F-PACE-ի սրահում էլեգանտությունը համադրվում է սպորտային ոճի հետ՝ արտացոլելով ժամանակակից դիզայնի առավել նորաձև տենդենցները:
Վեբ կայքի տեսանյութերում ցուցադրվող ավտոմեքենաների վրա կարող են տեղադրված լինել ոչ բոլոր ակտուալ թարմացումներն ու նորամուծությունները: Վերջին մասնագրերին ծանոթանալու համար դիմեք պաշտոնական դիլեր Ֆորա Պրեմիում ընկերությանը:.
F-PACE-ն առաջարկում է ձեռքով ընտրված կաշվի և նրբընտիր լրամշակումների լայն տեսականի: F-PACE-ի սրահի բարձրակարգ նյութերով ձևավորման տարբերակների քանակությունն ամենամեծերից է իր դասում: Սա հիանալի հնարավորություն է ստեղծելու այնպիսի մթնոլորտ, որը կարտացոլի Ձեր անհատական ոճը:
F-PACE-ի սրահն առանձնանում է նրբագեղությամբ և հանդուգն սպորտային ոճով: Ձեր տրամադրության տակ է գույների և նյութերի լայն ընտրությունը:
F-PACE-ի սրահի ձևավորման տարբերակների քանակությունն ամենամեծերից է իր դասում: Կատարման բրիտանական վարպետություն, պրեմիում կարգի ձեռքով ընտրված նյութեր, փափուկ կաշի և նրբընտիր լրամշակում:
Ստեղծեք Ձեր կատարյալ F‑PACE-ը, որը կհամապատասխանի Ձեր կենսակերպին: Դուք կարող եք ընտրել համալրումը, շարժիչը, գույնը, անիվները և այլն:
Ինտերիերի կարգավորվող լուսավորությունն ապահովում է հագեցած տեսողական էֆեկտ և թույլ է տալիս ստեղծել բարյացակամ, անբռնազբոսիկ մթնոլորտ՝ ըստ սեփական ճաշակի: Համակարգը լուսավորում է սրահի առավել գրավիչ տարրերը տասը տարբեր երանգ ունեցող փափուկ լույսով: F-PACE-ը կարող է ստեղծել ցանկացած տրամադրությանը համապատասխանող մթնոլորտ:
Հետևի նստատեղերի ծնկների և ոտքերի համար նախատեսված տարածությունը կազմում է համապատասխանաբար 945 մմ և 65 մմ: Հետևում հարմարավետորեն կարող է տեղավորվել երեք մեծահասակ ուղևոր, ընդ որում՝ հետևի նստատեղերն առանձնանում են էլեկտրական շարժակի առկայությամբ*. կատարյալ դիրքը կարելի է գտնել կոճակի հասարակ սեղմումով:
* Լրացուցիչ օպցիա:
Վեբ կայքի տեսանյութերում ցուցադրվող ավտոմեքենաների վրա կարող են տեղադրված լինել ոչ բոլոր ակտուալ թարմացումներն ու նորամուծությունները: Վերջին մասնագրերին ծանոթանալու համար դիմեք պաշտոնական դիլեր Ֆորա Պրեմիում ընկերությանը:
Ընտրեք ապակյա համայնապատկերային տանիքներից որևէ մեկը՝ ֆիքսվածը կամ շարժականը, որը թույլ է տալիս լույսով լցնել F-PACE-ի սրահն ու տեսողաբար մեծացնել տարածությունը: Յուրաքանչյուր տանիք որպես ստանդարտ համալրվում է էլեկտրակառավարվող փականակով, որը ստեղծում է մեկուսի մթնոլորտ և կանխում է սրահի գերտաքացումը արևի ճառագայթների պատճառով:
F-PACE՝ հզոր ամենագնաց Jaguar-ից, որն ապահովում է առավելագույն հաճույք ուղևորությունից, պրատիկություն և արդյունավետություն: Ստեղծեք Ձեր կատարյալ F-PACE-ը մեր կոնֆիգուրատորի օգնությամբ: