Արտանետումների զրոյական մակարդակով ամբողջությամբ էլեկտրական I-PACE-ը ձեզ է պարգևում մի շարք առավելություններ:
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՐԿԻՑ ԱԶԱՏՈՒՄ
Էլեկտրամոբիլների սեփականատերերի համար սահմանված է տրանսպորտային զրոյական հարկ:
ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Ռուսաստանի Դաշնության որոշ սուբյեկտներում էլեկտրական ավտոմեքենաների վարորդները կարող են կայանել այնտեղ, որտեղ արգելված է ՆԱՇ ավտոմեքենաների կայանումը, և ավելի քիչ են վճարում կայանման համար:
Խրախուսման ծրագրերը տարբերվում են կախված տարածաշրջանից և կարող են փոփոխվել առանց նախազգուշացման: Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Jaguar ընկերության տեղական կայքից կամ մոտակա դիլերից:
Արդեն հարյուր տարուց ավելին մենք արտադրում ենք ավտոմեքենաներ և ծառայություններ ենք մատուցում դրանց հետվաճառքային սպասարկման ոլորտում: Մենք մեծ փորձ ունենք, և դուք կարող եք չանհանգստանալ: I-PACE-ի կուտակիչ մարտկոցի համար տրամադրվում է 8 տարվա համալիր երաշխիք*: Ցանկացած պահին դուք կարող եք դիմել Jaguar-ի դիլերական ցանցի բարձրորակ և ձեր Jaguar-ի մասին ամեն ինչ իմացող մասնագետներին՝ անհրաժեշտ օգնություն ստանալաու համար:
* I-PACE-ի երաշխիքի ժամկետը 8 տարի է կամ 160 000 կմ (ըստ առաջնահերթության): Երաշխիքը ծածկում է կուտակիչ մարտկոցի աշխատունակության անկումը 70%-ից ավելի ցածր մակարդակի:
Գտեք արտադրողականության, տեխնոլոգիականության և Jaguar-ի ոճի սեփական եզակի համադրությունը: