Եզակի օպցիաների և աքսեսուարների Jaguar Gear հավաքածուի շնորհիվ դուք կարող եք ստեղծել ձեր կատարյալ I-PACE-ը:
Jaguar-ի աքսեսուարներն ու օպցիոնալ սարքավորումները կօգնեն անհատականացնել I-PACE-ը ձեր կենսակերպին և հետաքրքրություններին համապատասխան: Ստեղծեք ձեր սեփական I-PACE-ն ու ծանոթացեք օնլայն կատալոգում ներակայացված աքսեսուարների ամբողջական տեսականուն:
Ձեր I-PACE-ի արտաքինը լրացրեք անկրկնելի տարրերով՝ ընտրելով էքստերիերի լրամշակման հասանելի փաթեթներից մեկը:
Ընդգծեք ձեր I-PACE-ի եզակի խառնվածքը կարբոնով լրամաշակման տարրերի օգնությամբ: Այս փաթեթը ներառում է կարբոնից պատրաստված հետևյալ տարրերը՝ ռադիատորի վանդակաճաղի եզրակավորում, հայելիների վերդիրներ, թափքի և թափարգելների կողային հատվածի լրամշակում:
Էլ ավելի գրավիչ դարձրեք I-PACE-ի տպավորիչ արտաքինը լրամշակման Gloss Black տարրերի օգնությամբ: Այս փաթեթը ներառում է Gloss Black լրամշակմամբ հետևյալ տարրերը՝ կողային պատուհանների եզրակավորում, ռադիատորի վանդակաճաղի լայնակի ձողեր և եզրակավորում:
ՌԱԴԻԱՏՈՐԻ ՎԱՆԴԱԿԱՃԱՂԻ JAGUAR ՆՇԱՆԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒՄ
Ռադիատորի վանդակաճաղի օպցիոնալ լուսավորվող նշանը էստերիերի օրիգինալ մաս է: Լուսավորումը միանում է, երբ I-PACE-ի դռները բաց են կամ միացված են սրահի լուսավորման լամպերը: Երբ ավտոմեքենան սկսում է շարժվել լուսավորումը հանգում է:
ՌԱԴԻԱՏՈՐԻ ՎԱՆԴԱԿԱՃԱՂԻ ԿԱՐԲՈՆԻՑ ԵԶՐԱԿԱՎՈՐՈՒՄ
Ռադիատորի վանդակաճաղի բարձրորակ կարբոնից պատրաստված տպավորիչ եզրակավորումը՝ գործվածքային տեքստուրայով և High Gloss լրամշակմամբ, Jaguar I-PACE-ի դինամիկ խառնվածքը և սպորտային ոճն ընդգծող էքսկլյուզիվ լուծում է:
ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ԿԱՐԲՈՆԻՑ ՎԵՐԴԻՐՆԵՐ
Գործվածքային տեքստուրայով և High Gloss լրամշակմամբ բարձրորակ կարբոնից վերդիրները կընդգծեն ավտոմեքենայի դինամիկ կերպարն ու էներգիայով լեցուն խառնվացքը և որոշ չափով կնվազեցնեն դրա զանգվածը:
ՈՏՆԱԿՆԵՐԻ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՎԵՐԴԻՐՆԵՐ
Չժանգոտող պողպատից և ռետինից պատրաստված այս վերդիրները հեշտ և հուսալի ամրանում են ոտնակներին՝ սրահին հաղորդելով ավելի ժամանակակից սպորտային տեսք:
ՇԵՄՔԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆԱՑՎԱԾ ԼՈՒՍԱՎՈՐՎՈՂ ՎԵՐԴԻՐՆԵՐ
Շեմքերի չժանգոտող պողպատից պատրաստված վերդիրներ վարորդի և առջևի ուղևորի կողմից: Լուսավորումը միանում է, երբ ուղևորը կամ վարորդը բացում են դուռը:
ԼՅՈՒՔՍ ԴԱՍԻ ԳՈՐԳԵՐԻ ԿՈՄՊԼԵԿՏ
Առջևի շքեղ գորգեր՝ Jaguar-ի դրոշմատպված նշանով և նուբուկից եզրակավորմամբ: Պրեմիում կարգի գորգերը սրահին հաղորդում են նրբագեղ ավտարտվածություն:
CLICK AND GO ԱՔՍԵՍՈՒԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՆԻ
Click and Go պահոցային կոմպակտ համակարգ, որն ամրանում է առջևի նստատեղերի գլխակալներին: Աքսեսուարների թվում կգտնեք գլխակալների վրա տեղադրվող կախիչներ հագուստի համար, որոնք կօգնեն պահպանել ձեր իրերի կոկիկ տեսքը: Որպեսզի հետևի ուղևորները չձանձրանան ճանապարհին, դուք կարող եք տեղադրել թեքման փոփոխվող անկյունով ամրաններ պլանշետների համար: Click and Hook-ը ունիվերսալ կեռման է, որը թույլ է տալիս հարմարավետորեն տեղավորել պայուսակներն ու այլ իրերը:
IPHONE®-ի ՄԻԱԿՑՄԱՆ ԵՎ ԼԻՑՔԱՎՈՐՄԱՆ ՄՈԴՈՒԼ
iPhone-ի միակցման և լիցքավորման համար նախատեսված մոդուլը տեղադրվում է կենտրոնական բարձակի բաժակակալի տեղում և թույլ է տալիս պահել հեռախոսը տեսադաշտում այն լիցքավորելու ժամանակ*: Եթե iPhone-ը միացրած է, դրա մեջ առկա մեդիաֆայլերի հասանելիությունն ու կառավարումը կարելի է ապահովել համատեղելի տեղեկատվական ժամանցային համակարգի միջոցով:
* Օգտագործվում է iPhone 5, 5c, 5s, 6, 6s, SE, 7 և 8 սմարթֆոնների հետ: Համատեղելի չէ 6 Plus կամ 7 Plus մոդելների հետ:
ՏՆԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿՈՄՊԼԵԿՏ
Ապահովեք ձեր սիրելի կենդանու հարմարավետությունը: Բեռնախցիկի ամբողջ բարձրությամբ ձգվող բաժանարարը սահմանափակում է կենդանու մուտքը սրահ, իսկ անջրաթափանց տակդիրը կամ ամուր ռետինե գորգը պաշտպանում է բեռնավորման բաժանմունքը:
ՏԱՆԻՔԻ ԼԱՅՆԱԿԻ ՁՈՂԵՐ
Լայնակի ձողերը թույլ են տալիս տանիքի վրա տեղավորել ուղեբեռի փոխադրման համար նախատեսված զանազան աքսեսուարներ: I-PACE-ի լայնակի ձողերը սարքավորված են եզակի արագագործ մեխանիզմով, որը թույլ է տալիս առանց գործիքների օգնության տեղադրել և հանել ձողերը:
ՀԵՏՆԱՄԱՍՈՒՄ ԱՄՐԱԿՎՈՂ ՀԵԾԱՆԻՎՆԵՐԻ ԱՄՐԱՆ
Այս սարքավորումը հեշտ տեղադրվում է, սարքավորված է փականով և թույլ է տալիս տեղափոխել մեկ հեծանիվ: Կարելի է տեղադրել առավելագույնը երեք ամրան:
ՋՐԱՅԻՆ ՄԱՐԶԱԳՈՒՅՔԻ ՖԻՔՍԱՏՈՐ
Ջրային մարզաձևերի համար նախատեսված գույքի տեղափոխման ունիվերսալ համակարգ: Թույլ է տալիս տեղափոխել սերֆինգի տախտակ, բայդարկա կամ առագաստատախտակ: Բեռնատարողությունը՝ 65 կգ:
ԱՆՎԱՅԻՆ ԳԱՂՏՆԻ ՄԱՆԵԿՆԵՐ՝ ԱՐԾԱԹԱԳՈՒՅՆ
Հոգ տարեք անիվների պաշտպանության մասին հուսալի գաղտնի մանեկների օգնությամբ, որոնք առանձանանում են Chrome լրամշակմամբ և օրիգինալ դիզայնով:
ՍԱՅԹԱՔՈՒՄԸ ԿԱՆԽՈՂ ՄԻՋՈՑ՝ «ՁՄԵՌԱՅԻՆ ԳՈՒԼՊԱ»
Սառույցի և ձյան վրա անիվների սահանացումը կանխող թեթև գորվածքային միջոցները հեշտությամբ տեղադրվում և ապամոնտաժվում են, իսկ կոմպակտությունը թույլ է տալիս հեշտությամբ պահեստավորել: Խորհուրդ է տրվում տեղադրել բոլոր չորս անիվների վրա:
ՁՅԱՆ ՎՐԱ ՏԵՂԱՇԱՐԺՈՒՄԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ՀԱԿԱՏԵՂԱՊՏՈՒՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Բարելավեք կցորդումը մակերեսի հետ, երբ շարժվում եք ձյան, ցեխի կամ սառույցի վրա հակասայթաքուն շղթաների գերարդյունավետ համակարգի շնորհիվ: Խորհուրդ է տրվում տեղադրել բոլոր չորս անիվների վրա:
ԱՆՎԱՍԿԱՎԱՌԱԿԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԹԱՍԱԿ — UNION JACK
Անվասկավառակի միագույն կենտրոնական թասակը՝ բրիտանական դրոշի ֆոնին պատկերած Jaguar-ի նշանով, հիշացնում է ապրանքանշանի ծագման մասին:
ԱՆՎԱՅԻՆ ՓԱԿԱՆՆԵՐԻ ՏՊԱՎՈՐԻՉ ԹԱՍԱԿՆԵՐ— UNION JACK
Ձեր ավտոմեքենայի անիվների լրամշակման վերջին վրձնահարվածը՝ անվային փականների էքսկլյուզիվ թասակների լայն տեսականի:
ԱՆՎԱՅԻՆ ՓԱԿԱՆՆԵՐԻ ՏՊԱՎՈՐԻՉ ԹԱՍԱԿՆԵՐ— JAGUAR ՆՇԱՆՈՎ
Մռնչացող յագուարով նշանը մեր ժառանգության կարևոր մասն է: Անվային փականների էքսկլյուզիվ թասակների լայն տեսականին կդառնա ձեր ավտոմեքենայի անիվների լրամշակման վերջին վրձնահարվածը:
Գտեք արտադրողականության, տեխնոլոգիականության և Jaguar-ի ոճի սեփական եզակի համադրությունը: