+374 10 617 000

ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Առաջադեմ տեխնոլոգիաներն ու վարորդին օժանդակող համակարգերը երաշխավորում են անվտանգությունն ու թույլ են տալիս մշտապես մնալ կապի մեջ և չձանձրանալ ճանապարհին:

 
 

 

ԿԱՊ

Բոլոր XJ ավտոմեքենաները սարքավորված են Jaguar Touch Pro գերժամանակակից տեղեկատվական-ժամանցային համակարգով: Այն աշխատում է Intel Quad-Core գերարդյունավետ քառակորիզ հաշվողական և գրաֆիկական պրոցեսորի հիման վրա և ավտոմեքենայի կապի հնարավորությունները հասցնում է նոր մակարդակի: Համակարգն  օգտատիրոջ համար աննկատ ինտեգրվում է սմարթֆոնին և կիրառում է մի շարք ֆունկցիաներ, որոնք թույլ են տալիս ավելի շատ հաճույք ստանալ վարելիս և մշտապես մնալ կապի մեջ: