+374 10 617 000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

22.05.2018
JAGUAR-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է 2019 ՄՈԴԵԼԱՅԻՆ ՏԱՐՎԱ F-PACE-Ը

Jaguar Land Rover ընկերությունը ներկայացնում է բազում միջազգային մրցանակների արժանացած սպորտային F-PACE SUV ավտոմեքենայի մի շարք թարմացումներ: Jaguar-ի առավել շատ վաճառվող մոդելը ստացել է կատարելագործված ինտերիեր, անվտանգության նոր տեխնոլոգիաներ և լրացուցիչ ֆունկցիաներ, որոնք էլ ավելի հարմարավետ են դարձնում յուրաքանչյուր ուղևորությունը:

Թարմացումներից մեկն էլ ղեկային կառավարմանն օժանդակող ֆունկցիայով ադապտիվ քրուիզ-կոնտրոլն է, որն աշխատում է արագությունների 0-ից 180 կմ/ժ տիրույթում և օգտագործում է երթևեկության շարքի պահպանման և առջևից ընթացող ավտոմեքենայից սահմանված տարածության պահպանման ֆունկցիաներով ներկայիս ադապտիվ քրուիզ-կոնտրոլի հնարավորություններից:

Ադապտիվ քրուիզ-կոնտրոլը ստացել է նաև Stop & Go ֆունկցիան, որը թույլ է տալիս սահուն կանգնեցնել ավտոմեքենան և կրկին վերսկսել շարժումը՝ ոտնակին թեթև հպումով  համակարգը ակտիվացնելուց հետո:

Բարձր արագությունների ժամանակ վթարային արգելակման համակարգը, որն աշխատում է ռադարի բազայով, գրանցոմ է այլ փոխադրամիջոցի հետ ճակատային բախման վտանգը և վարորդին տեղեկացնում արգելակելու անհրաժեշտության մասին: Այն աշխատում է արագությունների 0-ից 160 կմ/ժ տիրույթում: Եթե համակարգը հայտնաբերում է անխուսափելի վթարի վտանգ, այն նախազգուշացնում է վարորդին կամ ավտոմատ կերպով ակտիվացնում արգելակային համակարգը, եթե վարորդը չի անում դա ինքնուրույն:

Նորացված F-PACE-ը սարքավորվում է նաև հետևի տեսախցիկով, կայանման առջևի և հետևի ցուցիչներով, վարորդի հոգնածության աստիճանի վերահսկման համակարգով, վթարային արգելակման համակարգով և ավտոմեքենան երթևեկության շարքում պահպանման համակարգով, որոնք այսուհետ տեղադրվում են բազային տարբերակում:  

Անվտանգության ֆունկցիաների նոր օպցիոնալ փաթեթները դյուրացնում են ավտոմեքենայի ընտրությունը: Park Pack փաթեթը ներառում է կայանմանն օժանդակող համակարգը, հետևում ճանապարհային իրավիճակի մոնիթորինգի ֆունկցիան և կայանման ցուցիչներ, որոնք ապահովում են 360° տեսադաշտ: Drive Pack-ն ընտրելիս՝ վարորդը ստանում է ադապտիվ քրուիզ-կոնտրոլ՝ Stop & Go ֆունկցիայով, կույր գոտիների մոնիթորինգի ֆունկցիա և բարձր արագությունների դեպքում վթարային արգելակման համակարգ: Driver Assist Pack փաթեթն էլ իր հերթին միավորում է երկու նախորդ փաթեթների ֆունկցիաները ի հավելումն 360-աստիճան տեսախցիկի և ղեկային կառավարմանն օժանդակող ֆունկցիայով ադապտիվ քրուիզ-կոնտրոլի:

10-դյույմանոց սենսորային էկրանով Touch Pro մուլտիմեդիա համակարգն այսուհետ հանդիսանում է բազային համալրում: Ավտոմեքենայի ներքին հարդարման թարմացումներից մեկն էլ 14 հարաչափով էլեկտրակառավարվող և կոշտ կարկասով սպորտային նստատեղեր ընտրելու լրացուցիչ հնարավորությունն է:

2019 թ մոդելային տարվա Jaguar F-PACE-ը համալրվել է նաև հետին տեսադաշտի անշրջանակ հայելիով, շեմքերի լուսավորվող վերդիրներով՝ Jaguar գրվածքով, պրեմիում կարգի գորգերով և առաստաղի թավշակաշվով լրամշակմամբ, ինչպես նաև նստատեղերի կառավարաման քրոմապատ փոխարկիչներով և դռների պանելների ածխամանրաթելային լրամշակմամբ:

Հաճախորդների առավելագույն վստահությունն ապահովելու համար 2019 թ մոդելային տարվա F-PACE-ի բենզինային տարբերակները ստացել են մինչև 82 լ ծավալով վառելիքի բաք (նախկին տարբերակի 63-լիտրանոցի փոխարեն):

Նիկ Քոլինզ (Nick Collins),  Jaguar-ի մոդելային շարքի տնօրեն. «F-PACE-ը բարձր գնահատականի է արժանացել ողջ աշխարհում և նվաճել է ավելի քան 70 միջազգային պարգև:  Մենք թարմացրել ենք  ամենից շատ վաճառվող մեր մոդելը՝ ավելացնելով անվտանգության նոր տեխնոլոգիաներ և ավելի հարմարավետ դարձնելով սրահը: Այս բոլոր նորամուծությունները լրացուցիչ հարմարավետություն են ապահովում մեր հաճախորդներին՝ պարգևելով այնպիսի զգացողություններ, որոնք միշտ էլ ակնկալվում են Jaguar-ից»:

Վերջերս Նյու-Յորքի Միջազգային ավտոսրահում ներկայացվեց F-PACE SVR-ը, որը կմիանա 2019 թ մոդելային տարվա F-PACE-ի շարքին: Այս տարբերակը սարքավորվում է 550 ձ.ուժ հզորությամբ 5,0-լիտրանոց V8 բենզինային բենզինային շարժիչով, որի մղիչն ապահովում է 680 Նմ ոլորող մոնենտ: Այն թույլ է տալիս ավտոմեքենային թափ առնել 0-ից մինչև 100 կմ/ժ ընդամենը 4,3 վայրկյանում և զարգացնել առավելագույն 283 կմ/ժ արագություն:

Special Vehicle Operations ստորաբաժանման կողմից ստեղծված  SVR-ը սարքավորված է եզակի կախոցով, աչքի է ընկնում բարելավված աերոդինամիկայով, նոր 21- և 22-դյույմանոց թեթև անվասկավառակներով և կատարելագործված արգելակային համակարգով: Արտանետման Variable Valve Active Exhaust համակարգը երաշխավորում է, որ V8  շարժիչին բնորոշ ու անմիջապես ճանաչելի ձայնը կհամապատասխանի դրա արտադրողականությանը: F-PACE SVR-ի ինտերիերը լրացնում են SVR  նշանով սպորտային նստատեղերը և փոխանցումների փոխարկման՝ սպորտային ոճով իրականացված փոխարկիչները: