E‑PACE-ի ժամանակակից և ոճային ինտերիերը առանձնանում է իրականացման վարպետությամբ և պահոցային հարուստ լուծումներով, ինչն անմիջապես մատնանշում է ավտոմեքենայի պատկանելությունը Jaguar ապրանքանշանին:
Ներկայացված է E-PACE First Edition համալրումը: Սարքավորումների 12,3-դյույմանոց վիրտուալ վահանակը հասանելի չէ այս համալրման համար: Ներկայացված որոշ օպցիաների հասանելիությունը կարող է կախված լինել տեղադրված ուժային ագրեգատից: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ Jaguar-ի պաշտոնական դիլերից:
E‑PACE-ը ստեղծելիս մենք ուշադրություն ենք դարձրել նույնիսկ ամենափոքր մանրուքներին, որպեսզի յուրաքանչյուր շոշափելի բաղադրիչ մաս դառնա իսկապես կատարյալ: Սրահը վարորդին պարգևում է հարմարավետության զգացողություն, իսկ փոխանցումների SportShift փոխարկիչը հարմարավետորեն տեղավորվում է ձեռքում: Հետին տեսադաշտի ոճային Infinity հայելին ունի անշրջանակ կառուցվածք:
E‑PACE-ը կարող է պարծենալ բազմազան տարողունակ պահոցների առկայությամբ: Կենտրոնական բարձակի հանովի բաժակակալներով բաժանմունքում կտեղավորվեն ոչ մեծ պլանշետներ կամ 750 մլ ծավալով չորս շիշ, եթե դրանք տեղադրեք մեկը մյուսի վրա: Ձեռնոցների ընդարձակ արկղիկը հարմար է առօրյա օգտագործման իրեր, օրինակ՝ կենտրոնական բարձակի բաժակակալները պահելու համար: Իրենց յուրահատուկ ձևի շնորհիվ երկու դռների խոր գրպանիկները կարող են տեղավորել զանազան իրեր, օրինակ՝ հեռախոսներ, մետաղական կոնտեյներներ և 1,5 լիտր ծավալով ջրի շշեր:
Ներկայացված է E-PACE First Edition համալրումը: Սարքավորումների 12,3-դյույմանոց վիրտուալ վահանակը հասանելի չէ այս համալրման համար: Ներկայացված որոշ օպցիաների հասանելիությունը կարող է կախված լինել տեղադրված ուժային ագրեգատից: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ Jaguar-ի պաշտոնական դիլերից:
Ինտերիերի տպավորիչ օպցիոնալ լուսավորությունը սրահում ստեղծում է հարմարավետ մթնոլորտ բոլոր ուղևորների համար: Համակարգը տասը տարբեր երանգի փափուկ լույսով լուսավորում է սրահի էքսկլյուզիվ տարրերը:
Իր եզակի խառնվածքի համար E‑PACE-ը պետք է զգալիորեն շնորհակալ լինի մանրուքներին, օրինակ՝ դիմապակու անկյունում առկա մեծ յագուարի և յագուարի ձագի պատկերներին: Յագուարի տպագրված պատկերներ կգտնեք նաև իրերի պահոցում և կենտրոնական բարձակի տակ:
Ընտրեք պրեմիում կարգի նյութեր և կազմվածքներ, ինչպես նաև տպավորիչ գունային լուծումներ: Ստեղծեք Ձեր անհատական E‑PACE-ը: