Բացառիկ օպցիաների և աքսեսուարների Jaguar Gear հավաքածուի շնորհիվ Դուք կարող եք ստեղծել Ձեզ կատարելապես սազական E‑PACE-ը: Անկրկնելին: Ձերը:
Jaguar Gear տեսականին ներառում է ցանկացած ճաշակի աքսեսուարներ և օպցիաներ՝ բեռնավորման բաժանմունքի հատուկ գորգերից ու սրահի պրեմիում կարգի գորգերից մինչև հստակ նախագծված թեթևաձույլ անվասկավառակներն ու թափքի սպորտային աքսեսուարները:
Օպցիաների Black Pack փաթեթը Ձեր ավտոմեքենայի ոճին առանձնակի խորություն է հաղորդում: Այն ներառում է Gloss Black լրամշակմամբ ռադիատորի վանդակաճաղ, կողային օդակլանիչներ և պատուհանների շրջանակներ:
Անհատականացրեք Ձեր E‑PACE-ը: Ընտրեք Ձեր կյանքի ռիթմին համապատասխան աքսեսուարներ:
Կողային ոտնակները հեշտացնում են ավտոմեքենայի ելումուտը, ինչպես նաև թույլ են տալիս ավելի արագ հասնել տանիքին տեղադրված սարքավորումներին: Դիզայնն առանձնանում է Jaguar-ի ֆիրմային ձևավորմամբ և չժանգոտող պողպատից Bright շրջանակով: Ոտնահենակների ռետինե չսահող մակերևույթը բնականոն կերպով համընկնում է էքստերիերի դիզայնին:
Չժանգոտող պողպատից հղկված կողային խողովակները լրացնում են ավտոմեքենայի ինտերիերը:
Բարձրորակ կարբոնով լրամշակված օդափոխման կողային վանդակաճաղերն ընդգծում են ոգեշնչող հնարավորություններով լի ոճային ավտոմեքենայի գաղափարը:
Վարորդի և առջևի ուղևորի դռների շեմքերին տեղադրվող չժանգոտող պողպատից էլեգանտ վերդիրներ: Լուսավորությունը միանում է այն պահին, երբ վարորդը կամ ուղևորը բացում են դուռը: Առանձնանում են փափուկ փայլատակող երկնագույն լուսավորությամբ: Վարորդը հնարավորություն ունի ընտրելու լուսավորման առկա տարբերակներից որևէ միագույն «թեմա»:
Չժանգոտող պողպատից և ռետինից պատրաստված այս վերդիրները հեշտ ու հուսալի ամրանում են ոտնակներին՝ սրահին հաղորդելով ավելի ժամանակակից սպորտային տեսք:
Առջևի 2050 գ/մ2 խտությամբ պրեմիում կարգի գորգեր՝ Jaguar-ի դրոշմված ապրանքանշանով և նուբուկից եզրավորմամբ: Ինտերիերին հաղորդում են նրբագեղ ավարտվածություն:
Տանիքին լայնակի ձողերի առկայությունը թույլ է տալիս տեղադրել ուղեբեռի փոխադրման համար նախատեսված զանազան աքսեսուարներ: E‑PACE-ի լայնակի ձողերն ամրակցվում են տանիքի ռեյլինգներին և սարքավորված են նոր եզակի մեխանիզմով, որը թույլ է տալիս հեշտ և արագ տեղադրել դրանք՝ առանց հատուկ գործիքների կիրառության:
Այս սարքավորումը հեշտությամբ տեղադրվում է տանիքին: Այն ունի հատուկ փական և թույլ է տալիս տեղափոխել մեկական հեծանիվ յուրաքանչյուր ամրանի վրա: Հնարավոր է տեղադրել առավելագույնը երեք նմանատիպ ամրան:
206 x 84 x 34 սմ արտաքին չափսերով և 320 լ ծավալով տարողունակ փակվող բեռնարկղը նախատեսված է մարզական գույք տեղափոխելու համար:
Click and Play՝ պլանշետների համար նախատեսված հանովի ամրան: Առաջարկվում է տարբեր տեսակի սարքավորումների համար: Դրանք թույլ են տալիս կարգավորել թեքման անկյունը և երաշխավորում են հետևի նստատեղերի ուղևորների հարմարավետությունը:
Հագուստի համար նախատեսված հանովի կախիչներ: Այս հարմարանքի շնորհիվ վերնաշապիկներն ու բաճկոնները չեն ճմռթվի ճանապարհորդությունների ժամանակ: Սարքավորված են նաև ավտոմեքենայից դուրս օգտագործումն ապահովող ներկառուցված կեռիկով: