+374 10 617 000

ԷՔՍՏԵՐԻԵՐ

XF-ը գեղեցիկ, դինամիկ և շքեղ սեդան է՝ ժամանակակից բրիտանական դիզայնի հետ համատեղվող լրամշակման հիանալի որակով և վարպետությամբ:

 
 

Այս վեբ կայքի տեսանյութերում ներկայացված են այնպիսի ավտոմեքենաներ, որոնք հնարավոր է չներառեն վերջին թարմացումներն ու բարելավումները: Վերջին մասնագրերին ծանոթանալու համար խնդրում ենք դիմել Jaguar-ի պաշտոնական դիլեր Ֆորա Պրեմիում ընկերությանը: 

 

ԴԻՆԱՄԻԿ ԴԻԶԱՅՆ

Ավտոմեքենայի ընդգծված սպորտային ուրվագիծը հիացմունք է առաջացնում: Դրա կատարելապես հղկված գծերը արտացոլում են հանդուգն բնավորությունը: Ռադիատորի արտահայտիչ վանդակաճաղը և կապոտի ռելիեֆային ելուստները վճռական և ինքնավստահ տեսք ունեն: XF-ի անթերի համամասնություններն ընդգծվում են նաև թափքի ողջ երկայնքով ձգվող էլեգանտ գծով, որն ավարտվում է հետևի լուսադիոդային լուսարձակների F-TYPE-ի ոճով իրականացված ճանաչելի եզրակավորմամբ: