InControl-ն առաջադեմ տեխնոլոգիաների մի ամբողջ շարք է, որը հասանելի է դարձնում տեղեկատվությունն ու ժամանցի զանազան միջոցները, ինչպես նաև կապում Ձեզ և Ձեր E‑PACE-ն արտաքին աշխարհին:
InControl համակարգն օգտագործում է ինտուիտիվ հասկանալի նորագույն տեխնոլոգիաներ՝ թույլ տալով ավտոմեքենայի բոլոր ուղևորներին առավելագույն հաճույք ստանալ ուղևորությունից: Touch Pro համակարգի 10-դյույմանոց էկրանն արձագանքում է մատների հպումին և թույլ է տալիս վերարտադրել մուլտիմեդիա կոնտենտը:
4 մեկնարկային պատուհաններով և ձայնային կառավարմամբ Touch Pro համակարգն աչքի է ընկնում արագ արձագանքով և հեշտացնում է սրահի տարրերի և այլ ֆունկցիաների կառավարումը: Դուք կարող եք ընտրել կողային ինտերակտիվ վահանակներից յուրաքանչյուրը, ինչը թույլ է տալիս միացնել նավիգացիոն համակարգը գլխավոր էկրանին, իսկ կողային վահանակին արտաբերել հեռախոսի կառավարման համակարգը: Վահանակները փոխարկելու համար պարզապես բավական է սահեցնել մատը էկրանով վար և վեր:
Օպցիաների Connect Pro փաթեթը, որը ներառում է հասանելիության Wi-Fi կետ ու Pro Services համակարգ, ընդլայնում է Touch Pro համակարգի հնարավորությունները: Օպցիաների այս փաթեթը հատուկ ստեղծված է սրահից և դրանից դուրս համակարգերի կառավարումը հեշտացնելու համար: Այն նաև երաշխավորում է, որ Դուք և Ձեր ուղևորները հաճույք կստանաք ճանապարհորդությունից՝ անընդհատ պահպանելով կապն արտաքին աշխարհի հետ:
Jaguar-ի ստեղծած InControl Apps տեխնոլոգիայով օպցիաների Smartphone փաթեթը թույլ է տալիս E‑PACE-ի սենսորային էկրանի միջոցով կառավարել ավտոմեքենայի համար հարմարեցված Apple կամ Android սմարթֆոնների այնպիսի հավելվածներ, ինչպիսին են՝ «Կոնտակտները», «Օրացույցը» և «Աուդիոնվագարկիչը»: Դուք կարող եք բեռնել նաև այլ նախագծողների հավելվածներ՝ էլ ավելի ընդլայնելով հասանելի օպցիաների ցանկը: Ձեզ անհրաժեշտ է պարզապես միացնել սմարթֆոնը USB լարի օգնությամբ:
Remote հավելվածը տեղեկություններ է տրամադրում Ձեր ավտոմեքենայի մասին և թույլ է տալիս կառավարել այն տարածության վրա: Այն թույլ է տալիս նաև օգտագործել ճանապարհային օգնության Optimised Assistance օպտիմալացված ծառայության կանչի ֆունկցիան, որը հաղորդում է տվյալներ ավտոմեքենայի գնտվելու վայրի և դրա անսարքության մասին, ինչպես նաև արտակարգ օգնության կանչի SOS Emergency Call ֆունկցիան: Jaguar-ի առաջարկած InControl Remote հավելվածը թույլ է տալիս նաև տարածության վրա ստուգել բաքում առկա վառելիքի մակարդակը և նույնիսկ գտնել ավտոմեքենան խցանված կայանատեղիում:
Օպցիոնալ պրոեկցիոն դիսփլեյը դիմապակու վրա արտացոլում է ավտոմեքենային առնչվող հիմնական տեղեկատվությունը: Բարձրորակ գունավոր գրաֆիկական պատկերները կօգնեն հեշտությամբ տվյալներ ստանալ վարորդի գործողությունների մասին և այլ տեղեկություններ:
Ներկայացված է E-PACE First Edition համալրումը: Սարքավորումների 12,3-դյույմանոց վիրտուալ վահանակը հասանելի չէ այս համալրման համար: Ներկայացված որոշ օպցիաների հասանելիությունը կարող է կախված լինել տեղադրված ուժային ագրեգատից: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ Jaguar-ի պաշտոնական դիլերից:
E‑PACE-ի համար հասանելի է սարքավորումների օպցիոնալ վիրտուալ վահանակը, որը թույլ է տալիս վայելել մուլտիմեդիա կոնտենտը, ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունն ու մնալ կապի մեջ: Համակարգը կարող է ստանալ և արտաբերել տեղեկություններ ճանապարհային իրավիճակի, ժամանցային և անվտանգության համակարգերի մասին, ներառյալ՝ նավիգացիոն տվյալները, հեռախոսն ու մեդիաֆայլերը:
* HSE համալրման ստանդարտ սարքավորում:
Վայելեք իրական հնչողությունը իր ոլորտի առաջատար հանդիսացող բրիտանական Meridian ընկերության արտադրած երկու օպցիոնալ աուդիոհամակարգերի օգնությամբ: Meridian աուդիոհամակարգերն ապահովում են ձայնի անգերազանցելի որակ, բարձր տոների արտահայտչականություն և բասերի հարստություն: Իսկ եթե ուզում եք, որ ձայնի որակը ոչ մի բանով չզիջի կենդանի ելույթին, խորհուրդ ենք տալիս ընտրել տարածական հնչողության Meridian Surround Sound անգերազանցելի աուդիոհամակարգը՝ TrifieldTM†† տեխնոլոգիայով:
† Meridian-ը հանդիսանում է Meridian ընկերությանը պատկանող գրանցված ապրանքանշան:
†† Trifield տեխնոլոգիան և Three fields սարքավորումը հանդիսանում են Trifield Production Ltd. ընկերությանը պատկանող գրանցված ապրանքանշաններ:
*InControl համակարգի նկարագրված որոշ ֆունկցիաներ կարող են լինել օպցիոնալ կամ անհասանելի որոշ շուկաների կամ որոշ ուժային ագրեգատներով համալրված ավտոմեքենաների համար: Ձեր երկրում հասանելիության և սպասարկման ամբողջական պայմանների վերաբերյալ տեղեկությունները ճշտեք Jaguar-ի տեղական դիլերից: Որոշ ֆունկցիաներ պահանջում են համապատասխան սակագնային պլանով SIM-քարտի առկայություն: Ձեր դիլերի կողմից սահմանած նախնական ժամկետի ավարտից հետո անհրաժեշտ կլինի երկարաձգել բաժանորդագրությունը: Շարժական ցանցի ծածկույթը չի երաշխավորվում ամենուրեք: InControl տեխնոլոգիայի մասին տեղեկություններն ու այս էջում ներկայացված դրա պատկերները, ներառյալ՝ էկրանի ձևավորումն ու գործողությունների հաջորդականությունը, կարող են փոփոխվել՝ կախված ծրագրային ապահովման տարբերակից, թարմացումներից և համակարգային/տեսողական այլ կարգավորումներից, որոնք կապված են զանազան օպցիաների ընտրության հետ: Ձեր շուկային առնչվող ավելի արդիական տեղեկություններ ստանալու համար դիմեք պաշտոնական դիլերին: