+374 10 617 000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

04.08.2016
Ավարտվեց Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի քաղաքներում անցկացվող Jaguar Land Rover Tour 2016 տարածաշրջանային մեծ ճամփորդությունը

2016 թ.-ի հուլիսին ավարտվեց Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի 12 խոշոր քաղաքներում անցկացվող Jaguar Land Rover Tour 2016 տարածաշրջանային մեծ ճամփորդությունը։

Land Rover Tour 2016 ճամփորդության շրջանակում առաջին միջոցառումը տեղի ունեցավ մարտին Սոչիում, որից հետո շարունակվեց Սարատովում, Կազանում, Կրասնոյարսկում, Եկատերինբուրգում, Չելյաբինսկում, Աստանայում, Վորոնեժում և Սանկտ Պետերբուրգում, իսկ ավարտվեց հուլիսին Մինսկում։ 5 ամիսների ընթացքում Land Rover Tour 2016-ը հյուրընկալեց 8 000 մարդու, իսկ 3 427-ը մասնակցեցին թեստ դրայվին և զգացին Jaguar մոդելների դինամիկան և արագությունը, ինչես նաև Land Rover ամենագնացների լայն հնարավորությունները։ Բոլոր թեստ դրայվերն անցկացվում էին ըստ հատուկ մշակված ծրագրերի Jaguar Land Rover Experience-ի պրոֆեսիոնալ մասնագետների ղեկավարության տակ։

Jaguar Land Rover Tour 2016-ի անցկացման տարածքներում տեղադրված էին հրապարակներ' մանևրելու և Jaguar ավտոմեքենաների վրա դինամիկ վարելու հմտությունները բարելավելու համար, իսկ Land Rover մոդելային շարքի ամենագնացների հնարավորությունների ցուցադրման համար տեղադրված էին Terrapod մարզասարքեր, որոնք ներառում են էստակադաներ, կողային թեքություններ, կախվելու անկյունագծային հարմարանք, ծանծաղուտ, ճոճարաններ և անվաչմուշկներ՝ սայթաքուն մակերես ստեղծելու համար։ Բացի այդ, Jaguar Land Rover Tour 2016-ի հյուրերի համար հասանելի էր City Jungle հրապարակը՝ այն խոչընդոտներով, որոնց ավտոմեքենան հանդիպում է քաղաքային միջավայրում։ Բացի Jaguar և Land Rover մոդելների ավանդական փորձարկումներից, բոլոր ցանկացողները կարող էին անցնել կույր թեստ դրայվ, այսինքն՝ վարել ավտոմեքենան փակ աչքերով՝ միայն լսելով շտուրմանի ցուցումները։

Jaguar Land Rover Tour-ի հրապարակները 10 խոշոր քաղաքներում աշխատում էին հանգստյան 10 օրերին՝ թույլ տալով հյուրերին փորձարկել Jaguar և Land Rover ավտոմեքենաները՝ ներկայացուցչական Jaguar XJ սեդանը՝ երկարացված անվային հիմքով, նոր բիզնես դասի Jaguar XF սեդանը, կոմպակտ սպորտային Jaguar XE սեդանը, Jaguar F-TYPE սպորտկարը, շքեղ Range Rover-ը, դինամիկ Range Rover Sport-ը, թարմացված Range Rover Evoque-ը, ունիվերսալ Discovery-ն՝ հատուկ Landmark և Graphite տարբերակներով, և կոմպակտ Discovery Sport-ը: Միջոցառումների շրջանակում Սանկտ Պետերբուրգում և Մինսկում մասնակիցները յուրահատուկ հնարավորություն ստացան առաջիններն անցնելու թեստ դրայվ լիովին նոր Jaguar F-PACE-ի՝ ապրանքանիշի պատմության մեջ առաջին ամենագնացի ղեկին:

Առանց ուշադրության չմնացին նաև երեխաները: Jaguar Land Rover Tour-ի ամենաերիտասարդ հյուրերը նույնպես կարողացան ակտիվորեն մասնակցել ծրագրին և հատուկ հրապարակներում փորձարկել մանկական Jaguar և Land Rover էլեկտրական ավտոմեքենաները։ Հինգ ամիսների ընթացքում տրվեց 904 մանկական վարորդական իրավունք:

Տպավորված ավտոմեքենաների հնարավորություններով և վարելու իրենց փորձով՝ Jaguar Land Rover Tour 2016-ի մասնակիցները սոցիալական ցանցերում կիսվում էին իրենց էմոցիաներով. ռոդ շոուի ավարտին #JLRT հեշթեգով գրառումները գերազանցում էին 2000-ը։

2016 թ.-ին Jaguar Land Rover Tour տարածաշրջանային ավանդական ճամփորդության շրջանակում անցկացվում էին Art of Performance Tour. Jaguar Challenge. յուրօրինակ մրցույթի ընտրական փուլերը։ Մրցույթի եզրափակիչը, որում կհանդիպեն նրանք, ովքեր տարածաշրջանային տուրերում ցույց են տվել լավագույն արդյունքները, տեղի կունենա 2016 թ.-ի սեպտեմբերի 17-ին Նովորիժսկի՝ Jaguar Land Rover Experience կենտրոնի մայրուղիների վրա։

Jaguar Land Rover Tour-ը ամենամյա իրադարձություն է, որը ներգրավում է Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի խոշոր քաղաքները՝ թույլ տալով ցանկացողներին Jaguar և Land Rover մոդելների մասին ստանալ մանրամասն տեղեկատվություն և սեփական փորձով զգալ բրիտանական ավտոմեքենաների բոլոր հնարավորությունները։