Jaguar ընկերությունը շարունակում է զարգացնել կորպորատիվ վաճառքների դաշտը և առաջարկում է մի շարք ծրագրեր՝ ապրանքանիշի իմիջին և կարգավիճակին համապատասխան: Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում կորպորատիվ հաճախորդների հետ աշխատանքին, ովքեր այժմ ոչ միայն ստանդարտ ծառայությունների, այլև հատուկ առաջարկների հույս կարող են ունենալ, որոնք տալիս են մի շարք արտոնություններ և առավելություններ:
Jaguar ընկերությունը կորպորատիվ հաճախորդների համար ներկայացնում է հատուկ ծրագիր: Ծրագրի նպատակն է կորպորատիվ հաճախորդներին տրամադրել ծառայությունների բացառիկ փաթեթ, որն իրենից ներկայացնում է անհատական մոտեցման և արդիական, գործնական ու շահավետ լուծումների արդյունավետ համադրություն: