+374 10 617 000

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

13.07.2016
Jaguar-ի անցյալն ու ներկան Le Mans Classic մրցարշավում

Էնդի Ուոլլեսը (Andy Wallace)` բրիտանացի պրոֆեսիոնալ մրցարշավորդը, ով 1988թ.-ին «Լե-Մանի 24 ժամը» մրցարշավում Jaguar-ին հաղթանակ բերեց, վերադարձավ հայտնի մրցուղի։ Անցած շաբաթ-կիրակի օրերին Jaguar Classic Challenge շրջանակում այստեղ անցավ Le Mans Classic մրցարշավը, որին մասնակցեցին մինչև 1966թ. թողարկված Jaguar մրցարշավային ավտոմեքենաները։

XJR-9 մոդելը, որով Ուոլլեսը 1988 թ.-ին հաղթանակ տարավ «Լե-Մանի 24 ժամը» մրցարշավում, դարձավ Jaguar ավտոմեքենաների՝ մրցարշավին նախորդող շքերթի ամենահայտնի մասնակիցներից մեկը։ Մրցելույթների ընթացքում Էնդի Ուոլլեսը Jaguar Classic Challenge-ի ընդհանուր հաշվում զբաղեցրեց երրորդ տեղը՝ իր դասում հաղթելով D-Type 1955 թ.-ի մոդելով։ Մինչդեռ Ջուլիան Թոմասը ( Julian Thomas) չեմպիոնի կոչում ստացավ Jaguar E-Type 1962 թ.-ի մոդելի ղեկին։

Շքերթին մասնակցեցին նաև Jaguar XJ13-ի նախատիպը և նրա նոր մարմնավորումը՝ 575-հզոր F-TYPE SVR մոդելը՝ ստեղծված Special Vehicle Operations մասնագետների կողմից։