+374 10 617 000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

22.12.2016
JAGUAR XKSS-Ը ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ

 

2016թ.-ի նոյեմբերի 16-ին Լոս Անջելեսի Պետերսոնի ավտոմոբիլային սրահում առաջին անգամ ներկայացվեց Jaguar XKSS-ի ռեպլիկան, որը մոտ 60 տարի առաջ թողարկված օրիգինալ ավտոմեքենայի ամբողջական կրկնօրինակն է: Sherwood Green գույնի XKSS-ը ստեղծվել է Jaguar Classic ստորաբաժանման կողմից: Նրանից հետո ևս 9 էքսկլյուզիվ ավտոմեքենա կվերականգնվեն ընկերության մասնագետների կողմից և հասանելի կդառնան գնորդներին արդեն 2017թ.-ին:

Մասնագետները հաճախ XKSS-ը անվանում են «աշխարհում առաջին սուպերքար»:
Այս ավտոմեքենան հանդիսանում է Լե Մանում հաղթանակած լեգենդար Jaguar D-Type-ի ճանապարհային տարբերակը:Ի սկզբանե նախատեսվում էր արտադրել 25 ավտոմեքենա, բայց 1957թ.-ին Հյուսիսային Ամերիկա արտահանելու համար նախատեսված ինը XKSS այրվեց ընկերության Բրաունս Լեյն (Միդլենդս, Մեծ Բրիտանիա) գործարանում: Այսպիսով, թողարկվեց 16 օրինակ XKSS:

Ավելի վաղ այս տարի հայտարարվել էր, որ Jaguar Classic ստորաբաժանումը կստեղծի 9 «կորսված» XKSS՝ կոլեկցիոներների նեղ շրջանի և ապրանքնշանի սիրահարների համար: