Տպավորիչ դինամիկ ավտոմեքենա՝ ներսից և դրսից ձևավորված սպորտային ոճով:
Առջևի էքսկլյուզիվ թափարգելները, ռադիատորի Gloss Black լրամշակմամբ վանդակաճաղը և էքստերիերի Satin Chrome լրամշակումն ավտոմեքենային հաղորդում են էլ ավելի մեծ գրավչություն: Սրահում գտնվում են փոխանցումների փոխարկման ենթաղեկային թերթիկները, որոնք թույլ են տալիս ընտրել ցանկալի փոխանցումն առանց ղեկը ձեռքից բաց թողնելու, և հստակ գծագրված սպորտային նստատեղերը՝ կողային օժանդակման մեծացված բարձերով: Կրկնակի անցակարը երաշխավորում է հուսալիությունը, իսկ կոնտրաստային գույնի թելերը հրաշալի կերպով ընդգծում են սրահի սպորտային ոճը:
18-դյույմանոց 9-շյուղանի թեթևաձույլ անվասկավառակներ Style 5048
Առջևի լուսադիոդային լուսարձակներ՝ ցերեկային ընթացքի ֆիրմային կրակներով
Արտաքին հայելիների տաքացում, էլեկտրակառավարում, ավտոմատ մգացման ֆունկցիա և մերձդռնային տարածության լուսավորման լամպեր
Առջևի նստատեղերի լրամշակում Grained կաշվով և կոնտրաստային անցակարով, կարգավորում 10 հարաչափով, տաքացում
Touch Pro համակարգի 10-դյույմանոց սենսորային էկրան, օպցիաների Connect Pro փաթեթ, նավիգացիոն համակարգ Pro և օպցիաների Smartphone փաթեթ
Բացի ստանդարտ համալրման մաս կազմող վարորդին օժանդակող առաջադեմ համակարգերից, E‑PACE S-ը համալրված է նաև ճանապարհային նշանների ճանաչման համակարգով, արագության ադապտիվ սահմանափակիչով և օպցիաների Park փաթեթով:
19-դյույմանոց 5-շյուղանի անվասկավառակներ Style 5049
Առջևի լուսադիոդային լուսարձակներ՝ ցերեկային ընթացքի ֆիրմային կրակներով և հեռավոր լուսավորության ավտոմատ փոխարկման ֆունկցիայով
Արտաքին հայելիների տաքացում, էլեկտրակառավարում, ավտոմատ մգացման ֆունկցիա, կարգավորումների հիշողության ֆունկցիա և մերձդռնային տարածության լուսավորման լամպեր
Առջևի նստատեղերի լրամշակում Grained կաշվով, կարգավորում 14 հարաչափով, տաքացում և կարգավորումների հիշողության ֆունկցիա
Touch Pro համակարգի 10-դյույմանոց սենսորային էկրան, օպցիաների Connect Pro փաթեթ, Pro նավիգացիոն համակարգ և օպցիաների Smartphone փաթեթ: Համալրումը ներառում է նաև անգերազանցելի MeridianTM աուդիոհամակարգ:
Բացի վարորդին օժանդակող ստանդարտ InControl համակարգերից, E‑PACE SE-ն համալրված է արագության ադապտիվ սահմանափակիչով ճանապարհային նշանների ճանաչման համակարգով և օպցիաների Park և Drive փաթեթներով: Օպցիաների Park փաթեթը համալրված է ավտոմեքենայի պարագծով տեղադրված կայանման ցուցիչների համակարգով, հետևից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգով և կայանմանն օժանդակող համակարգով: Օպցիաների Drive փաթեթը ներառում է ադապտիվ կրուիզ կոնտրոլ՝ խիտ հոսքում տեղաշարժմանն օժանդակող ֆունկցիայով, բարձր արագության ժամանակ վթարային արգելակման համակարգով և երթևեկության շարքի փոփոխության ժամանակ ճանապարհային միջադեպերի կանխման ֆունկցիայով:
20-դյույմանոց թեթևաձույլ անվասկավառակներ Style 5051՝ 5 կրկնակի շյուղերով և Satin Grey Diamond Turned լրամշակմամբ
Առջևի լուսադիոդային լուսարձակներ՝ ցերեկային ընթացքի ֆիրմային կրակներով և հեռավոր լուսավորության ավտոմատ փոխակերպման ֆունկցիայով
Արտաքին հայելիների տաքացում, էլեկտրակառավարում, ավտոմատ մգացման ֆունկցիա, կարգավորումների հիշողության ֆունկցիա և մերձդռնային տարածության լուսավորման լամպեր
Առջևի նստատեղերի լրամշակում Windsor ծակոտկեն կաշվով և կոնտրաստային անցակարով, կարգավորում 18 հարաչափով, տաքացում և կարգավորումների հիշողության ֆունկցիա
Touch Pro համակարգի 10-դյույմանոց սենսորային էկրան, օպցիաների Connect Pro փաթեթ, Pro նավիգացիոն համակարգ և օպցիաների Smartphone փաթեթ: Համալրումը ներառում է նաև անկրկնելի MeridianTM աուդիոհամակարգ և սարքավորումների վիրտուալ վահանակ:
Բացի վարորդին օժանդակող ստանդարտ InControl համակարգերից, E‑PACE HSE-ն համալրված է արագության ադապտիվ սահմանափակիչով ճանապարհային նշանների ճանաչման համակարգով և օպցիաների Park և Drive փաթեթներով: Օպցիաների Park փաթեթը սարքավորված է ավտոմեքենայի պարագծով տեղադրված կայանման ցուցիչների համակարգով, հետևից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգով և կայանմանն օժանդակող համակարգով: Օպցիաների Drive փաթեթը ներառում է ադապտիվ կրուիզ կոնտրոլ՝ խիտ հոսքում տեղաշարժմանն օժանդակող ֆունկցիայով, բարձր արագության ժամանակ վթարային արգելակման համակարգով և երթևեկության շարքի փոփոխության ժամանակ ճանապարհային միջադեպերի կանխման ֆունկցիայով:
Ընտրեք Ingenium շարժիչների հինգ տարբերակներից մեկը: Ձեր ուշադրությանը ներկայացվում է երեք դիզելային և երկու բենզինային շարժիչ: Դրանք բոլորը սարքավորված են շարժիչի անջատման/գործարկման «Ստոպ / Ստարտ» համակարգով և առանձնանում են թեթևացված ալյումինե կառուցվածքով, ինչպես նաև արտանետումների ցածր մակարդակով, վառելիքի նվազ ծախսով և բարձր հզորությամբ:
Jaguar-ի պաշտոնական դիլերների մոտ հասանելի E-PACE-ի համար նախատեսված ֆիրմային օպցիաներն ու աքսեսուարները կօգնեն դարձնել Ձեր ավտոմեքենան ավելի ոճային, պրակտիկ, ֆունկցիոնալ և իսկապես բացառիկ: