+374 10 617 000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

21.12.2017
Jaguar I-PACE-ն անցնում է վերջնական ճանապարհային փորձարկումները

Լոս-Անջելեսի ավտոսրահում Jaguar I-PACE կոնցեպտի համաշխարհային պրեմիերայից մեկ տարի անց Jaguar Land Rover ընկերությունն իրականացնում է  առաջին ամբողջովին էլեկտրական SUV մոդելի վերջնական ճանապարհային փորձարկումները: Ավտոմեքենայի վաճառքների գլոբալ մեկնարկը նախատեսված է 2018 թ:

Հազարավոր պոտենցիալ գնորդներ արդեն սեղմել են www.jaguar.com կայքի «Ցանկանում եմ գնել» կոճակը՝ արտահայտելով նոր ամբողջովին էլեկտրական Jaguar I-PACE SUV-ի առաջին գնորդների թվում լինելու ցանկություն: Սա թույլ կտա հաճախորդներին հայտնվել դիլերների առաջին նախընտրության ցանկում, երբ սերիական տարբերակը հասանելի կլինի պատվերների համար: Բացի այդ նրանք կարող են հնարավորություն ստանալ՝ դառնալու այն մի քանի երջանիկներից մեկը, որոնց Jaguar Land Rover ընկերությունը կընտրի Jaguar-ի ինժեներների հետ համատեղ նախատիպի վերջնական թեստերին  մասնակցելու համար:

Փասադենա քաղաքի բնակչուհի Էնն Վոյեն (Ann Voyer) հետաքրքրվել էր ընկերությունից՝ արդյո՞ք նա կարող է Jaguar I-PACE-ով անցնել Կալիֆորնիայի արևմտյան ափով ձգվող իր սիրելի երթուղով և արդյո՞ք ավտոմեքենայի ընթացքի պաշարը կբավականացնի այդ տարածության համար: Այս հարցին պատասխանելու համար Jaguar-ի ինժեներները հրավիրեցին Էննին անհատական թեստ-դրայվի:  Արդյունքում I-PACE-ի փորձարկվող նախատիպը լիթիում-իոնային մարտկոցի միայն մեկ լիցքավորումով անցավ ավելի քան 320 կմ՝ Լոս-Անջելեսի Սանսեթ Բուլվարից մինչև Մորո-Բեյ, Սան-Լուիս-Օբիսպո շրջան:

Յան Հոբան (Ian Hoban), Jaguar-ի մոդելային շարքի տնօրեն՝ «Ողջ աշխարհով մեկ իրականացվող թեստ-դրայվերի ընթացքում հաղթահարած մեկուկես միլիոն մղոններից հետո մենք համոզվեցինք, որ I-PACE-ն ամբողջությամբ պատրաստ է սերիական արտադրության: Մոդելն ապացուցեց, որ հեշտությամբ է հաղթահարում երկարատև ուղևորությունները՝ նույնիսկ առանց լրացուցիչ լիցքավորման: Բացի այդ մենք վստահ ենք, որ Jaguar-ի առաջին էլեկտրական մեքենան արագ է լիցքավորվելու: Մեր նպատակն է, որպեսզի մարտկոցը լիցքավորվի 80 տոկոսով այն ժամանակում, որն անհրաժեշտ է վարորդին սուրճի ընդմիջում անելու համար»:

Jaguar I-PACE-ի համալրումների և գների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկությունները հասանելի կլինեն 2018 թվականին: