Հրաշալի ընթացքային բնութագրերը և շարժման սահունությունը հաճելի են դարձնում E‑PACE-ով կատարած յուրաքանչյուր ուղևորություն:
Ներկայացված է E-PACE First Edition համալրումը: Սարքավորումների 12,3-դյույմանոց վիրտուալ վահանակը հասանելի չէ այս համալրման համար: Ներկայացված որոշ օպցիաների հասանելիությունը կարող է կախված լինել տեղադրված ուժային ագրեգատից: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ Jaguar-ի պաշտոնական դիլերից:
Կատարյալ հավասարակշռվածությամբ և շրջադարձերում հիանալի կառավարելիությամբ առանձնացող E‑PACE-ն օպերատիվ և հստակ արձագանքում է վարորդի հրահանգներին:
E‑PACE-ի շասսին նախագծված է այնպես, որ ապահովվի հիանալի մանևրականությունը, սահունությունը և հրաշալի ընթացքային բնութագրերը մայրուղիների վրա: Շասսիի մեջ կիրառված են ալյումինե բաղադրիչներ, որոնք մեծացնում են կոշտությունը և բարելավում կախոցի շահագործման բնութագրերը: E‑PACE-ը սարքավորված է հետևի ժամանակակից անկախ բազմալծակ կախոցով, որն ավելացնում է հարմարավետությունը ուղևորությունների ժամանակ:
Ներկայացված է E-PACE First Edition համալրումը: Սարքավորումների 12,3-դյույմանոց վիրտուալ վահանակը հասանելի չէ այս համալրման համար: Ներկայացված որոշ օպցիաների հասանելիությունը կարող է կախված լինել տեղադրված ուժային ագրեգատից: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ Jaguar-ի պաշտոնական դիլերից:
Ամենատարբեր պայմաններում հիանալի ընթացքային բնութագրեր ապահովելու համար լիաքարշ համակարգը (AWD) կառավարում է ոլորող մոմենտի բաշխումը առջևի և հետևի սռնիների միջև՝ կախված ճանապարհային պայմաններից: Համակարգն ուղղում է ոլորող մոմենտը երկու սռնիների վրա այնպես, որ ապահովվի բոլոր չորս անիվների առավելագույն կցորդումը մակերևույթի հետ:
Active Driveline ակտիվ լիաքարշ համակարգն օպտիմալացնում է կցորդումը և բարելավում հետևի քարշակման բնութագրերն ու նպաստում մանևրականության աճին: Համակարգը թույլ է տալիս փոխանցել հետևի սռնու ոլորող մոմենտի մինչև 100 տոկոսը հետևի անիվներից ցանկացածին՝ առաջնորդվելով մակերևույթի հետ ունեցած կցորդումով:
Ներկայացված է Borasco Grey գույնի E-PACE S ավտոմեքենա: Ներկայացված ֆունկցիաները կարող են լինել օպցիոնալ, իսկ դրանց հասանելիությունը կախված է շուկայից և տեղադրված ուժային ագրեգատից: 21-դյույմանոց թեթևաձույլ անվահեծերը հասանելի կլինեն 2018 թ. ապրիլից: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ Jaguar-ի պաշտոնական դիլերից:
Ճանապարհածածկին ադապտացման All Surface Progress Control համակարգը թույլ կտա ավելի վստահ հաղթահարել սայթաքուն մակերևույթները: Այն ներկայացնում է ցածր արագությունների կրուիզ կոնտրոլ, որն օգնում է E‑PACE-ին ցանկացած եղանակային պայմաններում հաղթահարել ճանապարհի հետ ցածր կցորդման խնդիրը, իսկ վարորդին թույլ է տալիս կենտրոնանալ բացառապես ղեկային կառավարման վրա:
Ներկայացված է E-PACE First Edition համալրումը: Սարքավորումների 12,3-դյույմանոց վիրտուալ վահանակը հասանելի չէ այս համալրման համար: Ներկայացված որոշ օպցիաների հասանելիությունը կարող է կախված լինել տեղադրված ուժային ագրեգատից: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ Jaguar-ի պաշտոնական դիլերից:
Jaguar E‑PACE-ի համար առաջարկվող Ingenium շարքի բոլոր շարժիչներն առանձնանում են տպավորիչ հզորությամբ, վառելիքի խնայողությամբ և աշխատանքի սահունությամբ, ինչը թույլ է տալիս իսկապես հաճույք ստանալ վարումից: E‑PACE-ի 9-աստիճան ավտոմատ փոխանցումատուփը օգնում է ընտրել օպտիմալ փոխանցումը՝ բարելավելով վառելիքի ծախսի արդյունավետությունն ու արագացման ցուցանիշը:
Մեր ամբողջովին ալյումինե Ingenium շարժիչներն առանձնանում են շփման ցածր գործակցով և գլանների ամուր բլոկով: Դրանք սարքավորված են երկու ճոճանակային լիսեռներով, որոնք նվազեցնում են տատանումները՝ ապահովելով ամենօրյա ուղևորությունների առավելագույն հարմարավետությունը: Բոլոր շարժիչները համալրված են անջատման/գործարկման «Ստոպ / Ստարտ» համակարգով և ռեկուպերատիվ լիցքավորման խելացի համակարգով, որն օգտագործում է արգելակման ժամանակ առաջացող կինետիկ էներգիան մարտկոցը լիցքավորելու համար: Սա նպաստում է վառելիքի տնտեսմանը մանավանդ քաղաքային պայմաններում:
E-PACE-ի վրա տեղադրվող Ingenium բենզինային շարժիչներում կիրառված են մի շարք նորարարություններ: Օրինակ, գազաբաշխման ֆազերի դինամիկ փոփոխման համակարգը թույլ է տալիս մեծացնել արտադրողականությունը և օպտիմալացնել վառելիքի ծախը, ինչպես նաև նվազեցնել CO2 արտանետումների մակարդակը:
Ամենօրյա ուղևորությունների առավելագույն հարմարավետությունն ապահովելու համար մենք սարքավորում ենք E-PACE-ը դիզելային ալյումինե Ingenium շարժիչներով, որոնք աչքի են ընկնում շփման ավելի ցածր գործակցով և համալրված են առաջադեմ տուրբոմղիչներով, որոնք երաշխավորում են բարձր ոլորող մոմենտը պտույտների ամբողջ տիրույթում և արագ արձագանք առանց քարշուժի կորստի:
Փոփոխվող կարգավորումներով դինամիկայի օպցիոնալ համակարգը թույլ է տալիս կարգավորել դրոսելային փականի արձագանքը, փոխանցումատուփի աշխատանքի ալգորիթմը, ղեկային կառավարումն ու E‑PACE-ի կախոցի աշխատանքը՝ Ձեր վարելաոճին համապատասխան օպտիմալացնելով շարժման սահունությունն ու հարմարավետությունը կամ ավտոմեքենայի արտադրողականությունը:
Adaptive Dynamics տեխնոլոգիայով օպցիոնալ կախոցն ապահովում է առավելագույն հստակություն և շարժման անգերազանցելի սահունություն՝ անընդհատ հետևելով ղեկանիվի դիրքին և թափքի շարժումներին: Էլեկտրոնային կառավարմամբ մեղմիչները կարգավորվում են, ինչը թույլ է տալիս ցանկացած պահի օպտիմալացնել կախոցի կարգավորումները, ինչպես նաև ապահովել շարժման հարմարավետությունը, մանևրականությունը և սահունությունը:
*Հասանելի չէ 150 ձ.ուժ հզորությամբ դիզելային շարժիչով ավտոմեքենաների համար:
JaguarDrive Control համակարգը կարող է աշխատել Normal, Eco, Dynamic կամ Winter ռեժիմներից մեկում, որոնցից յուրաքանչյուրը աննշան փոփոխություն է կատարում ղեկային կառավարման համակարգի և դրոսելային փականի աշխատանքում՝ ապահովելով վարման անհատական փորձառություն: