F-PACE-ն անգերազանցելի հարմարվետության, էլեգանտության և ամենաժամանակակից տեխնոլոգիաների մարմնավորումն է:
F-PACE Portfolio-ն F-PACE շարքի ամենաշքեղ համալրումն է: Այն համատեղում է գերազանց որակի նյութերը և կատարման բրիտանական վարպետությունը, որպեսզի ստեղծվի տպավորիչ, ոճային և հարմարավետ ամենագնաց:
Անկրկնելի նյութերի և շքեղության զգացողություն առաջացնող դիզայնի տարրերի շնորհիվ F-PACE-ի սրահն ունի ժամանակակից և էլեգանտ տեսք:
F-PACE Portfolio-ի 10 հարաչափով կարգավորվող առջևի նստատեղերի լրամշակման համար կիրառվում է շքեղ ծակոտկեն Windsor փափուկ կաշին: Գլխակալների վրա առկա է Jaguar-ի առասպելական նշանը՝ թռիչք կատարող յագուարի դրոշմված պատկերը: Ինչպես և F-PACE Portfolio-ի ինտերիերի ցանկացած տարր, նստատեղերն առանձնանում են հատուկ հարմարավետությամբ, նրբագեղությամբ և շքեղությամբ: Դրանք անսխալականորեն պատկանում են Jaguar ապրանքանշանին:
Portfolio-ի սրահի լրամշակման տարբերակները մարմնավորում են Jaguar-ին բնորոշ կատարման բարձրագույն վարպետությունը: Gloss Figured Ebony* տպավորիչ դեկորատիվ ներդիրներն ընդգծում են կենտրոնական բարձակն ու դռները: Կենտրոնական բարձակի կողային հատվածներն ու սարքավորումների վահանակի վերևի մասը լրամշակված են նրբագեղ դարձակարով արհեստական կաշվով:
*Պատկերում ներկայացված են որպես օպցիա առաջարկվող Satin Grey Figured Ebony դեկորատիվ ներդիրները:
Սրահի կարգավորվող լուսավորության օգնությամբ F-PACE-ում կարելի է ստեղծել ցանկացած տրամադրության համապատասխանող մթնոլորտ: Համակարգը լուսավորում է սրահի էլեգանտ տարրերը՝ դռների ուրվագիծը, ներքին բռնակները, դռների գրպանիկները, բարձակն ու օդափոխիչ վանդակաճաղերը տասը տարբեր երանգի փափուկ լույսով:
F-PACE Portfolio-ի համար առաջարկվում է լրացուցիչ ստանդարտ սարքավորումների մի ամբողջ շարք:
Portfolio համալրումը սարքավորված է թափքի լրամշակման մի շարք տպավորիչ տարրերով, որոնց թվում են՝ Chrome եզրակավորմամբ և Gloss Black ցանցով ռադիատորի վանդակաճաղը, և Chrome լրամշակմամբ պատուհանների ու կողային օդակլանիչների եզրակավորումը: Էքսկլյուզիվ կերպարը լրացնում են 19-դյույմանոց 7012 անվասկավառակները՝ 7 կրկնակի շյուղերով:
Jaguar-ի կայանմանն օժանդակող համակարգի հետևի ցուցիչները կհեշտացնեն և ավելի անվտանգ կդարձնեն սահմանափակ տարածության մեջ հետընթաց մանևրումը: Հետընթաց փոխանցումը միացնելուն զուգահեռ ակտիվանում են հետևի թափարգելի վրա տեղադրված ցուցիչները: Սենսորային էկրանի պատկերն ու ձայնային ազդանշանը տեղեկացնում են՝ որքան եք կայանման ընթացքում մոտեցել խոչընդոտներին:
Ոլորող մոմենտի բաշխման համակարգն ապահովում է ներքին անիվների վերահսկելի անկախ արգելակումը՝ վերացնելով անբավարար կառավարելիությունը, մեծացնելով սպորտային մանևրականությունն ու վարորդին լրացուցիչ վստահություն հաղորդելով:
Ճանապարհածածկին ադապտացման համակարգը (ASPC) Ձեզ վստահություն է հաղորդում սայթաքուն ճանապարհների, այդ թվում՝ ձյունածածկ մակերևույթի վրա շարժումն սկսելու պահին, սառցապատ լանջին կայանելիս և նույնիսկ թաց խոտի վրա կցորդ քարշակելիս: ASPC-ը ցածր արագությունների կրուիզ կոնտրոլ է, որը ցանկացած եղանակի օգնում է F-PACE-ին հաղթահարել ճանապարհի հետ ցածր կցորդման խնդիրը, իսկ Ձեզ թույլ է տալիս կենտրոնանալ բացառապես ղեկային կառավարման վրա:
Վեբ կայքի տեսանյութերում ցուցադրվող ավտոմեքենաների վրա կարող են տեղադրված լինել ոչ բոլոր ակտուալ թարմացումներն ու նորամուծությունները: Վերջին մասնագրերին ծանոթանալու համար դիմեք պաշտոնական դիլեր Ֆորա Պրեմիում ընկերությանը:
Զգացեք, թե ինչպես է կենդանանում Ձեր F-PACE-ը շարժիչն առանց բանալիի գործարկելու ֆունկցիայի օգնությամբ: Բավական է կոճակի մեկ սեղմում, որպեսզի շարժիչը «մռնչա»:
Ղեկային կառավարման էլեկտրաուժեղացուցիչը (EPAS) երաշխավորում է ակնթարթային արձագանք ու անգերազանցելի վերահսկողություն: Այն ակտիվանում է անհրաժեշտության դեպքում՝ խնայելով էլեկտրաէներգիան և վառելիքը: Ճիգը կարգավորվում է համակարգչի միջոցով՝ կախված իրավիճակից: Այն առավելագույնն է ցածր արագությամբ մանևրելու պահերին, և օպտիմալ՝ բարձր արագության ժամանակ ղեկի օպտիմալ արձագանքն ապահովելու համար:
Ձեր F-PACE-ը պետք է համապատասխանի Ձեր կենսակերպին: Ձեզ է առաջարկվում պրակտիկ և ոճային աքսեսուարների լայն ընտրություն:
F-PACE-ը ժառանգել է Jaguar ապրանքանիշի դասական ոգին՝ առասպելական դինամիկան, կառավարման հստակությունն ու շքեղությունը, բայց դարձել է ավելի ընդարձակ և պրակտիկ: Պատվիրեք թեստ դրայվ և բացահայտեք F-PACE-ը: