Ծանոթացեք F-PACE-ի մոդելային ծարքին և ընտրեք ձեզ առավել համապատասխանող ընթացային բնութագրերի, ոճի և պրակտիկության համադրությունը:
F-PACE PURE
F-PACE-ի էությունը: Կատարելագործված ընթացային որակներ, բարձր մանևրականություն և պրակտիկություն:
ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ՝
F-PACE PRESTIGE
Ինտերիերի բարձրորակ նյութերով, այդ թվում նաև կաշվով լրամշակման վարպետություն և շքեղություն:
ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ (Ի ԼՐՈՒՄՆ PURE ՀԱՄԱԼՐՄԱՆ)՝
F-PACE PORTFOLIO
F-PACE-ի շքեղության գագաթնակետ՝ անգերազանցելի նրբընտիրություն, էլեգանտություն և առավել կատարյալ տեխնոլոգիաներ: .
ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ (Ի ԼՐՈՒՄՆ PRESTIGE ՀԱՄԱԼՐՄԱՆ)՝
F-PACE R-SPORT
Համոզիչ աթլետիկ արտաքին, էքստերիերի սպորտային լրամշակում և սպորտային նստատեղեր:
ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ (Ի ԼՐՈՒՄՆ PRESTIGE ՀԱՄԱԼՐՄԱՆ)՝
F-PACE S
Իսկական սպորտային վարումը վայելելու համար ընտրեք 300 ձ.ուժ հզորությամբ 3,0-լիտրանոց դիզելային V6՝ կրկնակի տուրբոմղիչով շարժիչը կամ 380 ձ.ուժ հզորությամբ բենզինային V6 մղիչով տարբերակը:
ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐ (Ի ԼՐՈՒՄՆ R-SPORT ԼՐԱՄՇԱԿՄԱՆ)՝
F-PACE-ն առաջարկում է անվտագության մի շարք առաջադեմ համակարգեր: Դրանց թվին են պատկանում վթարային արգելակման վերահսկման համակարգը, որն առավելագույնս մեծացնում է արգելակային ճիգը արգելակման ոտնակի կտրուկ սեղման պահին:
F-PACE-ով կատարած ուղևորություններն ավելի անվտանգ և հարմարավետ դարձնելու նպատակով նախատեսված են վարորդին օժանդակող մի շարք ֆունկցիաներ: Արագացման սահմանափակիչով քրուիզ-կոնտրոլը թույլ կտա սահմանել առավելագույն արագությունն ու խուսափել լրացուցիչ խախտումներից:
Վայելեք F PACE-ի անթերի միացումները: USB, AUX և iPod միակցումների առկայությունը թույլ է տալիս վայելել սեփական մեդիաֆայլերը ավտոմեքենայի տեղեկատվական ժամանցային համակարգի օգնությամբ: Bluetooth-միակցման առկայությունը և տվյալների հոսքային փոխանցման հնարավորությունը թույլ են տալիս ինտեգրել ձեր հեռախոսը ավտոմեքենայի համակարգերին և մշտապես մնալ կապի մեջ:
F-PACE-ի վարման տեխնոլոգիաները ուղևորությունը դարձնում են ավելի անվտանգ և հաճելի: JaguarDrive Control համակարգը հեշտացնում է ռեժիմների փոխարկումը: Անիվի վրա ոլորող մոմենտի բաշխման տեխնոլոգիան ապահովում է առավելագույն կառավարելիությունը նույննիսկ ամենակտրուկ շրջադարձերում: TVbB համակարգը մեծացնում է ավտոմեքենայի սպորտային մանևրականությունն ու թույլ է տալիս վարորդին ավելի վստահ զգալ իրեն ղեկին: Իսկ կուրսային կայունության դինամիկ վերահսկման համակարգը առավելագույնս մեծացնում է կայունությունը անսպասելի իրավիճակներում:
Բազում խելացի ֆունկցիաները թույլ կտան ձեզ իսկապես վայելել F-PACE-ի վարումը: Յուրաքանչյուր շրջադարձում և մանևրի ժամանակ F-PACE-ի ղեկային կառավարման էլեկտրաուժեղացոըցիչն ապահովում է հիանալի արձագանք և կառավարման հստակություն: Զառիվար սահուն մեկնարկի ֆունկցիան և Stop/Start տեխնոլոգիան ապահովում են ավելի սհաուն և խնայող երթևեկությունը տրանսպորտային հոսքի մեջ: Իսկ կոճակի մեկ հպումով կառավարվող էլեկտրական պակաիներն ու անձրևի ցուցիչով ապակեմաքրիչները ավելի հարմարավետ կդարձնեն ձեր ուղևորությունը:
Ուզու՞մ եք ավելին իմանալ: F-PACE-ի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար բեռնեք բրոշյուրը: