Jaguar E‑PACE-ի սպորտային արտաքինը հիանալի կերպով ընդգծում է ռադիատորի արտահայտիչ վանդակաճաղը, որը շրջանակված է ցերեկային ընթացքի «J» տառի տեսք ունեցող ֆիրմային լուսադիոդային կրակներով:
Ներկայացված է E-PACE First Edition համալրումը: Սարքավորումների 12,3-դյույմանոց վիրտուալ վահանակը հասանելի չէ այս համալրման համար: Ներկայացված որոշ օպցիաների հասանելիությունը կարող է կախված լինել տեղադրված ուժային ագրեգատից: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ Jaguar-ի պաշտոնական դիլերից:
E‑PACE-ին կողքից նայելիս անմիջապես նկատում ես տանիքի նրբագեղ գիծը, որը սահուն կերպով միանում է սփոյլերին և շրջագծում է հետևի կտրուկ թեքվող հողմապակին: Օպցիոնալ 21-դյույմանոց անվասկավառակները* ընդգծում են E‑PACE-ի սպորտային խառնվածքը: Հետևի ամբողջովին լուսադիոդային լապտերներն առանձնանում են օրվա մութ ժամերին իրենց արտահայտիչ շրջանակների շնորհիվ:
* Հասանելի չէ մինչև 2018 թվականի ապրիլը: Հասանելի է միայն Adaptive Dynamics տեխնոլոգիայով օպցիոնալ կախոցի տեղադրման դեպքում:
Ընտրեք օպցիոնալ համայնապատկերային ապակյա տանիքը, որպեսզի լցնեք Ձեր E‑PACE-ի ինտերիերը լույսով և տեսողական ընդլայնեք տարածությունը: Այն թույլ կտա բոլոր ուղևորներին զմայլվել երկնքով և վայելել ստացվող անմոռանալի տպավորությունները:
Լուսադիոդային լուսարձակների շնորհիվ E‑PACE-ն առանձնանում է այլ մեքենաների ֆոնին: Լուսադիոդային սարքավորումների աշխատանքի ժամկետը հավասար է ավտոմեքենայի կենսական ցիկլին, իսկ էլեկտրաէներգիայի ավելի քիչ ծախսը բերում է վառելիքի խնայողության: Առջևի օպցիոնալ մատրիցային լուսադիոդային լուսարձակների վրա առկա են շրջադարձի անիմացված ցուցիչները, որոնք կօգնեն այլ ավտոմեքենաների վարորդներին ավելի արագ որոշել Ձեր ավտոմեքենայի շարժման ուղղությունը:
Անվասկավառակների լայն տեսականու օգնությամբ կարող եք ընդգծել Ձեր E‑PACE-ի սպորտային խառնվածքը: Ընտրեք մինչև 21 դյույմ չափսի ժամանակակից և դինամիկ անվասկավառակներից որևէ մեկը*:
* Հասանելի չէ մինչև 2018 թվականի ապրիլը: Հասանելի է միայն Adaptive Dynamics տեխնոլոգիայով օպցիոնալ կախոցի տեղադրման դեպքում: