Շքեղություն և ինտերիերի բարձրորակ նյութերով, այդ թվում՝ կաշվով լրամշակման բարձրագույն վարպետություն:
F-PACE Prestige-ը պրակտիկության, ինտերիերի նրբագեղության և հայացքներ գրավող արտաքին լրամշակման համադրություն է: Ինչ ոճով էլ որ վարեք, յուրաքանչյուր ուղևորություն դառնում է ավելի հաճելի InControl* առաջադեմ տեխնոլոգիաների շնորհիվ:
F-PACE Prestige-ի սրահի էլեգանտ դիզայնն իրականացված է անթերի որակի պրեմիում կարգի նյութերից և հիանալիորեն համադրվում է թափքի լրամշակման հետ:
Վայելեք 10 հարաչափով կարգավորվող առջևի նստատեղերի հարմարավետությունը և Grained կաշվով դրանց հիանալի լրամշակումը: Soft Grain կաշվով լրամշակված ղեկանիվը և սենսորային էկրանի Satin Chrome եզրակավորումը ավտոմեքենային էլ ավելի շատ շքեղություն են հաղորդում: Ընդգծեք Ձեր ավտոմեքենայի անհատականությունը՝ եռագույն ներկապնակից ընտրելով լրամշակման երանգը:
Սրահի ֆոսֆորեսցենտ երկնագույն լուսավորությունը փափուկ ընդգծում է կենտրոնական բարձակը, դռների ուրվագիծը, ներքին բռնակները և դռների գրպանիկները՝ սրահում ստեղծելով հաճելի մթնոլորտ:
Jaguar-ի հզոր քսենոնային լուսարձակները՝ բարձր ճնշման ողողիչներով, հիանալի կերպով լուսավորում են ճանապարհը թե՛ մոտակա , թե՛ հեռավոր լուսավորության լույսով, ինչը թույլ է տալիս ավելի վստահ վարել օրվա մութ ժամերին: «J» տառի տեսքով ցերեկային ընթացքի լուսադիոդային Blade լուսարձակներն առավել ճանաչելի են դարձնում ավտոմեքենայի կերպարը:
F-PACE Prestige-ի համար առաջարկվում է լրացուցիչ ստանդարտ սարքավորումների մի ամբողջ շարք:
F-PACE Prestige-ը սարքավորված է 18" թեթևաձույլ անվասկավառակներով, կողային պատուհանների և կողային օդակլանիչների Chrome լրամշակմամբ, որոնք ավտոմեքենային հաղորդում են հզոր և դինամիկ արտաքին:
Jaguar-ի կայանմանն օժանդակող համակարգի հետևի ցուցիչները կհեշտացնեն և ավելի անվտանգ կդարձնեն սահմանափակ տարածության մեջ հետընթաց մանևրումը: Հետընթաց փոխանցումը միացնելուն զուգահեռ ակտիվանում են հետևի թափարգելի վրա տեղադրված ցուցիչները: Սենսորային էկրանի պատկերն ու ձայնային ազդանշանը տեղեկացնում են՝ որքան եք կայանման ընթացքում մոտեցել խոչընդոտներին:
Ոլորող մոմենտի բաշխման համակարգն ապահովում է ներքին անիվների վերահսկելի անկախ արգելակումը՝ վերացնելով անբավարար կառավարելիությունը, մեծացնելով սպորտային մանևրականությունն ու վարորդին լրացուցիչ վստահություն հաղորդելով:
Ճանապարհածածկին ադապտացման համակարգը (ASPC) Ձեզ վստահություն է հաղորդում սայթաքուն ճանապարհների, այդ թվում՝ ձյունածածկ մակերևույթի վրա շարժումն սկսելու պահին, սառցապատ լանջին կայանելիս և նույնիսկ թաց խոտի վրա կցորդ քարշակելիս: ASPC-ը ցածր արագությունների կրուիզ կոնտրոլ է, որը ցանկացած եղանակի օգնում է F-PACE-ին հաղթահարել ճանապարհի հետ ցածր կցորդման խնդիրը, իսկ Ձեզ թույլ է տալիս կենտրոնանալ բացառապես ղեկային կառավարման վրա:
Վեբ կայքի տեսանյութերում ցուցադրվող ավտոմեքենաների վրա կարող են տեղադրված լինել ոչ բոլոր ակտուալ թարմացումներն ու նորամուծությունները: Վերջին մասնագրերին ծանոթանալու համար դիմեք պաշտոնական դիլեր Ֆորա Պրեմիում ընկերությանը:
Զգացեք, թե ինչպես է կենդանանում Ձեր F-PACE-ը շարժիչն առանց բանալիի գործարկելու ֆունկցիայի օգնությամբ: Բավական է կոճակի մեկ սեղմում, որպեսզի շարժիչը «մռնչա»:
Ղեկային կառավարման էլեկտրաուժեղացուցիչը (EPAS) երաշխավորում է ակնթարթային արձագանք ու անգերազանցելի վերահսկողություն: Այն ակտիվանում է անհրաժեշտության դեպքում՝ խնայելով էլեկտրաէներգիան և վառելիքը: Ճիգը կարգավորվում է համակարգչի միջոցով՝ կախված իրավիճակից: Այն առավելագույնն է ցածր արագությամբ մանևրելու պահերին, և օպտիմալ՝ բարձր արագության ժամանակ ղեկի օպտիմալ արձագանքն ապահովելու համար:
Ձեր F-PACE-ը պետք է համապատասխանի Ձեր կենսակերպին: Ձեզ է առաջարկվում պրակտիկ և ոճային աքսեսուարների լայն ընտրություն:
F-PACE-ը ժառանգել է Jaguar ապրանքանիշի դասական ոգին՝ առասպելական դինամիկան, կառավարման հստակությունն ու շքեղությունը, բայց դարձել է ավելի ընդարձակ և պրակտիկ: Պատվիրեք թեստ դրայվ և բացահայտեք F-PACE-ը: