Մեր շքեղ և արտադրողական ամենագնացները միավորում են սպորտային բնութագրերն ու անկրկնելի գեղեցկությունն առօրյա խնդիրների լուծման արդյունավետ մեթոդների հետ:
Jaguar F-PACE-ը, որը ստեղծվել է F‑TYPE-ի ոճով, հզոր քրոսովեր է, որը ծնունդ է առել սպորտային ավտոմեքենաներից: Կապոտի ելուստից մինչև հետնամասի արտահայտիչ ուրվագիծը այս ավտոմեքենան հզորություն է արտացոլում՝ գրավելով շրջապատող մարդկանց հայացքները: F‑PACE-ը F-TYPE-ի էներգիայի, հզորության և ձևի մաքրության նոր մարմնավորումն է:
Իմացեք ավելին F‑PACE-ի շարժիչների նորացված շարքի մասին: Այն ներառում է նոր 2,0-լիտրանոց 250 ձ.ուժ հզորությամբ քառագլան բենզինային շարժիչ՝ տուրբոմղիչով, և 3,0-լիտրանոց 380 ձ.ուժ հզորությամբ մղիչով բենզինային V6 շարժիչ:
Վեբ կայքի տեսանյութերում ցուցադրվող ավտոմեքենաների վրա կարող են տեղադրված լինել ոչ բոլոր ակտուալ թարմացումներն ու նորամուծությունները: Վերջին մասնագրերին ծանոթանալու համար դիմեք պաշտոնական դիլեր Ֆորա Պրեմիում ընկերությանը: .
F-PACE-ն առանձնանում է իր դասում ամենամեծ ծավալի բեռնախցիկով՝ 650 լիտր* (508 լիտր՝ փոքրացված պահեստային անիվով), ինչպես նաև հետևի նստատեղերի ունիվերսալ փոխդասավորվածությամբ, որոնք ծալվում են 40:20:40 համամասնությամբ:
* Բեռնախցիկի դարակի տակ, երբ առկա է անվադողերի վերանորոգման կոմպլեկտ: 508 լիտր՝ փոքրացված պահեստային անիվով: 463 լիտր՝ լիաչափ պահեստային անիվով:
F-PACE-ը Ձեզ է տրամադրում այնպիսի նորագույն տեխնոլոգիաներ, ինչպիսին են՝ դիմապակու օպցիոնալ պրոեկցիոն դիսփլեյը և Activity Key բանալի-թևնոցը, ինչպես նաև վարորդին օժանդակող համակարգեր, որոնց շնորհիվ յուրաքանչյուր ուղևորություն դառնում է ավելի անվտանգ և հարմարավետ: Դրանց թվին է պատկանում նաև առաջադեմ InControl մուլտիմեդիա համակարգը, որը թույլ է տալիս Ձեզ չձանձրանալ ճանապարհին և երաշխավորում է հուսալի կապ արտաքին աշխարհի հետ:
Ծանոթացեք F-PACE-ի համալրումների շարքին և ընտրեք Ձեր նախասիրություններին համապատասխանող ընթացքային բնութագրերի, ոճի և պրակտիկության համադրությունը: