+374 10 617 000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.07.2016
Jaguar Land Rover ընկերությունը կմեկնարկի իրական ժամանակում առցանց կապի կոմպլեքսային համակարգով ինքնավար ավտոմեքենաների փորձարկումներ

Jaguar Land Rover ընկերությունը հայտարարում է իրական ժամանակում առցանց կապի կոմպլեքսային համակարգով (CAV – Connected and Autonomous Vehicles) ինքնավար ավտոմեքենաների փորձարկումների մեկնարկի մասին։ Առաջիկա չորս տարիների ընթացքում այս նպատակի համար կստեղծվի ավելի քան 100 մասնագիտացված տրանսպորտային միջոցների համար նախատեսված կայանատեղի: Առաջին ավտոմեքենաները կհայտնվեն Կովենտրիի և Սոլիխալի մոտակայքում գտնվող 66 կմ երկարությամբ  ճանապարհների հատուկ նշված հատվածներում:

Փորձարկումների առաջին փուլում Jaguar Land Rover-ը կփորձարկի ավտոմեքենաների (V2V communications), ինչպես նաև ճանապարհային ինֆրակառուցվածքի (V2I communications) միջև փոխկապակցվածությունը։ Վերջին ցանցային տեխնոլոգիաները ավտոմեքենաներին թույլ են տալիս միմյանց հետ փոխանակվել ինֆորմացիայով, ինչպես նաև կարդալ երթևեկության նշանների, տեղեկատվական վահանակների և լուսացույցների տվյալները: Ապագայում միասնական ցանցում տվյալների փոխանակման շնորհիվ ավտոմեքենաները կկարողանան փոխկապակցվել միմյանց հետ, որպեսզի օգնեն վարորդին կառավարելիության հարցում և դարձնեն վերադասավորման մանևրները և հանգույցների ու խաչմերուկների անցումներն ավելի հեշտ և անվտանգ։

Թոնի Հարփեր՝ Jaguar Land Rover-ի հետազոտությունների գծով տնօրեն․ «Մեր լուծումները կօգնեն օպտիմալացնել երթևեկության հոսքերը, նվազեցնել ճանապարհների ծանրաբեռնվածությունը և նվազեցնել ավտոպատահարների ռիսկը: Բացի այդ, մենք կդարձնենք մեքենա վարելու գործընթացն ավելի հաճելի՝ թույլ տալով վարորդներին ընտրել կառավարման մեջ համակարգի մասնակցության մակարդակը: Օրինակ՝ վարորդը կարող է անցնել ավտոմատացված կառավարման լարված երթևեկության ժամանակ, երբ ճանապարհը ծանրաբեռնված է։

Նույնիսկ եթե վարորդը ցանկանում է վայելել ավտոմեքենայի կառավարումը, տեխնոլոգիաները, որոնց վրա մենք աշխատում ենք, շարունակում են գործել ֆոնային ռեժիմում անվտանգության ապահովման համար։ Ինտելեկտուալ ավտոմեքենան միշտ զգոն է և չի կարող կորցնել կոնցենտրացիան. այն կօգնի վստահ անցնել ճանապարհի վերանորոգվող հատվածները կամ կանխել բախումը երթևեկության մյուս մասնակիցների հետ: Եթե Դուք նախընտրում եք վարելու դինամիկ ոճը, պատկերացրեք, թե ինչ տեղին կլինի տեսադաշտից դուրս վտանգի մասին նախազգուշացումը։ Դա կարող է լինել սխալ կայանած կամ շտապօգնության մեքենա, Դուք կարող եք նախապես իջեցնել արագությունը և հանգիստ անցնելով խոչընդոտը՝ շարունակել Ձեր ճանապարհը»։ 

Roadwork Assist համակարգ

Roadwork Assist համակարգն օգտագործում է առջևի տեսախցիկը՝ ստեղծելու դիմացի ճանապարհների 3D մոդելավորումը, ինչպես նաև պատկերի մշակման առաջադեմ տեխնոլոգիան։ Համակարգն ունակ է հայտնաբերել ճանապարհային կոները, ցանկապատերը և խոչընդոտները՝ որոշելով ավտոմեքենայի մոտենալը ճանապարհային աշխատանքներին: Տեղեկացնելով վարորդին ճանապարհի նեղացման մասին՝ համակարգը վերանորոգման գոտու միջով վերադասավորված երթևեկության հոսքերի պայմաններում հարթում է կատարյալ երթուղի։ Ղեկի դյուրին կառավարման միջոցով համակարգն օգնում է վարորդին մնալ իր գծի կենտրոնում։

Թոնի Հարփեր․«Երթևկությունը ճանապարհի վերանորոգվող հատվածով կարող է շատերի համար ստրեսի վերածվել, հատկապես երբ ճանապարհը նեղանում է, և վարորդը ստիպված է դուրս գալ հանդիպակաց գիծ, կամ երբ ճանապարհային նշանները գունազրկվել են, մթեցված են կամ բոլորովին բացակայում են։ Մեր նախագծած համակարգը կօգնի վարորդին անցնել նեղ գծի կենտրոնով՝ թեթևացնելով վարորդի լարվածությունը։ Հետագա մշակումների ընթացքում մենք կկարողանանք ապահովել ճանապարհային աշխատանքների հատվածների ինքնավար անցումը։

Safe Pullaway («Անվտանգ ստարտ») համակարգ

Խցանումների ժամանակ կամ խաչմերուկներում ավտոմեքենաների միջև հեռավորության կրիտիկական կրճատումը հաճախ հանգեցնում է դժբախտ պատահարների։ Բացի այդ, ավտոմեքենան տեղից շարժելու ժամանակ վարորդները կարող են բախվել պատերին, ավտոտնակի դռներին կամ կայանված ավտոմեքենաներին՝ հետադարձով ընթանալու փոխարեն սխալմամբ ընտրելով «Drive» ռեժիմը:

Jaguar Land Rover ընկերությունն աշխատում է Safe Pullaway («Անվտանգ ստարտ») համակարգի վրա, որը կօգնի կանխել նման բախումները։ Տվյալ համակարգը ստերեոտեսախցիկների օգնությամբ վերլուծում է ավտոմեքենայի առջևի տարածությունը։ Ավտովթարի պատճառ հանդիսացող խոչընդոտների հայտնաբերման, ինչպես նաև արագացման ոտնակը սեղմելու կամ փոխանցման սխալ ռեժիմ ընտրելու մասին ազդանշանի դեպքում ավտոմեքենան գործի է դնում ավտոմատ արգելակումը և ազդանշանի օգնությամբ նախազգուշացնում վարորդին։  

Over the horizon (Վարորդին տեսադաշտից դուրս իրավիճակների մասին տեղեկացում)

Jaguar Land Rover-ն իրականացնում է նախագծման փորձարկումներ, որի շրջանակում ռադիոազդանշանների միջոցով մեկ ավտոմեքենայից մյուսին փոխանցվում են տվյալներ։ Տրանսպորտային միջոցների անկախ փոխկապակցման ընթացքում, ինչպես ավտոմեքենաները, այնպես էլ վարորդները կտեղեկանան տեսադաշտից դուրս կամ կտրուկ շրջադարձից այն կողմ գտնվող վտանգների մասին։

Թոնի Հարփեր․«Over The Horizon համակարգը կդարձնի երթևեկությունը ավելի անվտանգ՝ օգնելով կանխել խոչընդոտները և բախումները։ Ժամանակին անհրաժեշտ ինֆորմացիան կօգնի արագ կայացնել անվտանգ որոշումներ, անկախ նրանից, թե ում կողմից է ղեկավարվում ավտոմեքենան՝ վարորդի՞, թե՞ ինքնավար համակարգի։ 

Երթևեկության մասնակիցների համար բախման վտանգ առաջացնող ավտոմեքենայի դանդաղեցման կամ կանգնելու դեպքում բոլոր ավտոմեքենաները, որոնք գտնվում են մոտակայքում, կստանան «առջևում վտանգ է» (Hazard Ahead) ազդանշանը։ Մոտեցող ավտոմեքենաները կտեղեկացնեն այդ մասին վարորդներին ձայնային և վիզուալ ազդանշանների միջոցով։

Emergency Vehicle Warning (Արտակարգ ծառայության ավտոմեքենաների մասին նախազգուշացման համակարգ)

Ստրեսի ևս մեկ աղբյուր են արտակարգ ծառայությունների ավտոմեքենաների ազդանշաները, հատկապես այն դեպքում, երբ վարորդը չգիտի՝ որ կողմից է մոտենում այդ մեքենան։ Ժամանակին անհրաժեշտ տեղեկատվություն ստանալով՝ վարորդը կարող է կայացնել ճիշտ որոշում և նվազեցնել ավտովթարի ռիսկը։

Արտակարգ ծառայության ավտոմեքենաների մասին նախազգուշացման համակարգը (Emergency Vehicle Warning) թույլ է տալիս ոստիկանության, շտապօգնության, հրշեջ ծառայության ավտոմեքենաներին, ճանապարհային երթևեկության այլ մասնակիցներին տեղեկացնել իրենց մոտենալու մասին ավելի վաղ, քան նրանք կնկատեն թարթող փարոսները կամ կլսեն համապատասխան ազդանշանները։

Ձայնային և վիզուալ ազդանշանների շնորհիվ վարորդը ստանում է իր ուղղությամբ մոտեցող վթարային ավտոմեքենայի և նրա հեռավորության մասին տեղեկություն, որը թույլ է տալիս նրան  նախօրոք վերադասավորվել և ստեղծել միջանցք ոստիկանության, շտապօգնության կամ հրշեջ ծառայության ավտոմեքենայի համար: Այս լուծումը կօգնի նվազագույնի հասցնել հատուկ ծառայությունների ավտոմեքենաների ուշացումները և կնվազեցնի ավտովթարների վտանգը։