F-PACE-ի դինամիկ կերպարն ու սպորտային խառնվածքն անկասկած ուշադրություն կգրավեն ճանապարհին: Արտաքնապես Jaguar F-TYPE հիշեցնող F-PACE-ը հզոր քրոսովեր է՝ սպորտային ավտոմեքենայի նախադրյալներով:
Վեբ կայքի տեսանյութերում ցուցադրվող ավտոմեքենաների վրա կարող են տեղադրված լինել ոչ բոլոր ակտուալ թարմացումներն ու նորամուծությունները: Վերջին մասնագրերին ծանոթանալու համար դիմեք պաշտոնական դիլեր Ֆորա Պրեմիում ընկերությանը:.
F-PACE-ը մեր հրաշալի և զգլխիչ ավտոմեքենաների շարքի նորագույն մոդելն է: Դինամիկ համամասնությունները բարելավում են աերոդինամիկ որակները և մեծացնում ընթացքային որակները: Թափքի կաթիլաձև կառուցվածքը լրացնում է ագրեսիվ արտաքինը և ընդգծվում է տանիքի շեղանկյուն կտրվածքով:
Աերոդինամիկ դիմադրության ցածր գործակիցը՝ ընդամենը 0,34*, հանդիսանում է F-PACE-ի թափքի գլխավոր առանձնահատկություններից մեկը: Այս ցուցանիշը հաստատում է, որ ավտոմեքենայի շրջահոսելի ուրվագիծը ոչ միայն արտաքին տպավորություն է: Աերոդինամիկայի բարձր ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել վառելիքի ծախսը, СО2 արտանետումների մակարդակն ու աերոդինամիկ աղմուկը՝ միևնույն ժամանակ բարելավելով կայունությունը և վարորդի վստահությունը բարձր արագությամբ երթևեկելու ժամանակ:
* Կախված է շարժիչի տեսակից:
F-PACE-ի ադապտիվ լուսադիոդային լուսարձակները՝ J Blade կտրվածքով ցերեկային ընթացքի Jaguar-ի ֆիրմային կրակներով, առանձնանում են վառ լույսով, որի հարաչափերը մոտ են բնականին, ինչը թույլ է տալիս վարորդին հեշտությամբ ճանաչել շրջակա առարկաներն ու ավելի քիչ հոգնել:
Ցանկացած տեսանկյունից էլ F-PACE-ը դինամիկ տեսք ունի: Ագրեսիվ առաջնամասը, ռադիատորի արտահայտիչ վանդակաճաղը և գիշատիչ գծերն անտարակույս հանդիսանում են F-TYPE-ի սպորտային էլեգանտության շարունակությունը:
Արտահայտիչ անվակամարներն ընդգծում են F TYPE-ից ժառանգած սպորտային խառնվածքը և ստեղծում են գրավիչ հիմք հետևի լուսադիոդային լապտերների համար:
F-PACE մոդելն առաջարկում է 18-ից 22 դյույմ չափսի թեթևաձույլ աերոդինամիկ անվասկավառակների լայն ընտրություն՝ F-PACE-ի դինամիկ արտաքինի կատարյալ լրացում: Ընտրեք անիվները մեր կոնֆիգուրատորի օգնությամբ:
F-PACE՝ հզոր ամենագնաց Jaguar-ից, որն ապահովում է առավելագույն հաճույք ուղևորությունից, պրատիկություն և արդյունավետություն: Ստեղծեք Ձեր կատարյալ F-PACE-ը մեր կոնֆիգուրատորի օգնությամբ: