F-PACE-ի առաջադեմ տեխնոլոգիաները ներառում են այնպիսի համակարգեր, որոնք թույլ են տալիս հաճույք ստանալ վարելիս և ապահովում են վարորդի և ուղևորների անվտանգությունը:
Դիմապակու օպցիոնալ պրոեկցիոն դիսփլեյը (HUD)* լազերային տեխնոլոգիայի օգնությամբ արտացոլում է կարևոր տեղեկությունները: Ճանապարհային նշանների ճանաչման համակարգի տվյալները, ավտոմեքենայի արագությունը, նավիգացիոն և կրուիզ կոնտրոլ համակարգի հաղորդագրությունները հստակ տեսանելի են նույնիսկ արևի ուղիղ ճառագայթների տակ: HUD-ն օգնում է նվազագույնի հասցնել ցուցիչների տվյալները կարդալու վրա ծախսվող ժամանակը:
*Անհրաժեշտ է ինֆրակարմիր ճառագայթումն արտացոլող դիմապակու տեղադրում:
Վայելեք երաժշտությունը մի շարք աուդիոհամակարգերի շնորհիվ, ներառյալ՝ նոր թվային աուդիոհամակարգը՝ 380 Վտ հզորությամբ և 11 բարձրախոսով:
* Լրացուցիչ օպցիա:
F-PACE՝ հզոր ամենագնաց Jaguar-ից, որն ապահովում է առավելագույն հաճույք ուղևորությունից, պրատիկություն և արդյունավետություն: Ստեղծեք Ձեր կատարյալ F-PACE-ը մեր կոնֆիգուրատորի օգնությամբ: