Հանդուգն արտաքին, թափքի սպորտային լրամշակում և սպորտային նստատեղեր:
Հզոր արտաքին տեսքի և հիանալի ընթացքային որակների շնորհիվ F‑PACE R‑Sport-ի մեջ անսխալականորեն կարելի է տեսնել իսկական սպորտային Jaguar:
Եզակի նրբագեղ տարրերով լրացված R-Sport սրահի դիզայնն ընդգծում է ավտոմեքենայի սպորտային ոճը:
R-Sport-ի ինտերիերում համատեղվում են սպորտային ոճն ու պրակտիկությունը՝ ստեղծելով ժամանակակից դիզայնի օրինակ: Ուրվագծային սպորտային նստատեղերի լրամշակումը՝ կոնտրաստային դարձակարով, ավտոմեքենային հաղորդում է տպավորիչ տեսք: Շեմքերի մետաղական R-Sport վերդիրները և R-Sport ղեկանիվն ընդգծում են դինամիկ արտաքինը:
R-Sport-ի թափքի տպավորիչ դիզայնը ստեղծվում է առջևի թափարգելի եզակի կառուցվածքի շնորհիվ՝ մեծացրած օդակլանիչներով, ռադիատորի վանդակաճաղի եզրակավորման և օդափոխիչ վանդակաճաղերի Satin Chrome լրամշակմամբ: Լրամշակման Satin Black տարրերով դռների թափքի գույնի վերդիրները, պատուհանների Gloss Black եզրակավորումն ու թեթևաձույլ անվասկավառակների լայն ընտրությունը առավել հանդուգն են դարձնում F-PACE-ի արտաքինը:
Սրահի ֆոսֆորեսցենտ երկնագույն լուսավորությունը փափուկ ընդգծում է կենտրոնական բարձակը, դռների ուրվագիծը, ներքին բռնակները և դռների գրպանիկները՝ սրահում ստեղծելով հաճելի մթնոլորտ:
F-PACE R-sport-ի համար առաջարկվում է լրացուցիչ ստանդարտ սարքավորումների մի ամբողջ շարք:
Jaguar-ի հզոր քսենոնային լուսարձակները՝ բարձր ճնշման ողողիչներով, հիանալի կերպով լուսավորում են ճանապարհը թե՛ մոտակա , թե՛ հեռավոր լուսավորության լույսով, ինչը թույլ է տալիս ավելի վստահ վարել օրվա մութ ժամերին: «J» տառի տեսքով ցերեկային ընթացքի լուսադիոդային Blade լուսարձակներն էլ ավելի ճանաչելի են դարձնում ավտոմեքենայի կերպարը:
Jaguar-ի առջևի ամբողջությամբ լուսադիոդային հակամառախուղային լուսարձակները՝ նախատեսված վատ եղանակային պայմաններում տեսանելիության բարելավման համար, բնականորեն ներկառուցված են F-PACE ավտոմեքենաների առջևի թափարգելի ստորին մասում:
Ոլորող մոմենտի բաշխման համակարգն ապահովում է ներքին անիվների վերահսկելի անկախ արգելակումը՝ վերացնելով անբավարար կառավարելիությունը, մեծացնելով սպորտային մանևրականությունն ու վարորդին լրացուցիչ վստահություն հաղորդելով:
Ճանապարհածածկին ադապտացման համակարգը (ASPC) Ձեզ վստահություն է հաղորդում սայթաքուն ճանապարհների, այդ թվում՝ ձյունածածկ մակերևույթի վրա շարժումն սկսելու պահին, սառցապատ լանջին կայանելիս և նույնիսկ թաց խոտի վրա կցորդ քարշակելիս: ASPC-ը ցածր արագությունների կրուիզ կոնտրոլ է, որը ցանկացած եղանակի օգնում է F-PACE-ին հաղթահարել ճանապարհի հետ ցածր կցորդման խնդիրը, իսկ Ձեզ թույլ է տալիս կենտրոնանալ բացառապես ղեկային կառավարման վրա:
Վեբ կայքի տեսանյութերում ցուցադրվող ավտոմեքենաների վրա կարող են տեղադրված լինել ոչ բոլոր ակտուալ թարմացումներն ու նորամուծությունները: Վերջին մասնագրերին ծանոթանալու համար դիմեք պաշտոնական դիլեր Ֆորա Պրեմիում ընկերությանը:
Զգացեք, թե ինչպես է կենդանանում Ձեր F-PACE-ը շարժիչն առանց բանալիի գործարկելու ֆունկցիայի օգնությամբ: Բավական է կոճակի մեկ սեղմում, որպեսզի շարժիչը «մռնչա»:
Ղեկային կառավարման էլեկտրաուժեղացուցիչը (EPAS) երաշխավորում է ակնթարթային արձագանք ու անգերազանցելի վերահսկողություն: Այն ակտիվանում է անհրաժեշտության դեպքում՝ խնայելով էլեկտրաէներգիան և վառելիքը: Ճիգը կարգավորվում է համակարգչի միջոցով՝ կախված իրավիճակից: Այն առավելագույնն է ցածր արագությամբ մանևրելու պահերին, և օպտիմալ՝ բարձր արագության ժամանակ ղեկի օպտիմալ արձագանքն ապահովելու համար:
Ձեր F-PACE-ը պետք է համապատասխանի Ձեր կենսակերպին: Ձեզ է առաջարկվում պրակտիկ և ոճային աքսեսուարների լայն ընտրություն:
F-PACE-ը ժառանգել է Jaguar ապրանքանիշի դասական ոգին՝ առասպելական դինամիկան, կառավարման հստակությունն ու շքեղությունը, բայց դարձել է ավելի ընդարձակ և պրակտիկ: Պատվիրեք թեստ դրայվ և բացահայտեք F-PACE-ը: