+374 10 617 000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

18.07.2016
Jaguar XF-ի տեխնոլոգիաները ծառայում են օդերևութաբաններին և «տորնադո որսողներին»

Հանրահայտ «տորնադո որսող» Թիմ Բեյքերը (‘Tornado Tim’ Baker) լիովին նոր Jaguar XF-ի ղեկին ուղևորվեց Միջին Արևմուտք (ԱՄՆ)՝ պտտահողմ փնտրելու։

«Որսորդների» հիմնական խնդիրն է հետազոտել տորնադոյի առաջացման նախապայմանները, կանխատեսել այն և պաշտպանել մարդկանց բնության այդ մահաբեր աղետից։ Այս վտանգավոր առաքելության մեջ Թիմի գործընկերն էր Jaguar XF-ը, որը կատարում էր մոտեցող տորնադոյի վերաբերյալ ինֆորմացիա հավաքող գիտնականների շարժական լաբորատորիայի դերը։

Իր ճանապարհին XF-ը հաղթահարեց բեյսբոլի գնդակի չափ կարկուտը, փոթորկային քամու տակ անցավ ջրով հեղեղված տարածաշրջանով, մինչև որ չհայտնաբերեց մրրկասյունը Այյովայի և Իլլինոյսի սահմանին՝ հաղթահարելով ավելի քան յոթ նահանգների 3 000 կմ ավտոմայրուղիներ և գյուղական ճանապարհներ:

Թիմ Բեյքեր. «Փոթորիկը հետապնդելու գործում ամենակարևորն է գտնվել ճիշտ ժամանակին ճիշտ վայրում, և, իհարկե, չտուժել։ Մասնագիտական տեսանկյունից սա հետաքրքիր տարի էր, և ես ուրախ էի փորձարկել այս մեքենան սեզոնի վերջում։

Որոշ ժամանակ էր պահանջվում՝ պտտահողմի գտնվելու վայրը  և  եղանակի քարտեզի վրա երթուղին հայտնաբերելու համար։ Երբ մենք ստացանք անհրաժեշտ տեղեկությունները, անհնար էր հետաձգել, և XF-ն իրեն արդարացրեց՝ արագ հասնելով փոթորկին։ Նավիգացիոն համակարգը և Wi-Fi-ի հնարավորությունը, որոնք մեզ թույլ տվեցին միաժամանակ միացնել բազմաթիվ սարքեր, աշխատեցին անթերի։ Լիաքարշակ համակարգը նույնպես տեղին էր. մենք երթևեկում էինք անձրևին, անցնում ջրով հեղեղված տարածքներով և մանրախճային քանդված ճանապարհներով»:

Մասնագետները Միջին Արևմուտքում սկսեցին որսալ 2016 թ.-ի ամենամեծ փոթորիկը, որը կարող էր պոտենցիալ վնաս հասցնել 95 միլիոն մարդու: Թիմը ճանապարհ բռնեց Դենվերից Կոլորադո, այնուհետև' Մինեսոտա, իսկ այնտեղից էլ' Իլլինոյս։

Լիաքարշակ XF-ի ղեկին՝ Չիկագոյից արևմուտք երկու ժամվա ճանապարհի վրա Բեյքերը հանդիպեց EF0 (96-112 կմ/ժ) կարգի տորնադոյի։ Պտտահողմն անցավ ողջ տարածաշրջանով՝ հեղեղելով ճանապարհները և ստեղծելով ծառերի, աղբի և հողի կուտակումներ, բայց ավտոմեքենան հիանալի հաղթահարեց և՛ ողողված սայլուղիները, և՛ ավտոմայրուղու թաց ասֆալտը։

Երբ ճանապարհները փակ էին, Բեյքերն օգտագործում էր ավտոմեքենայի ինտուիտիվ կառավարմամբ և 3D պատկերների ու արբանյակային քարտեզների հնարավորությամբ գերարագ նավիգացիոն համակարգը, որպեսզի տորնադոն շրջանցելու համար կառուցի անվտանգ երթուղի: Գիշերվա ընթացքում փոթորիկը ծնեց ևս մի քանի տորնադո, որոնք վնաս հասցրին շրջակա բնակավայրերին:

Քեվին Ստրայդ (Kevin Stride)՝ Jaguar XF մոդելային շարքի տնօրեն. «Դա XF-ի հնարավորությունների ցուցադրում էր և իսկական փորձարկում։ Թիմը հետևում էր փոթորիկի մասին տեղեկատվությանը ավտոմեքենայի 10.2-դյույմանոց սենսորային էկրանի վրա՝ տորնադոն հայտնաբերելու համար օգտագործելով նավիգացիոն առաջատար համակարգը:

Երբ եղանակը փչացավ, Adaptive Surface Response (AdSR) համակարգի և միացվող լիաքարշակի շնորհիվ ավտոմեքենան ցուցադրեց իր հնարավորությունները՝ վստահորեն հաղթահարելով ողորկ և ցեխոտ ճանապարհները: AdSR համակարգը հարմարեցնում է շարժիչի, փոխանցման տուփի և ղեկանիվի կառավարման կարգավորումները՝ ցանկացած պայմաններում ճանապարհի հետ հուսալի կցում ստեղծելու համար: Այս տեխնոլոգիաները թույլ տվեցին Բեյքերին ուժեղ քամու տակ հաջողությամբ հաղթահարել մանրախճային ճանապարհները և ողողված հատվածները։

Տորնադոյի հետապնդումը Jaguar XF-ի համար լուրջ փորձություն էր: Եվ մենք շատ ուրախ ենք, որ ավտոմեքենան հեշտությամբ հաղթահարեց բոլոր վտանգները և վերադարձավ անվնաս»: