեսուրսը: Լիցքավորման արագությունը նվազում է, երբ լիցքի մակարդակը մոտենում է առավելագույնին, ահա թե ինչու արագացված լիցքավորումը թույլ է տալիս վերականգնել ռեսուրսի 80 տոկոսը:
Լիցքավորման բազմաֆունկցիոնալ լարը (լիցքավորման ունիվերսալ լար, ռեժիմ 2) մատակարարվում է I-PACE-ի հետ և թույլ է տալիս միացնել ավտոմեքենան տնային վարդակին կամ IEC միակցիչին: Այլ երկներում I-PACE-ի շահագործման վերաբերյալ մանրամասն տեղեկությունները կարող եք ստանալ Jaguar-ի ձեր դիլերից:
Հասարակական կայաններում լիցքավորման լարը (լիցքավորման լար, ռեժիմ 3) թույլ է տալիս միակցնել I-PACE-ը փոփոխական հոսանքի աղբյուր հանդիսացող հասարակական կետերին: Այն կարելի է օգտագործել նաև տանը՝ պատի բլոկից լիցքավորելու համար: Մշտական հոսանքով սնուցող արագ լիցքավորման հասարակական կայանները սարքավորված են ներկառուցված լարերով, որպեսզի ստիպված չլինեք ձեռք բերել սեփականը: Լիցքավորման հասարակական կայանների տեղական և ազգային ցանցի մասին լրացուցիչ տեղեկությունները կարող եք ստանալ Jaguar-ի դիլերից:
Մեր կողմից հավանության արժանացած կազմակերպությունները, որոնք զբաղվում են պատի բլոկերի մատակարարմամբ և մոնտաժով, բոլոր աշխատանքները կատարում են ամենաբարձր չափորոշիչներով: Պատի ամուր բլոկը կարելի է տեղադրել հարակից ճանապարհի վրա, ավտոտնակում կամ այլ սազական վայրում: Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Jaguar-ի պաշտոնական դիլերից:
I-PACE-ը սարքավորված է մարտկոցի ռեսուրսի խնայողությունն ու դրա պաշտպանությունն ապահովող տեխնոլոգիաներով: Այսպես, ջերմաստիճանի նախնական կարգավորման ֆունկցիայի շնորհիվ դուք կարող եք նախապես տաքացնել կամ հովացնել I-PACE-ի սրահը, մինչ այն լիցքավորվում է՝ այդ նպատակով օգտագործելով ոչ թե մարտկոցի ռեսուրսը, այլ ցանցից ստացվող էլեկտրաէներգիան:
Տնտեսող ռեժիմը թույլ է տալիս պապանել I-PACE-ի կուտակիչ մարտկոցի ռեսուրսը էներգիայի ծախսի կրճատման և ավելի արդյունավետ վարելաոճի շնորհիվ: Այս ռեժիմում փոփոխություններ են կատարվում նաևև որոշ այլ համակարգերի աշխատանքում, ինչպիսին են կլիմատ-կոնտրոլն ու օդի ռեցիրկուլյացիան: Անհրաժեշտության դեպքում դրանք կարելի է չեղարկել՝ ընտրելով նոր հարաչափեր կարգավորումների մենյուից:
Գտեք արտադրողականության, տեխնոլոգիականության և Jaguar-ի ոճի սեփական եզակի համադրությունը:
WLTP մեթոդ (համաշխարհային չափիչ ընթացային ցիկլ)՝ Եվրոպայի տարածքում ավտոմեքենաների վառելիքային արդյունավետության, էներգատարության, ընթացքի պաշարի և արտանետումների ծավալների որոշման նոր եղանակ՝ ներմուծված 2017 թ: Այն մշակվել է, որպեսզի ստացվող ցուցանիշները առավելագույնս մոտեցված լինեն ավտոմեքենայի շահագործման իրական պայմաններին: Այս մեթոդը թույլ է տալիս փորձարկել օպցիոնալ սարքավորւմներով համալրված ավտոմեքենաները ավելի ծանր եղանակային և ճանապարհային պայմաններում:
ԵՄ օրենսդրության համապատասխան իրականացված փորձարկումների ընթացքում արտադրողի կողմից ստացված պաշտոնական ցուցանիշներ: Միայն համեմատության համար: Փաստացի արժեքները կարող են տարբերվել: Էլեկտրական ավտոմեքենայի արտադրողականության ցուցանիշները կարող են փոփոխվել կախված եղանակային և ճանապարհային պայմաններից: