Հիանալի կառավարելիություն, սրահում առկա մեծ թվով պահոցներ և 577 լ ծավալով հարմարավետ բեռնախցիկ:
E‑PACE-ը ստեղծելիս առանձնակի ուշադրություն է դարձվել ժամանակակից շքեղությանը: Անկախ Ձեր ընտրած ոճից՝ Ձեզ հասանելի է գույների և պրեմիում կարգի նյութերի լայն ընտրանի, որը թույլ է տալիս անհատականացնել ավտոմեքենան Ձեր նախասիրությունների համաձայն:
17-դյույմանոց 10-շյուղանի անվասկավառակներ Style 1005
Առջևի լուսադիոդային լուսարձակներ
Արտաքին հայելիների տաքացում
Առջևի նստատեղերի պաստառապատում, տաքացում և կարգավորում 8 հարաչափով
Touch Pro համակարգի 10-դյույմանոց էկրան
Վթարային արգելակման համակարգ, հետին տեսադաշտի տեսախցիկ, արագության սահմանափակիչով կրուիզ կոնտրոլ, երթևեկության շարքի պահպանման համակարգ, վարորդի հոգնածության աստիճանի վերահսկման համակարգ, կայանման առջևի և հետևի ցուցիչներ
18-դյույմանոց 9-շյուղանի թեթևաձույլ անվասկավառակներ Style 9008
Առջևի լուսադիոդային լուսարձակներ՝ ցերեկային ընթացքի ֆիրմային կրակներով
Արտաքին հայելիների տաքացում, էլեկտրակառավարում, ավտոմատ մգացման ֆունկցիա, մերձդռնային տարածության լուսավորման լամպեր
Առջևի նստատեղերի լրամշակում Grained կաշվով, կարգավորում 10 հարաչափով և տաքացում
Touch Pro համակարգի 10-դյույմանոց սենսորային էկրան, օպցիաների Connect Pro փաթեթ, Pro նավիգացիոն համակարգ և օպցիաների Smartphone փաթեթ
Բացի ստանդարտ համալրման մաս կազմող վարորդին օժանդակող առաջադեմ համակարգերից, E‑PACE S-ը համալրված է նաև ճանապարհային նշանների ճանաչման համակարգով, արագության ադապտիվ սահմանափակիչով և օպցիաների Park փաթեթով
19-դյույմանոց 10-շյուղանի թեթևաձույլ անվասկավառակներ Style 1039
Առջևի լուսադիոդային լուսարձակներ՝ ցերեկային ընթացքի ֆիրմային կրակներով և հեռավոր լուսավորության ավտոմատ փոխարկման ֆունկցիայով
Արտաքին հայելիների տաքացում, էլեկտրակառավարում, ավտոմատ մգացման ֆունկցիա, կարգավորումների հիշողության ֆունկցիա և մերձդռնային տարածության լուսավորման լամպեր
Առջևի նստատեղերի լրամշակում Grained կաշվով, կարգավորում 14 հարաչափով, տաքացում և կարգավորումների հիշողության ֆունկցիա
Touch Pro համակարգի 10-դյույմանոց սենսորային էկրան, օպցիաների Connect Pro փաթեթ, Pro նավիգացիոն համակարգ և օպցիաների Smartphone փաթեթ: Համալրումը ներառում է նաև անգերազանցելի MeridianTM աուդիոհամակարգ:
Բացի վարորդին օժանդակող ստանդարտ InControl համակարգերից, E‑PACE SE-ն համալրված է արագության ադապտիվ սահմանափակիչով ճանապարհային նշանների ճանաչման համակարգով և օպցիաների Park և Drive փաթեթներով: Օպցիաների Park փաթեթը սարքավորված է ավտոմեքենայի պարագծով տեղադրված կայանման ցուցիչների համակարգով, հետևից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգով և կայանմանն օժանդակող համակարգով: Օպցիաների Drive փաթեթը ներառում է ադապտիվ կրուիզ կոնտրոլ՝ խիտ հոսքում տեղաշարժմանն օժանդակող ֆունկցիայով, բարձր արագության ժամանակ վթարային արգելակման համակարգով և երթևեկության շարքի փոփոխության ժամանակ ճանապարհային միջադեպերի կանխման ֆունկցիայով:
20-դյույմանոց թեթևաձույլ անվասկավառակներ Style 5054
Առջևի լուսադիոդային լուսարձակներ՝ ցերեկային ընթացքի ֆիրմային կրակներով և հեռավոր լուսավորության ավտոմատ փոխարկման ֆունկցիայով
Արտաքին հայելիների տաքացում, էլեկտրակառավարում, ավտոմատ մգացման ֆունկցիա, կարգավորումների հիշողության ֆունկցիա և մերձդռնային տարածության լուսավորման լամպեր
Առջևի նստատեղերի լրամշակում Windsor ծակոտկեն կաշվով, կարգավորում 18 հարաչափով, տաքացում և կարգավորումների հիշողության ֆունկցիա
Touch Pro համակարգի 10-դյույմանոց սենսորային էկրան, օպցիաների Connect Pro փաթեթ, Pro նավիգացիոն համակարգ և օպցիաների Smartphone փաթեթ: Համալրումը ներառում է նաև անկրկնելի MeridianTM աուդիոհամակարգ և սարքավորումների վիրտուալ վահանակ:
Բացի վարորդին օժանդակող ստանդարտ InControl համակարգերից, E‑PACE HSE-ն համալրված է արագության ադապտիվ սահմանափակիչով ճանապարհային նշանների ճանաչման համակարգով և օպցիաների Park և Drive փաթեթներով: Օպցիաների Park փաթեթը սարքավորված է ավտոմեքենայի պարագծով տեղադրված կայանման ցուցիչների համակարգով, հետևից մոտեցող ավտոմեքենաների հայտնաբերման համակարգով և կայանմանն օժանդակող համակարգով: Օպցիաների Drive փաթեթը ներառում է ադապտիվ կրուիզ կոնտրոլ՝ խիտ հոսքում տեղաշարժմանն օժանդակող ֆունկցիայով, բարձր արագության ժամանակ վթարային արգելակման համակարգով և երթևեկության շարքի փոփոխության ժամանակ ճանապարհային միջադեպերի կանխման ֆունկցիայով:
Ընտրեք Ingenium շարժիչների հինգ տարբերակներից մեկը: Ձեր ուշադրությանը ներկայացվում է երեք դիզելային և երկու բենզինային շարժիչ: Դրանք բոլորը սարքավորված են շարժիչի անջատման/գործարկման «Ստոպ / Ստարտ» համակարգով և առանձնանում են թեթևացված ալյումինե կառուցվածքով, ինչպես նաև արտանետումների ցածր մակարդակով, վառելիքի նվազ ծախսով և բարձր հզորությամբ:
Jaguar-ի պաշտոնական դիլերների մոտ հասանելի E-PACE-ի համար նախատեսված ֆիրմային օպցիաներն ու աքսեսուարները կօգնեն դարձնել Ձեր ավտոմեքենան ավելի ոճային, պրակտիկ, ֆունկցիոնալ և իսկապես բացառիկ: