+374 10 617 000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.08.2018
JAGUAR LAND ROVER ROAD SHOW

Ուրախությամբ  հայտնում ենք Ձեզ, որ սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանում արդեն երկրորդ անգամ կանցկացվի Jaguar Land Rover Road Show խելահեղ միջոցառումը: Այդ վառ իրադարձությունը իսկական տոն կդառնա ավտոմեքենավարների համար և յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն կտա անհատապես ծանոթանալու լեգենդար բրիտանական բրենդի նորագույն մոդելների հետ: 

Անկրկնելի թեստ-դրայվերը կանցնեն Jaguar Land Rover Experience մոսկովյան կենտրոնի առաջատար հրահանգիչների վերահսկողության ներքո:Մասնագետները կօգնեն վարորդներին յուրացնել ավտոմեքենայի գլխավոր համակարգերը և ամբողջությամբ բացահայտել նրա ֆենոմենալ հնարավորությունները արագընթաց ճանապարհին և մանեվրելու համար նախատեսված հարթակի վրա:
Վայելեք հարմարավետությունը, իրական սպորտային դրայվն ու տպավորիչ ոճը. համադրություն, որը երկար տարիներ մնում է Jaguar-ի այցեքարտը: Ցուցադրեք Ձեր վարորդական հմտությունները՝ լավագույնը դառնալու համար: Ձեր հմտություններով ուրախացրեք միջոցառման մասնակիցներին և հյուրերին:

Թեստ-դրայվերին կարող են մասնակցել 22 տարին լրացած և նվազագույնը երկու տարվա վարորդական փորձով մեր հյուրերը: Մյուսները կարող են փորձարկել ավտոմեքենան ուղևորի կարգավիճակով:

Jaguar Land Rover Road Show –ն կհետաքրքրի բոլորին. չեն ձանձրանա նույնիսկ այս տոնի ամենափոքր մասնակիցները:
Երեխաներին սպասվում է հետաքրքրաշարժ թեստ-դրայվ Jaguar Land Rover ֆիրմային էլեկտրոմեքենաներով և մի շարք այլ անակնկալներ:

Միջոցառման անցկացման վայրը՝ Աճառյան 42, «Ֆորա Պրեմիում»-ի ավտոսրահ:
Մասնակիցների ռեգիստրացիան սկսվում է 09:40-ին և ավարտվում է 19:00-ին:
Թողնել գրանցման հայտ:

 

Լրացուցիչ ինֆորմացիա կարելի է ստանալ 010 282103 հեռախոսահամարով:
Մինչ հանդիպում: