Եթե Դուք դեռ չեք կողմնորոշվել, թե որ մոդելն եք ցանկանում գնել, Ձեզ կառաջարկվի ճանաչողական ուղևորություն*: Թեստ դրայվի համար Դուք կարող եք ընտրել ցանկացած մոդելի ավտոմեքենա՝ ներկայացուցչական դասի նրբաճաշակ Jaguar XJ-ը, սպորտային հզորությամբ Jaguar F-Type-ը կամ շքեղ Jaguar XE-ն, որն իսկական հեղափոխություն է կոմպակտ սեդանների շարքում:
* Թեստ դրայվին կարող է մասնակցել 21 տարին լրացած ցանկացած անձ, ով ունի վարորդական վավեր իրավունք և ավելի քան երկու տարվա վարորդական փորձ: Բոլոր մյուս հյուրերը կարող են մասնակցել թեստ դրայվին միայն որպես ուղևոր:
Նրանք, ովքեր արդեն կատարել են իրենց ընտրությունը Jaguar-ի օգտին, կարող են օգտվել վկայականից, որը նրանց տրվում է ավտոմեքենան գնելիս: Վկայականն ուժի մեջ է 3 ամիս ստանալու օրվանից և իրավունք է տալիս անվճար օգտվելու հատուկ դասընթացից*, որն օգնում է սեփականատիրոջը մաքսիմալ ծանոթանալ ավտոմեքենայի հնարավորություններին: