+374 10 617 000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

27.04.2017
Jaguar F-PACE-ը հաղթանակ է տոնել World Car Awards 2017 մրցանակաբաշխության երկու անվանակարգում՝ «Տարվա ավտոմեքենա» և «Տարվա լավագույն ավտոմոբիլային դիզայն»

Ռուսաստան, Մոսկվա, 12 ապրիլ, 2017 թ. – Սպորտային SUV Jaguar F-PACE-ը հաղթանակ է տոնել World Car Awards 2017 հեղինակավոր մրցանակաբաշխության երկու անվանակարգում՝ «Տարվա ավտոմեքենա» (World Car of the Year) և «Տարվա լավագույն ավտոմոբիլային դիզայն» (World Car Design of the Year):

F-PACE-ը դարձավ World Car Awards մրցանակաբաշխության տասներեքամյա պատմության մեջ երկրորդ ավտոմեքենան, որը լավագույնն է ճանաչվել միանգամից երկու անվանակարգում: Այս մրցանակը շնորհվել է աշխարհի 24 երկիր ներկայացնող փորձագիտական ժյուրիի 75 անդամների քվեարակության արդյունքում:

Դոկտոր Ռալֆ Շպետ (Dr Ralf Speth)՝ Jaguar Land Rover-ի գլխավոր տնօրեն. «Jaguar F-PACE-ը սպորտային SUV է, որտեղ անհավանական դինամիկան և ցնցող դիզայնը համատեղվում են հարմարավետության և ունիվերսալության հետ: Այս մրցանակաբաշխությունում  հաղթելը մեր թիմի տաղանդի և գերազանց աշխատանքի լավագույն վկայույթյունն է, որը կարողացավ ստեղծել ամենապրակտիկ սպորտային ավտոմեքենան և միևնույն ժամանակ Jaguar-ի ամենավաճառվող մոդելը»:

Այս տարի World Car Awards մրցանակաբաշխությունում կրկնակի հաղթանակը դարձավ առաջինը Jaguar-ի պատմության մեջ: 2016 թ. կոմպակտ սպորտային սեդան Jaguar XE-ն մասնակցում էր եզրափակչին «Տարվա լավագույն ավտոմոբիլային դիզայն» անվանակարգում: Jaguar F-PACE-ը դարձավ լավագույնը «Տարվա ավտոմեքենա» տիտղոսի այլ հավակնորդների միջև՝ հաղթելով Q5-ին և Volkswagen Tiguan-ին:

Յան Քալում (Ian Callum)՝ դիզայնի գծով Jaguar-ի տնօրեն. «F-PACE-ը մեր առաջին սպորտային SUV-ն է, սակայն դրանում հստակորեն ճանաչելի են իսկական Jaguar-ի դիմագծերը: Դրա հաղթանակը «Տարվա ավտոմեքենա» անվանակարգում մեկ անգամ ևս վկայում է, որ դիզայնի եզակի տարրերը  շուկայի բացարձակապես նոր սեգմենտ ներմուծելու մեր որոշումը ճիշտ էր:»

Հաղթելով  «Տարվա լավագույն ավտոմոբիլային դիզայն» անվանակարգում՝ Jaguar F-PACE-ն առաջ անցավ Mercedes-Benz S-Класс կաբրիոլետից և Toyota C-HR մոդելից, որոնք նույնպես հայտնվել էին եզրափակչին մասնակցող եռյակում:  

Մայք Ռազերֆորդ (Mike Rutherford)՝ բրիտանացի լրագրող, ժյուրիի անդամ և մրցանկաբաշխության փոխնախագահ. «Jaguar ապրանքանշանին հաջողվեց անհավանականը՝ միաժամանակ ստանալ «Տարվա լավագույն ավտոմոբիլային դիզայն» և «Տարվա ավտոմեքենա» տիտղոսները: F-PACE-ի շնորհիվ բրիտանական ընկերությունն ու դրա անհավանականորեն տաղանդավոր աշխատակիցները հաղթեցին եվրոպական, ասիական և հյուսիսամերիկյան խոշորագույն մրցակիցներին:»

F-PACE-ը՝ առասպելական ապրանքանշանի առաջին SUV ավտոմեքենան, դարձավ Jaguar-ի վաճառքների իսկական շարժակն ու թույլ տվեց գրավել գնորդների նոր քանակություն: 

F-PACE-ի համար առաջարկվում է շարժիչների լայն տեսականի՝ սկսած 2,0 լ ծավալով էկոլոգիական քառագլան դիզելային Ingenium-ից, մինչև  380 ձ.ուժ հզորությամբ բենզինային V6 շարժիչը,  որն ունակ է 0-ից 100 կմ/ժ արագություն զարգացնել ընդամենը 5,5 վայրկյանում:

Կոնտակտային անձիք. Նատալյա Տրինկո
PR-խմբի ղեկավար, Jaguar Land Rover Ռուսաստան
Հեռախոս՝ (495) 777-8500; ֆաքս՝ (495) 777-8501;
E-mail: ntrynko@jaguarlandrover.com

Յուլիա Սվիդլո
Հասարակության հետ կապերի մասնագետ, Jaguar Land Rover Ռուսաստան
Հեռախոս՝ (495) 777-8500 (300); ֆաքս՝ (495) 777-8501;
E-mail: ysvidlo1@jaguarlandrover.com