+374 10 617 000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

18.10.2018
Երկու մոդել, մեկ ԴՆԹ շղթա՝ Jaguar XE 300 SPORT և SV Project 8

Jaguar-ը ավազի վրա ստեղծել է եզակի պատկեր, որն ընդգծում է երկու դինամիկ մոդելների՝ XE 300 SPORT և XE SV Project 8 ավտոմեքենաների, ընդհանուր ԴՆԹ-ն: Ավտոմեքենաները Ուելսի Քարմարթենշիր շրջանի Pendine Sands լողափին թողել են հսկայական կրկնակի պարույրի տեսքով հետք, որը խորհրդանշում է Jaguar-ի ԴՆԹ-ի շղթան:

Թեթև ալյումինե թափք, արտակարգ դինամիկա և լիաքարշ համակարգ՝ այս ամենը տեղ է գտել XE 300 SPORT և SV Project 8 մոդելերի ԴՆԹ-ի մեջ: Հենց սրա շնորհիվ Jaguar-ի երկու մոդելները կարողացան ստեղծել բացարձակ կատարյալ և հստակ պատկեր 1000 մետր երկարությամբ ավազի շերտի վրա:

Մայք Քրոս (Mike Cross), Jaguar Land Rover-ի գլխավոր ինժեներ. «XE-ի թափքի ալյումինե կառուցվածքը թույլ է տվել Jaguar-ին ստեղծել այնպիսի յուրահատուկ ավտոմեքենա, ինչպիսին է Project 8-ը: Երկու սեդաններն էլ արտացոլում են հիանալի կառավարելիությունը, գերազանց արտադրողականությունն ու անգերազանցելի դինամիկան:»

Սկսած 2017 թ համաշխարհային նորամուտից՝ XE SV Project 8-ը սահմանել է արագության բազում ռեկորդներ: Մասնավորապես, Նյուրբուրգրինգի մրցուղում ավտոմեքենան ռեկորդ սահմանեց չորսդռնանի սեդանների դասում՝ շրջանը հաղթահարելով ընդամենը 7 րոպե և 212,23 վայրկյանում: Նախորդ ամիս SV Project 8-ը ևս մեկ ռեկորդ սահմանեց՝ հաղթահարելով Կալիֆորնիայի Մոնթերեյ քաղաքում գտնվող WeatherTech Raceway Laguna Seca մրցուղու շրջանը 1 րոպե 37,54 վայրկյանում:

Իր հերթին Jaguar XE 300 SPORT-ը, որի ղեկին էր Վինսենթ Ռադերմեկերը (Vincent Radermecker), 30 տարի առաջ Ֆորմուլա 1-ի Գրան-պրիներ ընդունած ֆրանսիական Կլերմոն-Ֆերան մրցողու 8-կիլոմետրանոց հատվածում սահմանել է շրջանի հաղթահարման աշխարհի ռեկորդ սերիական սեդանների դասում:

Jaguar XE 300 SPORT-ը հասանելի է 300 ձ.ուժ հզորությամբ 2,0-լիտրանոց բենզինային Ingenium շարժիչով: Ավտոմեքենան սարքավորվում է Dark Satin Grey լրամշակմամբ կողային հայելիներով, հետևի սփոյլերով և ռադիատորի վանդակաճաղի շրջանակով: Առջևի վանդակաճաղի ու բեռնախցիկի դռան վրա առկա են նաև «300 SPORT» նշանները:

Տվյալ մոդելը չի ներկայացվելու ռուսական շուկայում:

Jaguar Land Rover-ի մասին

Jaguar Land Rover-ը բրիտանական խոշորագույն ավտոարտադրողն է, որը միավորում է երկու պաշտամունքային ապրանքանշան՝ Jaguar շքեղ սպորտային սեդանները, սպորտքարերն ու SUV մոդելները, և անգերազանցելի Land Rover ամենագնացները:

Ընկերությունում աշխարհով մեկ աշխատում է ավելի քան 44 000 մարդ, իսկ դիլերական կենտրոնների, մատակարարների և տեղական կապալառուների անձնակազմը գերազանցում է 260 000-ը: Jaguar Land Rover-ի հիմնական գործարանները գտնվում են Մեծ Բրիտանիայում, իսկ այլ երկրների ներքին պահանջարկը ապահովող լրացուցիչ արտադրական հզորությունները տեղաբաշխված են Չինաստանում, Բրազիլիայում, Ավստրիայում և Սլովակիայում:

Jaguar Land Rover-ի բոլոր աշխատակիցները միավորված են մեկ նպատակով՝ մարդկանց նվիրել այնպիսի զգացողություններ, որոնք կհիշվեն ողջ կյանքի ընթացքում: Ընկերության արտադրանքը վայելում է անմար պահանջարկ ամբողջ աշխարհով մեկ: Այսպես, 2017 թ.-ին աշխարհի 130 երկրում իրացվել է 621 109 Jaguar և Land Rover ավտոմեքենա, ընդ որում վաճառքների ավելի քան 80%-ը բաժին է ընկել արտասահմանյան շուկաներին:

Jaguar Land Rover-ն անընդհատ ներդրումներ է իրականացնում սեփական զարգացման մեջ: Այս տարի նոր մոդելների նախագծման և այլ կապիտալ ծախսերի մեջ կատարվող ներդրումները կգերազանցեն 4,5 մլրդ ֆունթ սթերլինգը: 

2020 թ-ից ընկերության հաճախորդները հնարավորություն կստանան տեղադրել էլեկտրական շարժիչներ բոլոր նոր մոդելների վրա: Մոտ ժամանակում Jaguar Land Rover-ը նախատեսում է ցուցադրել ընթացիկ մոդելների էլեկտրական և հիբրիդային տարբերակները, ինչպես նաև շարունակել էկոլոգիապես անվտանգ բենզինային և դիզելային շարժիչներով սարքավորվող ավտոմեքենաների թողարկումը: